Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնը 2006 թվականից ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր Հրանտ Տեր-Պողոսյանը:
Հանրային առողջության ֆակուլտետի նախաձեռնությամբ բժշկական տարբեր կազմակերպություններ ներկայացնող ավագ բուժաշխատողները, բժշկական հաստատությունների ղեկավարները, իրավական և ֆինանսական ստորաբաժանումների աշխատակիցներն առաջին անգամ հնարավորություն ունեցան մասնակցելու «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումն ու բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը» թեմայով հավաստագրային ինտենսիվ դասընթացի, որի մեկնարկը տրվեց այսօր:
74-ամյա կինը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժական բաժանմունք՝ գանգատվելով որովայնի ցավերից, սրտխառնոցից փսխումներից, ընդհանուր թուլությունից, որովայնի առաջին պատին ուռուցքային արտափքվածության առկայությունից:
Մարտի 25-ը հայ վիրաբույժների մեծ համայնքի համար առանձնահատուկ օր է: Այսօր է ծնվել անվանի վիրաբույժ, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանը:
Բուժական ֆակուլտետի անջատումն իբրև ինքնուրույն ինստիտուտ կարևոր դեր ունեցավ Բժշկական քիմիայի ամբիոնի զարգացման հարցում: 1922 թվականին գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ս.Պ Ղամբարյանի կողմից անօրգանական քիմիայի ամբիոնի հիման վրա հիմնադրվեց Ընդհանուր քիմիայի ինքնուրույն ամբիոնը, որի մեջ միավորվում էին ընդհանուր և անալիտիկ քիմիայի դասընթացները:
«Մաթևոսյան» զարգացման հիմնադրամը «Լիկվոր» դեղագործական ընկերության հետ բժշկական մայր բուհին նվիրեց Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր, ՀՀ գիտությունների Ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռ. Ս. Վարդանյանի «Атлас лекарственных средств» երկու հատորանի գիրքը: