ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Շառլոտա Դիլոյանը հետազոտական աշխատանք է իրականացրել՝ կապված «Իզոինդոլինումային աղերի հականոցիցեպտիվ ազդության» հետ:
23/11/2023«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով կրեդիտավորված քառօրյա անվճար դասընթացների շարքը շարունակվեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողների համար:
Դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարթա Սիմոնյանը Դեղագիտական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներին է ներկայացրել դեղազգոնության վերաբերյալ դասախոսություն, որի նյութերը մշակվել էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ:
ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող Լիլիթ Ստեփանյանը «Կառլեն Եսայանի անվան» կրթաթոշակառու է: Նրա համոզմամբ՝ բժշկական համալսարանում սովորելը մարդուն զարգացնում է տարբեր կողմերից:
LabShip-ը իրականացվում է տարբեր մոդուլներից, որի ընթացքում ուսանողները ձեռք են բերում գիտելիքների համալիր։
ԱՄՆ այցի շրջանակում, ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը հանդիպում ունեցավ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) հայ բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների հետ։
Ներկայումս համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց անվանի բժիշկ-գիտնական, Հյուսվածքաբանության ամբիոնի պրոֆեսոր, բժշկագիտության նահապետ Արտաշես Ազնաուրյանին նվիրված միջազգային համաժողով՝ «Ազնաուրյանական լսումներ» խորագրով։