Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները նշեցին Գանեշ Չատուրթի ավանդական փառատոնը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Հնդկական մշակույթի կենտրոնի կողմից:
24/08/2020Շարունակում ենք ԵՊԲՀ ընթերցողներին ներկայացնել 100-ամյա բուհի շնորհալի ուսանողներին, ովքեր բժշկական կրթություն ստանալուն զուգահեռ, տարբեր ոլորտներում ևս ներգրավվածություն ունեն։
Ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի 2-րդ տարվա կլինիկական օրդինատոր Գայանե Սարգսյանը փետրվարին «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ստացել է կրթաթոշակ և մեկնել է սովորելու Պորտոյի համալսարանում:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները, որոնք համավարակի օրերին կամավորական աշխատանք էին կատարում համալսարանի հանրակացարանում, Zoom հարթակի միջոցով հնարավորություն ունեցան՝ անցկացնելու արդյունավետ քննարկում Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Շրի Կիշան Դան Դեվալի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, պրոռեկտոր Երվանդ Սահակյանի, Օտարերկրացի ուսանողների ուսուցման ֆակուլտետի դեկան Գայանե Ավետիսյանի, փոխդեկան Խաչատուր Մարգարյանի և Օտարերկրացի ուսանողների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սեթհիի հետ:
ՀՀ կառավարության օգոստոսի 13-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը:
Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը միասնական գաղափարի շուրջ է համախմբել աշխարհի բժշկական համայնքը: Մարդկանց առողջացումն ու համավարակի հաղթահարումն այսօր օրակարգային է բժիշկների համար. այդ բեռի մեծ մասը բաժին է հասել վարակաբաններին:
Բժիշկները պետք է լինեն այն ուժեղ շղթան, որի շնորհիվ հասարակությունն ապահով և առողջ կզգա իրեն: Այս համոզմունքն է հայտնում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի հնդիկ ուսանող Բուրհան Կանտավալան: Մինչ Հայաստան գալը 20-ամյա ապագա սրտաբանը բնակվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում:
Տիգրան Համբարձումյանը 2015 թվականին ընդունվել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Արդեն մոտ մեկ տարի որպես բուժակ աշխատում է շտապ օգնության ծառայությունում, ինչպես նաև Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում, որը COVID-19-ի դեմ պայքարի օրերին պացիենտների բուժման նպատակով վերապրոֆիլավորվել է որպես ինֆեկցիոն հիվանդանոց: