Մեկ ու կես տարվա ուսումնառությունից հետո 30 սովորող հաջողությամբ ավարտեց Հանրային առողջապահության մագիստրոսի (MPH) որակավորմամբ «Առողջապահության կազմակերպում և կառավարում» կրթական ծրագիրը:
12/02/2025Ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Էլեն Հայրապետյանի խոսքով՝ բարձր առաջադիմությունը բժշկության մեջ կարևոր է, քանի որ այս մասնագիտությունն անմիջականորեն կապված է մարդկանց առողջության հետ, և այստեղ սխալներն ընդունելի չեն:
Հարգելի ընթերցողներ, համալսարանականներ, 2024-2025 ուսումնական տարում բժշկական բուհն ունի 10 անվանական կրթաթոշակառու:
2024-2025 ուս. տարվա երկրորդ կիսամյակի մեկնարկը և ցիկլային առարկաների քննությունները և ստուգարքները սահմանելու մասին ԵՊԲՀ ռեկտորի համապատասխան հրամանի համաձայն` բոլոր ֆակուլտետներում 1-3-րդ և բարձր կուրսերում երկրորդ կիսամյակը կմեկնարկի փետրվարի 3-ից:
«Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան» կրթաթոշակառու Լուսինե Հակոբյանը սովորում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում։
Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին անդրադառնալով, մեր նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարելի է հասնել նպատակներին, հաղթահարել խոչընդոտները և դրական ազդեցություն ունենալ շրջապատի վրա։
Սիրելի ապագա բժիշկներ, բոլոր ֆակուլտետներում հունվարի 4-ից մեկնարկած քննաշրջանում ձեզ մաղթում ենք բարեհաջող ընթացք: