Նորություններ

«Սիրահարված»՝ ռևմատոլոգիային. Թամարա Բայրամյանը վստահ է՝ բժշկությունը ամենակարևոր մասնագիտություններից է

Բժշկական կրթագիտական հաստատությունում տասնամյակներ շարունակ սերունդներ կրթող ավագ սերնդի, բժշկագիտության նվիրյալների մասին պատմող ակնարկաշարի հերթական անդրադարձը բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ  ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնի դոցենտ Թամարա Բայրամյանի մասին է:

25/10/2023

Մեկնարկեց 44-օրյա պատերազմում զոհված հերացիականների հիշատակին նվիրված հուշամրցաշարը

ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի և Ուսանողական խորհրդարանի կողմից կազմակերպված մրցաշարը՝ ֆուտբոլ և շախմատ մարզաձևերից մեկնարկեց: Վոլեյբոլի առաջնությունը կմեկնարկի հինգշաբթի:

24/10/2023

Կատարելություն տանող ճանապարհները երբեք էլ հեշտ չեն եղել. անվանական կրթաթոշակառու Շուշաննա Աթաջանյան

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Շուշաննա Աթաջանյանը «Գրիգոր Արեշյանի անվան» կրթաթոշակառու է: Դեռ մանուկ հասակից բժշկի այցելելիս մեծ հետաքրքրությամբ է հետևել նրանց աշխատանքին՝ ցանկանալով իր ներդրումն ունենալ մարդկանց առողջացնելու գործում:

24/10/2023

Սիմուլյացիոն կենտրոնի անցած ուղին և զարգացման հեռանկարները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնն արդեն գրեթե տասնամյա պատմություն ունի:

23/10/2023

Հանրային առողջության ամբիոնի մասնագետների մասնակցությունը միջազգային գիտաժողովներին

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պետական համալսարանում՝ սեպտեմբերի 6-7-ը, տեղի ունեցավ Icreate symposium: Injury and Violence Prevention – Public Health Perspectives գիտաժողովը։

21/10/2023

«Երազանքի աշխատանքը երևակայություն չէ»․ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Կարինե Սարգսյանի TEDx ելույթը

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, ARICE ծրագրի առաջատար փորձագետ,  Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ, ԱՄՆ Կալիֆոռնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն, Ավստրիայի Գրացի համալսարանի բիոբանկի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Կարինե Սարգսյանի հերթական TEDx ելույթը կրում էր «Դարձե՛ք աշխարհին անհրաժեշտ տարբերությունը» (“Be the Difference”) խորագիրը։

20/10/2023

Հոկտեմբերի 20-ը՝ Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օր

Ավելի քան 200 միլիոն մարդ աշխարհում ունի օստեոպորոզ: Օստեոպորոզը ոսկրերի հիվանդություն է՝ կապված ոսկրային հյուսվածքների խտության նվազման և նրանց փխրունության բարձրացման հետ, ինչը բերում է կոտրվածքների առաջացման:

20/10/2023

«Ապրելով հերոս դառնալն ավելի դժվար  է». ԵՊԲՀ ռեկտորը հանդիպել է առաջին կուրսի ուսանողներին

Կարգապահությունից մինչև կազմակերպչական հարցեր, զարգացման առաջիկա հեռանկարներ, բժշկի աշխատանքի նրբություններն ու մարդասիրական կողմերը, բազմաթիվ այլ թեմաներ քննարկվեցին երեկ՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և առաջին կուրսի ուսանողների հետ հանդիպման ընթացքում:

19/10/2023

Կանցկացվի «Տարվա ամենատեղեկացված երիտասարդ բժիշկ» 2023 մրցույթը

Հարգելի գործընկերներ, ուրախ ենք տեղեկացնել, որ La Revue du Praticien հայալեզու բժշկական պարբերականը և Santé Arménie ֆրանս-հայկական առողջապահական հիﬓադրամը իրականացնում են «Տարվա ամենատեղեկացված երիտասարդ բժիշկ» 2023 մրցույթը։

19/10/2023