Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնն արդեն գրեթե տասնամյա պատմություն ունի:
23/10/2023Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պետական համալսարանում՝ սեպտեմբերի 6-7-ը, տեղի ունեցավ Icreate symposium: Injury and Violence Prevention – Public Health Perspectives գիտաժողովը։
ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, ARICE ծրագրի առաջատար փորձագետ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ, ԱՄՆ Կալիֆոռնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն, Ավստրիայի Գրացի համալսարանի բիոբանկի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Կարինե Սարգսյանի հերթական TEDx ելույթը կրում էր «Դարձե՛ք աշխարհին անհրաժեշտ տարբերությունը» (“Be the Difference”) խորագիրը։
Ավելի քան 200 միլիոն մարդ աշխարհում ունի օստեոպորոզ: Օստեոպորոզը ոսկրերի հիվանդություն է՝ կապված ոսկրային հյուսվածքների խտության նվազման և նրանց փխրունության բարձրացման հետ, ինչը բերում է կոտրվածքների առաջացման:
Կարգապահությունից մինչև կազմակերպչական հարցեր, զարգացման առաջիկա հեռանկարներ, բժշկի աշխատանքի նրբություններն ու մարդասիրական կողմերը, բազմաթիվ այլ թեմաներ քննարկվեցին երեկ՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և առաջին կուրսի ուսանողների հետ հանդիպման ընթացքում:
Հարգելի գործընկերներ, ուրախ ենք տեղեկացնել, որ La Revue du Praticien հայալեզու բժշկական պարբերականը և Santé Arménie ֆրանս-հայկական առողջապահական հիﬓադրամը իրականացնում են «Տարվա ամենատեղեկացված երիտասարդ բժիշկ» 2023 մրցույթը։
ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրներն իրենց բուժաշխատակիցներով հանդերձ մշտապես կանգնած են առողջապահական ծառայությունների կարիք ունեցող մեր հայրենակիցների կողքին` ջանք ու եռանդ չխնայելով պացիենտների բարօրության և առողջության պահպանման ու ամրապնդման համար:
Բժշկական համալսարանի առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի կողմից իրականացվող «Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ» թեմայով քառօրյա կրեդիտավորված անվճար դասընթացների շարքը համալսարանական երեք հիվանդանոցի միջին բուժաշխատողների համար ամփոփեց արդյունքները` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի «Ներհիվանդանոցային վարակների կառավարում» թեմայով: