Սիմուլյացիոն ուսուցման ոլորտում մասնագիտացած ռուսական «Վիրտուալ տեխնոլոգիաները բժշկության մեջ» ամսագրի հերթական համարում իր տեղն է զբաղեցրել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի մասին հոդվածը։
31/01/2022Հարգելի՛ բժիշկներ և ուսանողներ,ֆրանսիական La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական համարն արդեն ձեր տրամադրության տակ է։
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվում է միջազգային չափանիշներին համապատասխան «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն», որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և լինել մրցունակ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների շրջանակում:
Զինվորի տունը նոր բաժանմունք ունի: Սա Հայաստանում առաջին կենտրոնն է, որ նախատեսված է գանգուղեղային ծանր վնասվածքներով և վերականգնողական խնամքի կարիք ունեցող տղաների համար:
ԵՊԲՀ վարչական մասնաշենքում տեղակայված հասարակագիտական առարկաների ամբիոնով քայլելիս, եթե ֆրանսերենի հնչյուններ լսեք՝ դաշնամուրային նվագակցությամբ, ապա վստահ եղեք, որ ուսումնական հաստատությունում ստեղծագործական դադարի հեղինակը հասարակագիտական առարկաների ամբիոնի դոցենտ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի, «Հայֆա» հայկական մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանն է։
Մեր երկրի համար ամուր վահան հանդիսացող Հայոց բանակի ստեղծման օրն է: Հայկական բանակը մեր միասնականության ու համախմբման կենդանի օրինակն է, մեր հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունը, որի շուրջը ձևավորվում ու դաստիարակվում է գիտակից և հայրենասեր քաղաքացին՝ մեր ապագա սերունդը:
Բժշկական մայր բուհում յուրաքանչյուր նշանակալի օր ուղեկցվում է հարգանքի տուրքով՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած հերացիականների:
«Հայաստանի ֆլորայի սննդային նշանակության որոշ արժեքավոր բուսահումքերը և բուսական արգասիքները՝ որպես սննդի կենսաակտիվ հավելուﬓերի և կոնսերվանտների արդյունաբերական ստացման հումքային աղբյուր» գիտական թեման ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից շահել է դրամաշնորհ՝ 21000.0 (քսանմեկ միլիոն) ՀՀ դրամ ֆինանսավորմամբ:
«Լևոն Հովհաննիսյանի անվան» կրթաթոշակառու Նազելի Գևորգյանը քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, հայ գրականության, անգլերենի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերից վերադարձել է հաղթանակներով: