Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դասախոս, ընդհանուր և լապարոսկոպիկ, բարիատրիկ վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ-ուռուցքաբան, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Լևոն Գրիգորյանը սեպտեմբերին Միացյալ Թագավորությունում՝ Օքսֆորդում, մասնակցել է «6th IBC OXFORD WORLD CONGRESS»-ին։
24/11/2025Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հոկտեմբերի 1-2-ին Կրետե կղզու Հերակլիոն քաղաքում կայացած “EU Safety 2025” «Վնասվածքների կանխարգելում և անվտանգության խթանում» խորագրով 12-րդ միջազգային կոնֆերանսին ներկայացված էր 3 հետազոտական աշխատանքով:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում հաջողությամբ շարունակվում են բժշկական համալսարանի՝ մասնավորապես ԵՊԲՀ շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի, ինչպես նաև «Հենար» հիմնադրամի համատեղ ջանքերով՝ ամերիկյան Code3 Life կազմակերպության հետ համատեղ հավաստագրված մենթորների կողմից անցկացվող առաջին բուժօգնության BLS (Basic Life Support) դասընթացները։
Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գույների փառատոնը` Դիվալին:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «ՀԵՆԱՐ» հիմնադրամի և Բոստոնի համալսարանի «Չոբանյան և Ավետիսյան» բժշկական դպրոցի հետ համատեղ իրականացվող Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության մագիստրոսական ծրագրի (Master’s in Health Professions Education, MSHPE) գործնական փուլը:
Երևանում մեկնարկեց Ոսկրամկանային ռադիոլոգիայի եվրոպական միության՝ ESSR (European Society of Musculoskeletal Radiology) Outreach 2-րդ գիտագործնական կոնֆերանսը։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները մասնակցեցին Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպված «Վիկսիտ Բհարատ» վազքի մրցույթին:
Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի կլինիկական օրդինատոր կլինիկական օրդինատոր, այժմ արդեն թոքաբան Շահանե Հակոբյանը սեպտեմբերի 8-12-ը մասնակցել է Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում՝ Erasmus University Medical Center-ում կազմակերպված ERN-LUNG Academy մեկշաբաթյա ծրագրին։