ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը հնարավորություն է` անդրադառնալու մինչ օրս ձեռք բերված հաջողություններին, իրազեկելու այն խնդիրների մասին, որոնք մնում են ՁԻԱՀ-ի վերացման նպատակներին հասնելու ճանապարհին և մոբիլիզացնելու բոլոր շահագրգիռ կողմերին՝ համատեղ ջանքերը կրկնապատկելու համար:
01/12/2023Նոյեմբերի 29-ին ԵՊԲՀ գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց: Նիստի օրակարգի առանցքում էր Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի ամենամյա հաշվետվությունը:
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով կրեդիտավորված քառօրյա անվճար դասընթացների շարքն ամփոփեց աշխատանքները այս անգամ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի բուժաշխատողների համար:
«ԲԻԼ Հայաստան» առողջապահական ուսանողների ասոցիացիան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ գործակցությամբ կազմակերպեց ամենամյա միջոցառում՝ «Վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա» խորագրով համաժողովը ուսանողների, օրդինատորներ և բժիշկների համար:
Բժշկական համալսարանում սովորելը զգացումների, սպասումների, հույսերի հետաքրքիր գունապնակ է: Այս համոզմանն է Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող, «Ռուբեն Յոլյանի անվան» այս ուսումնական տարվա կրթաթոշակառու Սոնա Գալստյանը:
Այս ուսումնական տարվանից աղջիկները հնարավորություն կունենան կրթությունը շարունակելու ԵՊԲՀ ինտերնատուրա բուժական գործ զինված ուժերում մասնագիտությամբ:
Ծրագրին կարող են դիմել Ընդհանուր բժշկության, ինչպես նաև Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատոր Նարեկ Ավդալյանը ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում մասնակցել է պլաստիկ վիրաբույժների ամենամյա միջազգային համաժողովին (PSTM – Plastic Surgery The Meeting),
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ:
Իրանից Հայաստան ժամանած Ալիռեզա Սանջարը Ստոմատոլոգիական ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող է։ 25-ամյա ապագա դիմածնոտային վիրաբույժը բժշկական համալսարան ընդունվել է 2018 թվականին և նախապատրաստական դասընթացն ավարտելուց հետո` 2019 թվականին, ընդունվել է Ստոմատոլոգիական ֆակուլտետ: Ուսանողական խորհրդարանի ակտիվ անդամ է։