ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի «Կրթված մանկաբույժ` առողջ սերնդի երաշխավոր» խորագրով գարնանային վեբինարների մեկնարկը տրվեց մարտի 17-ին, մասնակցել է 45 մանկաբույժ:
18/03/2024Տեղի ունեցավ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի կողմից իրականացվող հետազոտական հմտությունների զարգացման դասընթացի տեղեկատվական հանդիպումը:
«Ուղեղի ճանաչման շաբաթվա» (“Brain Awareness Week”) շրջանակում Կապույտ դահլիճում անցկացվեց պանելային քննարկում Ալցհեյմերի հիվանդության վերաբերյալ։
Բժշկական մայր բուհում հերթական միջոցառումը ԵՊԲՀ մարզական բաց առաջնությունն էր, որն անցկացվեց վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ:
Երիկամների համաշխարհային օրը գլոբալ առողջապահական իրազեկման արշավ է, որն ուղղված է երիկամների առողջության կարևորության վերհանմանը և երիկամների հիվանդության և դրա հետ կապված առողջական խնդիրների հաճախականության ու հետևանքների նվազեցմանն ամբողջ աշխարհում:
2024 թվականի մարտ ամիսը կոլոռեկտալ քաղցկեղի իրազեկման ամիս է հայտարարված ամբողջ աշխարհում: Սա շատ լավ առիթ է` հիվանդացության մասին բարձրաձայնելու, մարդկանց իրազեկվածությունը հիվանդության, դրա վաղ հայտնաբերման, կանխարգելման և բուժման մասին բարձրացնելու համար:
Մարտի 11-ին կայացավ ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի և UWC Դիլիջան միջազգային դպրոցի կողմից համատեղ իրականացվող Brain Bee Armenia and Georgia մրցույթի եզրափակիչ փուլը:
ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնը մանկաբույժների համար նախաձեռնում է կրթական առցանց հարթակ, որում կենտրոնացված են առաջատար մասնագետների փորձն ու գիտելիքը:
Բժշկական մայր բուհում Decoding Mind’s Chemical Symphony («Միասին վերծանենք մտքի քիմիական սիմֆոնիան») խորագրի ներքո մեկնարկեց ԵՊԲՀ ուսանողական գիտական ընկերության թիմի կողմից կազմակերպված «Ուղեղի ճանաչման շաբաթ» ինֆորմատիվ միջոցառումների շարքը, որը անցկացվելու է մինչև մարտի 15-ը: