ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է «Բուժքույրական գործի կազմակերպում» թեմայով հավաստագրային հերթական դասընթացի ընդունելություն:
07/02/2022ԵՊԲՀ շրջանավարտ Վանանդ Գևորգյանը նպատակ ունի մաշկաբանության և էսթետիկ բժշկության ոլորտում ստացած գիտելիքներն ու փորձը ծառայեցնել հանրությանը։ Բժշկի մասնագիտությունը շատ պատասխանատու աշխատանք է, որն իրենից ենթադրում է մարդկանց կյանքի որակի բարելավում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2021 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 13 շրջանավարտ «1+2» ծրագիրի շրջանակում ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում անցնելով երիտասարդ մարտիկի դասընթաց՝ ընդունվել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ինտերնատուրա՝ տալով զինվորական երդում:
Բժշկական համալսարանը շարունակում է հանրության ուշադրության կենտրոնում պահել այնպիսի ուսանողներին, որոնք, կրթության հետ զուգահեռ, ակտիվորեն մասնակցում են մշակութային կյանքին, գրանցում բազմաթիվ հաջողություններ:
Այս տարվա փետրվարի 4-ին աշխարհն արդեն 21-րդ անգամ նշում է Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Cancer Day): Օր, որը միավորում է մարդկանց, համայնքներին և պետություներին քաղցկեղի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու գործում՝ կանխելով միլիոնավոր մահեր:
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական երկրորդ համագումարը։ Միջոցառումը նվիրված է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան (փետրվարի 4)։ Համագումարի այս տարվա խորագիրն է` «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ»։
ԵՊԲՀ-ում այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից կմեկնարկեն վիրաբուժական մասնագիտություններով գործնական հմտությունները կատարելագործելուն ուղղված ծրագրեր: Վիրաբուժությամբ հետաքրքրված սովորողները, «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի շրջանավարտները վիրաբուժական դպրոցում սովորելու առաջնահերություն կունենան` գործուն քայլերով մոտենալով ընտրած բժշկագիտական ուղղությանը: