«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել 55-ամյա տղամարդ՝ ձախ դաստակի ամբողջական ամպուտացիայով՝ սկզբում բերվել է կտրված դաստակը, ապա՝ հիվանդին, որը վնասվածքը ստացել էր աշխատավայրում:
18/03/2022Համալսարանական մասնագետ Սառա Խոսրովյանն անդրադարձել է անոթային հիվանդությունների շարքում առաջատար տեղում գտնվող հիվանդություններից մեկին՝ խորանիստ երակներում թրոմբոզի:
Հարգելի՛ բժիշկներ և ուսանողներ,Ֆրանսիական La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական համարն արդեն ձեր տրամադրության տակ է։
Բժշկական մեկդարյա բուհում ավագ սերնդին, բժշկագիտության նվիրյալներին մեծարելն ու գնահատելը սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթ է:
Յուրաքանչյուր մարդու կյանքում կարևոր որոշումներից է մասնագիտության ընտրությունը: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 3-րդ կուրսի կուրսանտ Վահագն Պետրոսյանը երկար մտորելուց հետո որոշել է կյանքն ու ապագան կապել բժշկության հետ։
Բժշկական 100-ամյա համալսարանի պատմության մեջ մարտի 16-ը նշանավորվեց «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմամբ:
ԵՊԲՀ-ն գերազանցությամբ ավարտած Սվետլանա Հարությունյանի համար ուսանողական տարիներին փոխանակային ծրագրի մասնակցելը որոշիչ է դառնում նեղ մասնագիտությունն ընտրելու հարցում:
Համալսարանական երեք հիվանդանոցում «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում ԵՊԲՀ մասնագետների կողմից կատարվեց շուրջ 150 խորհրդատվություն, տրվել վիրաբուժական միջամտության 27 ցուցում:
Ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կողմից ԵՊԲՀ պահպանության ծառայության աշխատակիցների համար կազմակերպվել էր ուսումնական վարժանք: Հրդեհային անվտանգության կանոնների պահպանումն էր մարտի 12-ին անցկացված միջոցառման մասնակիցների ուշադրության կենտրոնում: