Նորություններ

Մեկնարկեց միջբուհական ուսանողական բաց առաջնությունը

Բժշկական համալսարանում մեկնարկեց Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի և Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվող ուսանողական բաց առաջնությունը, որին մասնակցում է նաև 5 այլ բարձրագույն ուսումնական հաստատության շուրջ 170 ուսանող:

29/02/2024

Այս տարի հազվագյուտ հիվանդությունների համաշխարհային օրը նշվում է փետրվարի 29-ին

Հազվագյուտ հիվանդությունների օրը միջագային առողջապահական միջոցառում է, որը սովորաբար նշվում է փետրվարի վերջին օրը՝ նպատակ ունենալով միավորել հազվագյուտ հիվանդություններ ունեցող մարդկանց և բարձրացնել գլոբալ հանրության իրազեկվածությունը հազվադեպ հանդիպող հիվանդությունների, նրանց ընթացքի, ախտորոշման և բուժման վերաբերյալ:

29/02/2024

Հերսելիա Ցիցիկյանի հիշատակին

Անվանիներին ու արժանիներին անդրադառնալը, նրանց հիշելը ամբողջացնում ու զարդարում է բժշկագիտության պատմությունը: Վերջերս լրացավ անվանի ակնաբույժ, հանրապետության վաստակավոր բժիշկ Հերսելիա Համբարձումի Ցիցիկյանի 125–ամյա հոբելյանը (1897-1971):

29/02/2024

Մեկնարկեց պացիենտի անվտանգությանը և բուժծառայությունների որակի բարելավմանը նվիրված հավաստագրային դասընթացը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Հանրային առողջության ֆակուլտետի կողմից կազմակերպված «Պացիենտի անվտանգության և բուժծառայությունների որակի բարելավման ժամանակակից մոտեցումները» թեմայով հավաստագրային դասընթացը:

28/02/2024

Անահիտ Ազնաուրյանին շնորհվել է միջազգային հավաստագիր՝ գերազանց դասախոսություն կարդալու համար

Բժշկական համալսարանի Օտարերկրացիների ուսուցման դեպարտամենտի պետի տեղակալ, Հյուսվածաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Ազնաուրյանը Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանում արժանացել է միջազգային հավաստագրի՝ դասախոսություն կարդալու գերազանց հմտությունների համար։

27/02/2024

ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանում. վերլուծական

ՄԻԱՎ վարակը՝ մարդու իմուն անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) հարուցվող հիվանդություն է: Բնութագրվում է ձեռքբերովի իմուն անբավարարության համախտանիշի՝ ՁԻԱՀ-ի հարաճուն զարգացումով:

27/02/2024

Առաջադեմ հետազոտական հմտություններ առարկայի շրջանակում դասը վարել է ԱՀԿ փորձագետ Ռոնի Զաքարիան

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում, Առաջադեմ հետազոտական հմտություններ առարկայի շրջանակում  Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Ռոնի Զաքարիան (PhD) դասախոսություն է վարել «Հետազոտական հարց, նպատակ և վարկածի ձևակերպում» թեմայով:

26/02/2024

էպիլեպսիա. իմացեք փաստերը, ազատվեք խարանից

Էպիլեպսիան ուղեղի քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություն է, առանց տարիքային սահմանափակման: Ամբողջ աշխարհում մոտ 50 միլիոն մարդ տառապում է էպիլեպսիայով, ինչն այն դարձնում է ամենատարածված նյարդաբանական հիվանդություններից մեկն ամբողջ աշխարհում:

23/02/2024

Հանրային առողջապահության 25 մագիստրոս ավարտեց բժշկական բուհը

ԵՊԲՀ 25 շրջանավարտի այսօր շնորհվեց Հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան` «Հանրային առողջություն և առողջապահություն․ առողջապահության կազմակերպում և կառավարում» մասնագիտությամբ:

22/02/2024