Էմիլ Գաբրիելյանի անվան 4-րդ լսարանն արդեն վաղուց բժշկական մեկդարյա բուհի ամենասիրված հատվածներից է: Հենց այս համալսարանական լսարանում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդիպում ունեցավ տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողների հետ:
14/04/2022Բժշկական մայր բուհում բազմաթիվ են այն դասախոսները, որոնք երկար տարիներ իրենց աշխատանքային գործունեությունը պատասխանատվության բարձր զգացողությամբ նվիրել են և շարունակում են նվիրել գրագետ և առողջ բժիշկների պատրաստմանը, առողջապահության զարգացմանը:
«Հերացի» պոլիկլինիկայի դպրոցի և նախադպրոցական հաստատությունների բաժինը՝ պատասխանատու, բժիշկ Մարինե Նազարյանի գլխավորությամբ, շարունակում է դպրոցականների շրջանում բարձրացնել առողջապահական, բժշկական տարբեր արդի թեմաների շուրջ իրազեկվածությունը:
Դժբախտաբար, վերջին տարիներին բնակչության շրջանում ավելացել են ուռուցքային հիվանդությունները, այդ թվում՝ դիմածնոտային շրջանի։ Եվ շատերը, ցավոք, դիմում են բժշկին այդ հիվանդությունների՝ արդեն ծայրահեղ փուլերում։
Դոմինիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ Հայաստանում նորանշանակ դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսի գլխավորությամբ, այցելեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպեց ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ հյուրընկալվելով նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։
Օրերս ամփոփվեցին Գիտության հայկական համադպրոցական 2-րդ փառատոնի արդյունքները, որին «Հերացի» ավագ դպրոցը ներկայացել էր կենսաբանական 6 նախագծով։
ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին: Հանրային առողջության ֆակուլտետի 4 մագիստրոսական ծրագրերը տրամադրում են խորը և բազմակողմանի գիտելիքներ հանրային առողջապահության տարբեր բնագավառների վերաբերյալ:
«100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը շարունակում է վեր հանել մեր քաղաքացիների շրջանում ամենատարածված առողջական խնդիրները: Համալսարանական երեք՝ «Հերացի» թիվ 1, «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցների հմուտ մասնագետները ոչ միայն անվճար ախտորոշում, այլև 50 տոկոս զեղչով իրականացնում են վիրահատական բուժում: