Նորություններ

Շնորհակալագիր՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԴԱԾ սահմանապահ վարչության կողմից (Пограничное управление ФСБ России в РА) շնորհակալագրի է արժանացել:

02/02/2022

Ապագա ռազմական բժիշկին ուղղորդող շարժիչ ուժն ընտրած ոլորտում լավագույնը լինելու ձգտումն է

Ռազմաբժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Վարդան Հարությունյանի հետաքրքրությունը դեպի բժշկի մասնագիտությունը դեռ մանկուց սերմանել են ծնողները:

02/02/2022

«Դասախոսական գավաթ» մրցաշարն ամփոփել է արդյունքները. ֆոտոշարք

ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը շարունակում է նպաստել բժշկական մայր բուհում սպորտի զարգացմանը՝ բուհական և միջբուհական տարբեր միջոցառումներում ներգրավվելով ոչ միայն ապագա բժիշկներին, այլև պրոֆեսորադասախոսական կազմին, բժիշկներին, աշխատակիցներին: Նման միջոցառումներն ու գրանցված հաղթանակները շարունակում են առողջ ապրելակերպի օրինակ ծառայել, մեծացնում են սեփական ուժերի նկատմամբ վստահությունը:

01/02/2022

Բժշկական բուհը և ԱՄՆ Ուիբերի պետական համալսարանը կընդլայնեն համագործակցությունը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում այցելեց Յուտա նահանգի Օգդեն քաղաքում գտնվող Ուիբերի պետական համալսարան։

01/02/2022

«Մերօրյա հերոսները». Ռուբեն Պողոսյան

Մերօրյա հերոսների անունները բժշկական բուհում հավերժ են, նրանց հիշատակը՝ վառ: Հանուն հայրենիքի կյանքը զոհած հերացիականների շարքում ևս մեկ անմահացած հերոս է…

01/02/2022

ԵՊԲՀ սիմուլյացիոն կենտրոնը՝ «Վիրտուալ տեխնոլոգիաները բժշկության մեջ» ամսագրի էջերին

Սիմուլյացիոն ուսուցման ոլորտում մասնագիտացած ռուսական «Վիրտուալ տեխնոլոգիաները բժշկության մեջ» ամսագրի հերթական համարում իր տեղն է զբաղեցրել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի մասին հոդվածը։

31/01/2022

La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական համարը բժիշկների և ուսանողների տրամադրության տակ է

Հարգելի՛ բժիշկներ և ուսանողներ,ֆրանսիական La Revue du Praticien  պարբերականի հայերեն հրատարակության հերթական  համարն արդեն ձեր տրամադրության տակ է։

31/01/2022

Ամփոփիչ մշտադիտարկում՝ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում»

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվում է միջազգային չափանիշներին համապատասխան «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն», որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և լինել մրցունակ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների շրջանակում: 

31/01/2022