Նորություններ

Հունգարահայ պատվիրակության հետ քննարկվեցին համագործակցության հարցեր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց հունգարահայ պատվիրակության անդամներին, որոնց թվում էին Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ, պատգամավոր Նիկողոս Ակոպյանը, Հունգարիայի հայկական ինքնավարության նախագահ Իշտվան Ցարվանը, հայկական մշակութային կենտրոնի տնօրեն Ալեքս Ավանեսյանը և «Ուրարտու» հայկական թատրոնի տնօրեն Արթին Դիրամերյանը։

09/06/2023

2050թ. երկրագնդի բնակչության 22%-ը կլինի թոշակառու

Բնակչության ծերացումը ժամանակակից աշխարի բազմաթիվ երկրներին, այդ թվում Հայաստանին բնորոշ երևույթ է, որը կարող է էական ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և անվտանգային նշանակություն ունենալ երկրների համար:

09/06/2023

ԵՊԲՀ դոցենտը՝ Ազգային Էթիկական կոմիտեների 31-րդ վեհաժողովին

Բժշկական համալսարանի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, UNESCO-ի բիոէթիկայի ամբիոնի հայաստանյան մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանը Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հրավերով մասնակցեց մայիսի 25-26-ը Ստոկհոլմում կայացած Ազգային Էթիկական կոմիտեների 31-րդ վեհաժողովին (NEC Forum)։

09/06/2023

Համալսարանականների` հագեցած ծրագրերով այցը Վիլնյուս

ԵՊԲՀ պատվիրակությունը «Էրազմուս+» ծրագրի SAFEMED+ նախագծի շրջանակում  մայիսի 29-ից հունիսի 1-ը հյուրընկալվել է Լիտվայի Վիլնյուսի համալսարանում:

08/06/2023

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի երկարամյա դասախոսի հորդորդն ուսանողներին

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Հասմիկ Պետրոսյանը շուրջ 40 տարի  բժշկական մայր բուհում է: Նա ակտիվորեն մասնակցում է բուհում կազմակերպվող բազմաթիվ միջոցառումներին՝ լավ օրինակ ծառայելով ուսանողների համար:

07/06/2023

Առողջ ապրելակերպի կարևոր դերը՝ մարդու առողջության պահպանման գործոն

«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն ևս մեկ անգամ հիշեցնում է խնդրի կարևորությունը և փորձում է պարզաբանել, թե ինչու շատերը չեն վարում առողջ ապրելակերպ:

06/06/2023

Բացառիկ հնարավորություն «Բուժհաստատությունների կառավարում» ծրագրի երկու շրջանավարտի համար

«Բուժհաստատությունների կառավարում» (Executive MBA) կրթական ծրագրի շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանը և «Մենեջմենթ Միքս» ընկերությունը համատեղ իրականացնելու են մրցույթ,

05/06/2023

ԵՊԲՀ ARICE ծրագրի շրջանակում Ֆրանսիայում անցկացվեց ԱՀԿ սեմինար

Բժշկական համալսարանի մասնագետներն աշխատանքային այցով Ֆրանսիայի Լիոն քաղաքում էին՝ մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության Լաբորատոր ծառայության եվ բիոբանկի խմբի ղեկավար, ԵՊԲՀ ARICE ծրագրի փորձագետ Զիսիս Կոզլակիդիսի նախաձեռնած սեմինարին՝ որպես «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (ARICE) Թվինինգ ծրագրի մի մաս:

05/06/2023

Երկու տասնամյակ անց՝ հարազատ համալսարանում

Կրկին ուսանողական նստարանին, կրկին հարազատ բուհում, բայց ոչ թե ապագա բժշկի, այլ 20 տարվա շրջանավարտի կարգավիճակում:

02/06/2023