Ռեկտորատի այսօր հրավիրված նիստի ավարտին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի անդամ ապագա բժիշկները փետրվարի 19-ի՝ գրքի տոնի առթիվ գրքեր նվիրեցին ռեկտորատի անդամներին:
22/02/2021Ռեկտորատի այսօր հրավիրված նիստում առանցքային էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 100-ամյակի նվիրված հոբելյանական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների ամփոփումը:
Պատերազմի դժվարին օրերին սպիտակ բանակն ամուր կանգնած էր հայրենիքի պաշտպանների կողքին: Նրանց շարքերում էր նաև Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Ռուբեն Թորոսյանը, որը պատերազմի ընթացքում որպես վիրաբույժ կամավոր աշխատանք է կատարել Երևանի կայազորային հոսպիտալում:
Երևանի պետական բժշկական համալսարանում ռազմաբժշկական ֆակուլտետն ավադույթ դարձած գիրք նվիրելու օրն այս տարի նշեց յուրահատուկ խորհրդով. ՌԲՖ կուրսանտներն իրենց նախընտրած գիրքը մակագրեցին՝ հավատարիմ մնալով պատերազմի ժամանակ անմահացած ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանի թողած պատգամին:
ԵՊԲՀ շատ ուսանողների նման, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի երկրորդ կուրսի օրդինատոր Գուրգեն Բեգլարյանը ևս Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրվանից եղել է բժշկական կենտրոններում, բուժօգնություն ցուցաբերել վիրավոր զինծառայողներին, շտապբուժօգնության մեքենաներով Արցախից, Գորիսից և Վարդենիսից նրանց տեղափոխել Երևան:
Պատերազմի ժամանակ անմահացած երեք տասնյակից ավելի համալսարանակաների կեսը Հիպոկրատի և զինվորական երդում տված բժիշկներ էին: Նրանք անձնական օրինակով առաջնորդել են իրենց ենթականերին՝ ընտրելով ինքնազոհության ճանապարհը:
Ուսումնական գործընթացի վերսկսումից հետո, բժշկական մայր բուհի ուսանողները կրկին, կրթություն ստանալուն զուգահեռ, ջանք չեն խնայում նպաստելու նաև մշակութային ոլորտի զարգացմանը: