Բժշկի ուղին

Դոցենտ Ռուբեն Բեկյանին բնորոշ էր ամենաբարդը պարզ ներկայացնելու դասախոսի հանճարը. այսօր նա կդառնար 77 տարեկան

Անվանի դասախոս, Ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Բեկյանին նրա ուսանողներն ու գործընկերները հիշում են բարի ժպիտով:

15/08/2025

Պրոֆեսոր Մարինա Մարգարյանի բժշկական գերդաստանի հիմքում «գենետիկ կապն է»

«Բժշկի ուղին» ակնարկաշարի հերթական մասը` պատմում է ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյանի մասին, որի բժշկական գերդաստանի հիմքը դրել է նրա մայրը՝ Աննա Մինալյանը։

02/06/2025

Վարդուհի Գաբրիելյան՝ բժշկագիտության կայացման ակունքներում կանգնած բժիշկ-գիտնական

Հայկական բժշկագիտության ակունքներում է Վարդուհի (Վարվառա)  Թումանի Գաբրիելյանը՝ ականավոր բժիշկ-գիտնական, վաստակավոր մասնագետ: Նա ախտաբանական անատոմիայի ոչ միայն հայկական, այլև խորհրդային գիտական դպրոցի հիմնադիրներից մեկն է:

10/02/2025

Վարդգես Վարդանյան. բժշկական մայր բուհի տարեգրության մեջ մեծ հետք թողած գիտնական

Մեծերին, ավագներին հիշելու ավանդույթը շարունակելով` «Բժշկի ուղին» ակնարկաշարի հերթական մասը նվիրված է  դոցենտ, Բժշկական ֆիզիկայի ամբիոնի նախկին վարիչ  Վարդգես Հարությունի Վարդանյանի հիշատակին:

31/01/2025

Անվանի կենսաքիմիկոս Գաբրիել Խաչատրյանի մեկդարյա հոբելյանն է

Բժշկական համալսարանի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի անվանի բժիշկ-գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կենսաքիմիկոս, բժշկական ինստիտուտի նախկին ռեկտոր (1968-1969թթ), ԽՍՀՄ Համամիութենական նեյրոխորհրդի անդամ Գաբրիել Խաչատրյանը:

16/12/2024

Անվանի թերապևտ, պրոֆեսոր Արտեմ Այվազյանի 100-ամյա հոբելյանն է

Հիշելով անվանիներին՝ «Բժշկի ուղին» ակնարկաշարի հերթական անդրադարձը նվիրված է Արտեմ Այվազյանին, որի համար ևս 2024 թվականը հոբելյանական է։

21/11/2024

Դոցենտ Գաբրիել Դերոյանը կդառնար 100 տարեկան

Արխիվային նյութերի,  լուսանկարների ու ջերմ հիշողությունների միջոցով է ամբողջանում դոցենտ Գաբրիել Վարազդատի Դերոյանի (1924-1998) անցած ուղին, վառ կերպարը երիտասարդ սերնդի համար:

10/11/2024

Մարինե Բալասանյանն ու Հակոբ Թոփչյանը շարունակում են ուսուցիչների գործն ու բուհում ներդրված դեղաբանության գիտական դպրոցի ավանդույթները  

Բուհի մեկդարյա հոբելյանին նվիրված «Բժշկի ուղին» ակնարկաշարն այս անգամ դեղագիտության և դեղագործության բնագավառի համալսարանական ամուսինների անցած ճանապարհն է ներկայացնում ընթերցողին:

07/11/2024

Պրոֆեսոր Աղաջանովի 85-ամյա հոբելյանն առանց նրա ու նրա հետ. «Բժշկի ուղին» հատուկ թողարկում

Անվանի բժիշկ-գիտնականի անսպասելի մահը մեծ կորուստ էր բժշկագիտության համար: Ծննդյան ոչ հերթական, խոսուն տարեդարձին նա պատրաստվում էր ամիսներ առաջ:
Նախորդ տարվա սեպտեմբերին իր աշխատասենյակում փոխանցեց կենսագրությունը` իհարկե համառոտ.  երկու էլեկտրոնային էջում տասնամյակների բոլոր ձեռքբերումները ներկայացնելը  դժվար է: Հուլիսին` հոբելյանի նախօրեին հարցազրույցի պայմանավարվածություն ունեինք, սակայն ցավոք, կանխատասել կամ կանխազգալ հնարավոր չէր նրա ֆիզիկական մոտալուտ բացակայությունը:

03/07/2024