«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում օգոստոսի 13-ին անցկացվեց հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստ: Խորհուրդը նախ հաստատեց օրակարգը, որտեղ ընդգրկված էր երկու հարց: Առաջին հարցը վերաբերում էր բուհի կառավարման մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի, ինչպես նաև քարտուղարի ընտրությանը:
13/08/2020Շարունակում ենք ընթերցողներին ներկայացնել ԵՊԲՀ շնորհալի ուսանողներին, ովքեր բժշկական կրթություն ստանալուց բացի, աչքի են ընկնում իրենց յուրօրինակ նախասիրություններով: Կարեն Խուդաբախշյանը սովորում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում:
Համավարակի դեմ պայքարի առաջին օրերից փորձառու և արհեստավարժ բժիշկների կողքին առաջին հայացքից աչքի չընկնող, բայց անչափ շնորհակալ ու կարևոր առաքելությունը կատարեցին նաև ապագա բժիշկները: ԵՊԲՀ սովորողները բժշկական կրթություն ստանալու գործընթացին զուգահեռ՝ կամավոր հայտնվեցին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում՝ ավագ գործընկերներին և իրենց կարիքը զգացող մարդկանց օգնելու համար:
Բժշկական բուհի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի շրջանակում այս անգամ ներկայացնում ենք ԵՊԲՀ անվանի շրջանավարտներից մեկին, որն ապրում և մասնագիտական գործունեություն է ծավալում հայրենիքից հեռու: Կարինե Գաբրիելյանն արդեն մի քանի տասնամյակ է ԱՄՆ-ում մեծ հաջողություններ է գրանցել ակնաբուժության ոլորտում՝ չկորցնելով կապը հարազատ համալսարանի հետ:
Ամփոփել են ԵՊԲՀ քոլեջի քույրական գործ մասնագիտությամբ ընդունելության մրցույթի արդյունքները։
ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների միության նախաձեռնությամբ ստոմատոլոգիական տարբեր թեմաներով վեբինարների շարք է իրականացվելու:
100-ամյա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը տարիներ շարունակ իր շուրջ է համախմբել շնորհալի սովորողների, որոնք ոչ միայն կրթական, այլև հասարակական ակտիվություն են ցուցաբերում: ԵՊԲՀ ուսանողական գիտական ընկերության նախկին նախագահ Էմմանուել Ղանդիլյանը 2019-2020 թթ. ուսումնական տարվա շրջանավարտ է:
Նաջմե Ֆազելին՝ 25-ամյա ապագա ատամնաբույժը, վերջերս է ավարտել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Հայաստանը նրա համար դրախտ է, իսկ ուսումը ԵՊԲՀ-ում՝ ավելին իմանալու և կատարելագործվելու հրաշալի հնարավորություն: