Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց զեկույցների մրցույթ՝ սրտաբանության վերջին նորությունների և ոլորտի առաջընթացի վերաբերյալ:
21/12/2023Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի գիտական խմբակն այս կիսամյակի ընթացքում ունեցել է տեսական և գործնական հմտությունների դասեր: Գործնական հմտություններին մասնակցել է 431 ուսանող, դասերին՝ 278 ուսանող:
Պրոֆեսորադասախոսական կազմի ավագ սերնդի ներկայացուցիչներին նվիրված ակնարկաշարն այս տարի եզրափակում ենք ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր Գայանե Խաչատրյանին նվիրված անդրադարձով: Նա պատմել է բժիշկ դառնալու իր ուղու մասին:
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնը նոր տնօրեն ունի:
«Հերացի» վերլուծականը պարբերաբար անդրադառնում է առողջ ապրելակերպի կարևորությանը, քանի որ այն մարդու առողջության ձևավորման կարևորագույն բաղադրիչներից մեկն է:
Անցած շաբաթ ևս մեկ միջոցառում տեղի ունեցավ: Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան ԵՊԲՀ-ի հետ համատեղ անցկացրեց «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3» խորագրով գիտաժողովը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում դեկտեմբերի 17-ին անցկացվեց «Վիկտոր Շչերբակովի հեղինակային Զեն կուրս» թեմայով գործնական դասընթացը: