Միջազգային

Գործուղում Սալոնիկի համալսարան

Հյուսվածաբանության ամբիոնի դոցենտ Գայանե Մկրտչյանը մայիսի երկրորդ կեսին մեկշաբաթյա գործուղումով գտնվել է Հունաստանում՝ Սալոնիկի համալսարանում։

27/06/2025

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկվեցին համագործակցության ընդլայնման հեռանկարները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտային։

24/06/2025

Թվային բժշկության և արհեստական բանականության ամբիոնն աշխատանքը կուղղի ի նպաստ Հայաստանում բժշկագիտության առաջընթացին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց աշխատանքային հանդիպում ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի …

20/06/2025

Պաթոլոգիայի բնագավառում արհեստական բանականության կիրառումը. Փառանձեմ Խաչատրյանը մասնակցել է CHIMERA ծրագրին

ԵՊԲՀ պաթոլոգիայի ամբիոնի վարիչ, համալսարանական հիվանդանոցների կլինիկական ախտաբանության ծառայության ղեկավար Փառանձեմ Խաչատրյանը Նիդերլանդների Ռադբաուդի բժշկական համալսարանի Պաթոլոգիայի բաժանմունքում այս տարվա սկզբին վերապատրաստում է անցել «Թվային և համակարգչային պաթոլոգիա» մասնագիտացմամբ։

05/06/2025

Դասախոսություն՝ «Հակամանրէային նոր աղբյուրների որոնում հակաբիոտիկակայունության խնդիրը մեղմելու համար» թեմայով

ԵՊԲՀ բժշկական մանրէաբանության ամբիոնում Erasmus+ ծրագրի շրջանակում կայացավ  Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանի մանրէաբանության և մակաբուծաբանության ամբիոնի դոցենտ, PhD Տրինիդադ դե Միգելի դասախոսությունը «Հակամանրէային նոր աղբյուրների որոնում հակաբիոտիկակայունության խնդիրը մեղմելու համար» թեմայով:

21/05/2025

Իրանում անցկացված օրգանների փոխպատվաստման կոնֆերանսին Հայաստանը ներկայացրել է ԵՊԲՀ դասախոսը

Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսի շրջանակում զեկույցով հանդես է եկել ԵՊԲՀ ընդհանուր Վիրաբուժության ամբիոնի դոցենտ Հայկ Հարությունյանը՝ ներկայացնելով «Լյարդի փոխպատվաստման նվաճումները, մարտահրավերները և հեռանկարները Հայաստանում»։

20/05/2025

Համալսարանական մասնագետը՝ Ultrasound for Gynecology միջազգային առցանց դասընթացի խոսնակ

ԵՊԲՀ պրոֆեսոր, «Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում, գինեկոլոգիայում և ֆետալ բժշկությունում» կուրսի վարիչ Կարինե Թոխունցն ընտրվել է «Ուլտրաձայնային հետազոտությունը՝ գինեկոլոգիայում» (Ultrasound for Gynecology) խորագրով միջազգային ամառային սեմինարների շարքի խոսնակ։

14/05/2025

Հայաստանն առանձնանում է բարձրակարգ մասնագետներով․ կայացավ մաշկաբանության ոլորտի միջագային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 3-ին կայացավ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Հ․Ա․ Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի XVII միջազգային գիտագործնական համաժողովը՝ այս անգամ «Երևանյան VIII դերմատոսկոպիական ընթերցումներ․ տեսնել և մակաբերել պատկերի տակի պատկերները» խորագրով։

06/05/2025

Իտալացի պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոյի աշխատանքային այցը «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցն ապրիլի 28-ին հյուրընկալեց նյարդաբանության և հոգեբուժության պրոֆեսոր, Հռոմի San Raffaele ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավար Ֆեդերիկո Վիջեվանոյին:

29/04/2025