Նորություններ

Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of Medical Education-WFME) կողմից առաջադրվող պահանջներին։

13/10/2023

Պացիենտի անվտանգության ապահովմանը նվիրված դասընթացները կեզրափակվեն «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում

«Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ» թեմայով կրեդիտավորված անվճար դասընթացները շարունակվեցին նաև «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի միջին  բուժաշխատողների համար, զուգահեռաբար նույն օրը` հոկտեմբերի 10-ին ամփոփվեց «Մուրացան» հիվանդանոցի բուժաշխատողների մասնակցությամբ եռօրյա շարքը:

13/10/2023

«Մանկական նյարդավիրաբուժություն»․ անցկացվեց Էդգար Հովսեփյանի անվան կլինիկական նյարդագիտության 2-րդ սիմպոզիումը

Կայացավ պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան կլինիկական նյարդագիտության 2-րդ սիմպոզիումը՝ «Մանկական նյարդավիրաբուժություն» խորագրով։

12/10/2023

Բժշկական օրացույցի երեք կարևոր օր՝ մեկ ամսաթվում

Բժշկական օրացույցում հոկտեմբերի 12-ն այս տարի միավորում է Արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրը, Տեսողության համաշխարհային օրը և Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը։

12/10/2023

Մասնակցություն միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագծին

Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի դոցենտ, Թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա բժիշկ-օրթոդոնտ Միքայել Նալբանդյանը Erasmus+ ծրագրի շրջանակում սեպտեմբերի 25-29-ը եղել է Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի օրթոդոնտիայի ամբիոնում, որտեղ անցկացրել է վարպետության դասեր, դասախոսություններ է կարդացել ամբիոնի կլինիկական օրդինատորների, ինչպես նաև 5-րդ կուրսի ուսանողների համար:

11/10/2023

Բժշկական համալսարանը և Շվեդիայի Յոնշոփինգի շրջանը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց Շվեդիայի Յոնշոփինգի շրջանի պատվիրակությանը։

10/10/2023

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 10-ին աշխարհում նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը (World Mental Health Day):

10/10/2023

Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին: Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը:

10/10/2023

Ռեկտորատի նիստ` հագեցած օրակարգով

ԵՊԲՀ ռեկտորատի այսօրվա նիստը հագեցած էր ուսումնական, կազմակերպչական, կլինիկական բազմաթիվ հարցերով: Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բուհի ծրագրային միջազգային հավատարմագրման գործընթացի ինքնագնահատման պրոցեսի համակարգող ու աշխատանքային խմբի ղեկավար Լարիսա Ավետիսյանը ներկայացրեց շարունակական այս գործընթացի երկրորդ փուլի մանրամասները:

09/10/2023