Santé Arménie միությունն իր կրթական ծրագրերի շրջանակում հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` հայ ընթերցողին տրամադրել ֆրանսիական հեղինակավոր բժշկական պարբերականերից մեկի` La Revue du Praticien-ի հայալեզու տարբերակը։
24/11/2021ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Մարինե Սարգսյանի համար բժշկությունն ամենահոգեհարազատ ոլորտն է, որն իր մեջ ամփոփում է ամենամարդկային հատկանիշները, պահանջում է տոկունություն և կամք:
«Հերացի» պոլիկլինիկայի դպրոցի և նախադպրոցական հաստատությունների բաժնում աշխատող մասնագետները վստահ են և սեփական օրինակով են ցույց տալիս, որ ոչ միայն ծնողներն ու ուսուցիչները, այլև բժիշկները ևս երեխաներին վարակներից պաշտպանելու, հիգիենայի մասին իրազեկվածությունը բարձրացնելու գործում կարևոր անելիքներ ունեն:
Ֆրանսիայի Սենտ Անտուան համալսարանի մեծ դահլիճում անցկացվեց «Մասնագիտությունների խաչմերուկ․ ներքին բժշկություն և նեֆրոլոգիա» խորագրով գիտաժողովը։ Միջոցառմանն առցանց միացան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասնագետները։
«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը» (ՈՒՀՀԳԿ) շուտով իր դռները կբացի երիտասարդ հետազոտողների և գիտնականների առաջ, որոնք վերծանելու են ուղեղի հիմնարար խնդիրները. այստեղ մոլեկուլյար մակարդակով կհետազոտվեն Ալցհեյմերի հիվանդությունը, աուտիզմը՝ ապահովելով համաշխարհային բոլոր միտումները։
Սոնա Մարդոյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի այս տարվա շրջանավարտներից է: Բուհը գերազանցությամբ ավարտած սովորողի խոսքով՝ համալսարանն իրեն հնարավորություն է ընձեռել նախ ճանաչել ինքն իրեն, ձեռք բերել ոչ միայն մասնագիտական փորձ ու գիտելիքներ, այլև լավ ընկերներ:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը շարունակում է արդյունավետ համագործակցությունը Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի հետ։ Բժշկական բուհի Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը կարճ ժամանակ առաջ դասախոսություններով հանդես եկավ վերոհիշյալ համալսարանում։
«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից `«Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ: