Միջազգային

Ընդլայնելով միջհամալսարանական գործակցությունը ֆրանսիացի գործընկերների հետ  

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Ֆրանսիայի Նիս քաղաքի Կոտ դ’Ազուր համալսարանի հետ առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության պայմանագրի շրջանակում սեպտեմբերի 22-ին հյուրընկալեց ֆրանսիացի գործընկերների մեծ պատվիրակությանը:

23/09/2025

ԵՊԲՀ ուսանողները՝ Հինդիի ազգային օրվան նվիրված մրցույթների հաղթողներ

Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունը սեպտեմբերի 15-ին կազմակերպել էր Հինդիի ազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ակտիվորեն մասնակցեցին նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները։

17/09/2025

«Միջմշակութային երկխոսություն»․ ապագա դեղագետը՝  միջազգային ճամբարի մասնակից

Բժշկական համալսարանի Դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարի Մարտիրոսյանն օգոստոսի 24-ից սեպտեմբերի 6-ը Մոսկվայում կայացած միջազգային ճամբարի մասնակիցն էր։

16/09/2025

«Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոց»-ի 7-րդ հանդիպումն ամփոփեց աշխատանքները

«Հայ-գերմանական Ուռուցքաբանության դպրոցի» (ArGOS) 7-րդ հանդիպման երրորդ օրը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում համախմբել էր առաջատար ուռուցքաբաններին, ճառագայթային ուռուցքաբաններին, ուրոլոգներին, պաթոլոգներին, մանկական ուռուցքաբաններին, օրդինատորներին․ թեման օնկոուրոլոգիան էր։

08/09/2025

Քննարկում-սեմինար ֆրանսիացի անվանի պրոֆեսորի մատուցմամբ  

Քննարկում-սեմինարը, որը վարում էր միջազգային ճանաչում ունեցող նյարդաբան և էպիդեմիոլոգ, պրոֆեսոր Պիեռ-Մարի Պրյոն (Pierre-Marie Preux, MD, PhD)  համալսարանականներին հնարավորություն ընձեռեց շուրջ երկու ժամ ունկնդրել կլինիկական  և գիտական հարուստ փորձի վրա հիմնված մասնագիտական նյութ:

05/09/2025

ԵՊԲՀ ղեկավար կազմը մասնակցեց Հնդկաստանի անկախության 79-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավար կազմը՝ ի դեմս Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի և Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանի օգոստոսի 15-ին ներկա գտնվեց Հնդկաստանի անկախության 79-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։

15/08/2025

Դիպլոմներ արտասահմանցի շրջանավարտներին

Այս շաբաթը եզրափակվեց օտարերկրացի շրջանավարտների դիպլոմների հանդիսավոր հանձնման արարողությամբ։

25/07/2025

Հայկ Հարությունյանի թեկնածությունը՝ Լոնդոնում օրգանների փոխպատվաստման եվրոպական միության (European Society for Organ Transplantation) խորհրդի ընտրություններում

ESOT-ը մշտապես համախմբում է օրգանների փոխպատվաստման ոլորտի առաջատար մասնագետներին ողջ Եվրոպայից և աշխարհից։ 2025 թվականի հունիսի 29-ից հուլիսի 2-ը Լոնդոնում կայացավ ESOT 2025 (European Society for Organ Transplantation) միջազգային կոնգրեսը։

14/07/2025

«Մեր մեծերը»․ Արա Դարզի

Շարունակելով «Մեր մեծերը» շարքը` այս անգամ անդրադառնում ենք բրիտանացի հայազգի կենդանի լեգենդ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Արա Դարզիին` (Ara Darzi)․ նա համարվում է աշխարհի առաջատար վիրաբույժներից մեկը և զբաղեցնում է Լոնդոնի Կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնի վարիչի պաշտոնը։

01/07/2025