Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողներն ուսանողական գիտաժողովի շրջանակում ներկայացրեցին «Ջրծաղիկ. համաճարակաբանությունը և կանխարգելման հիմնական մոտեցումները» և «Վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վերաբերյալ իրազեկվածությունը կոսմետոլոգիական սրահների աշխատակիցների շրջանում» թեմաներով հետազոտությունները, որոնց հիմնական նպատակն էր բարձրացնել հասարակության իրազեկվածությունը:
26/02/2025ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Համլետ Կարայանի մասնագիտական ընտրության վրա ազդեցություն է ունեցել բժիշկ տատիկը:
ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թվականի մրցույթում ԵՊԲՀ-ից հաղթող է ճանաչվել ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Մհեր Կուրղինյանը։
Մանկաբարձուհիների և բուժքույրերի համար այսօր մեկնարկեց երկօրյա վարպետաց դաս «ԲՑԺ պատվաստում, տեխնիկա, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր, հակացուցումներ, սառցե շղթա. Մանթու թեստ, տեխնիկա, գնահատում, «կեղծ դրական» պատասխան» թեմայով:
Բժշկական համալսարանի Կարմիր դահլիճը համախմբել էր հայ և արտասահմանցի ապագա բժիշկներին։ Առիթը Կարիերայի կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում անցկացված միկրովիրաբուժական պրակտիկ համաժողովն էր։ Ծրագրի հիմնաքարն է «ուսանողը սովորեցնում է ուսանողին» սկզբունքը։
Բոլոր ֆակուլտետում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հպարտության առիթ են տալիս, քանի որ նրանցից յուրաքանչյուրը բժշկագիտության ապագան է:
ԵՊԲՀ կապույտ դահլիճում Կարիերայի զարգացման կենտրոնի Սրտաբանական միության (YCS) և MedExplora-ի համագործակցությամբ անցկացվեց սեմինար, որի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել հետազոտության հիմունքներին։