Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի մասնագետները (դոցենտ, Քաղցկեղի գենետիկայի և գենոմիկայի լաբորատորիայի ղեկավար Դավիթ Բաբիկյանը, դասախոս, բժիշկ-գենետիկ Նաթելլա Կոստանդյանը և բժիշկ Նատալյա Մինասյանը),
31/10/2023Սիրելի՛ ընթերցողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել բժշկական բուհի այս ուսումնական տարվա անվանական կրթաթոշակի արժանացած ապագա բժիշկներին` նպատակ ունենալով նրանց օրինակը վարակիչ դարձնել սովորողների շրջանում:
Կաթվածի համաշխարհային կազմակերկության առաջարկությամբ, յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 29-ը նշվում է որպես կաթվածի դեմ պայքարի համաշխարային օր, որի նպատակն է` հիվանդության վտանգի և բարձր տարածվածության, դրա կանխարգելման և բուժման վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև կաթվածը վերապրածների խնամքի և կյանքի որակի բարելավումը:
Այս ուսումնական տարվա սկզբից ԵՊԲՀ թանգարան արդեն այցելել է ավելի քան 800 դպրոցական: Նոր նախաձեռնությամբ հանդես գալով` բժշկական բուհը նպատակ ունի աշակերտներին կողմնորոշել դեպի բժշկակենսաբանական ոլորտ, դեպի բժշկություն` ծանոթացումը սկսելով թանգարանից:
Նյարդաբանության ամբիոնի ասիստենտ Գրետա Սահակյանը մասնակցել է հոկտեմբերի 20-22-ը Թբիլիսիում կազմակերպված միջազգային նեյրոգիտության համաժողովին (International Neuroscience Conference-NEURO 2023): Միջոցառմանը մասնակցում էր շուրջ 170 մասնակից:
Ուսումնական գործընթացում իրականացվող բարեփոխումներն ու կատարված աշխատանքն էր հոկտեմբերի 25-ին հրավիրված Գիտական խորհրդի հիմնական թեման:
Բժշկական կրթագիտական հաստատությունում տասնամյակներ շարունակ սերունդներ կրթող ավագ սերնդի, բժշկագիտության նվիրյալների մասին պատմող ակնարկաշարի հերթական անդրադարձը բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնի դոցենտ Թամարա Բայրամյանի մասին է:
ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի և Ուսանողական խորհրդարանի կողմից կազմակերպված մրցաշարը՝ ֆուտբոլ և շախմատ մարզաձևերից մեկնարկեց: Վոլեյբոլի առաջնությունը կմեկնարկի հինգշաբթի:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Շուշաննա Աթաջանյանը «Գրիգոր Արեշյանի անվան» կրթաթոշակառու է: Դեռ մանուկ հասակից բժշկի այցելելիս մեծ հետաքրքրությամբ է հետևել նրանց աշխատանքին՝ ցանկանալով իր ներդրումն ունենալ մարդկանց առողջացնելու գործում: