Ուրոլոգիայի և անդրոլոգիայի բաժանմունք –  «Հերացի» N1 հիվանդանոցային համալիր

Ուրոլոգիայի և անդրոլոգիայի բաժանմունքը տեղակայված է ԵՊԲՀ N1 «Հերացի» հիվանդանոցային համալիրում, հանդիսանում է կլինիկական, ուսումնական և գիտական հարթակ, որտեղ իրականացվում են ապագա բժիշկների, օրդինատորների և մասնագետների ուսուցում ու մասնագիտական պատրաստում։ Բաժանմունքը նաև աշխատում է միզաքարային հիվանդության և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի ռեգիստրների ստեղծման ուղղությամբ։

Կարողություններ/Կլինիկական փորձառություն

  • Կլինիկական փորձառություն ուրոլոգիական և անդրոլոգիական խնամքի ոլորտում
  • Պացիենտների համապարփակ կառավարում հիմնական հիվանդությունների շրջանակում
  • Կայացած և ակտիվ կլինիկական գործունեություն
  • Հասանելիություն տարբեր հիվանդություններով պացիենտների էլեկտրոնային բազային
  • Կլինիկական հետազոտությունների իրականացման պատրաստակամություն
  • Համագործակցության պոտենցյալ, տեղացի և միջազգային գործընկերների հետ

Հիմնական ուղղություններ

  • Միզաքարային հիվանդություն/Ուրոլիթիազ
  • Միզապարկի քաղցկեղ (ոչ ինվազիվ)
  • Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա
  • Միզուղիների ինֆեկցիաներ
  • Տղամարդկանց անպտղություն

Կոնտակտային անձ

Անուն՝ Երվանդ Կիրակոսյան

Էլ․ փոստ՝ yervandkirakosyan001@gmail.com

Հեռախոս՝ +37441655355

Հետազոտական թիմ

Մհեր Ջավախյան,
Երվանդ Կիրակոսյան,
կլ.օրդ. Սպարտակ Ղազարյան,
կլ.օրդ. Գարիկ Ղալեչյան