«Ֆարմացիա» մասնագիտության կրթական ծրագրերը
«Ֆարմացիա» մասնագիտության բազային կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով:
«Ֆարմացիա» մասնագիտությամբ ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագրի տևողությունը չորս տարի է: Ուսումնական տարին բաժանված է երկու կիսամյակի, որոնցից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարեկան ծանրաբեռնվածությունը 60 ECTS կրեդիտ է, մեկ կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից առարկաներ: Բակալավրիատի ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո շրջանավարտը ստանում է ֆարմացիայի բակալավրի որակավորում:
Տեսական և մասնագիտական դասընթացների ուսուցման գործընթացն իրականացվում է համալսարանական մասնաշենքերում (կենսաքիմիական, վարչական, լաբորատոր, անատոմիական), ինչպես նաև համալսարանական հիվանդանոցային համալիրներում, առողջապահական, գիտահետազոտական, փորձագիտական և արտադրական հաստատություններում: Ուսուցման գործընթացն իրականացնում է ամբիոնների հմուտ պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Բակալավրիատում դասավանդվող դասընթացների ցանկը ըստ կուրսերի
|
I
|
– Ընդհանուր անօրգանական քիմիա – Օրգանական քիմիա – Բժշկական կենսաբանություն – Բարձրագույն մաթեմատիկա,համակարգչային գրագիտություն – Բժշկական և կենսաբանական ֆիզիկա – Նորմալ ֆիզիոլոգիա, անատոմիայի և հյուսվածքաբանության հիմունքներով – Բժշկական և դեղագործական թերմինաբանություն – Առաջին օգնություն կլինիկական հմտությունների հետ – Հայկական քաղաքակրթություն – Դեղագիտության պատմություն |
– Լատիներեն լեզու – Օտար լեզու անգլերեն – Ակադեմիական հայերեն – Ռազմական բժշկություն՝ Ընդհանուր զինվորական պատրաստություն ԸԶՊ, – Ֆիզդաստիարակություն – Ինտեգրված մոդուլ՝ ներածություն ֆարմացիա մասնագիտություն – Մոլեկուլի կառուցվածքի հաստատման ֆիզիկաքիմիական եղանակներ (էլեկտիվ), Պարազիտոլոգիա (էլեկտիվ) – Օտար լեզու ռուսերեն (էլեկտիվ) – Օտար լեզու ֆրանսերեն (էլեկտիվ) – Օտար լեզու գերմաներեն (էլեկտիվ) – Օտար լեզու իսպաներեն (էլեկտիվ): |
|
II |
– Ֆիզիկական և կոլոիդային քիմիա – Անալիտիկ քիմիա – Օրգանական քիմիա – Կենսաքիմիա – Դեղագործական բուսաբանություն – Բժշկական հոգեբանություն – Մանրէաբանություն վիրուսաբանություն և իմունաբանություն |
– Նորմալ ֆիզիոլոգիա, անատոմիայի և հյուսվածքաբանության հիմունքներով – Բժշկական գույքով անձնակազմի կազմակերպում ԲԳԱԿ – Ուսումնական պրակտիկա |
|
III
|
– Ախտաբանություն – Առողջապահական իրավունք – Ֆարմակոլոգիա – Ֆարմակոգնոզիա – Դեղերի քիմիա |
– Դեղագործական տեխնոլոգիա – Դեղագործական քիմիա – Դեղերի էկոնոմիկա և կառավարում – Ուսումնական պրակտիկա |
|
IV
|
– Ֆարմակոլոգիա – Կլինիկական ֆարմակոլոգիա – Դեղագործական տեխնոլոգիա – Դեղագործական կենսատեխնոլոգիա – Դեղագործական քիմիա – Թունաբանական քիմիա |
– Դեղերի էկոնոմիկա և կառավարում – Անհետաձգելի բժշկություն – Հիգիենա և էկոլոգիա – Թունաբանություն – Դեղաբուսական հումքի և բուսական պատրաստուկների ստանդարտավորում – Ուսումնական պրակտիկա |
Կրթական ծրագրի վերջնարդյունքները հիմնված են ծրագրի նպատակի, խնդիրների, ոլորտի առանձնահատկությունների և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի հավատարմագրման չափանիշների վրա: Այդ վերջնարդյունքներն են`
- Ցուցաբերել ֆարմացիայի բնագավառում հիմնարար մասնագիտական տեսական և գործնական առաջադեմ գիտելիք և քննադատական ըմբռնում:
- Կիրառել մասնագիտական գիտելիքը և հմտությունները դեղերի ստեղծման, արտադրության, պահեստավորման, բաշխման, իրացման և կիրառման փուլերում` ստանդարտ փաստաթղթավորմամբ և անվտանգության կանոնների պահպանմամբ:
- Կիրառել որակի ապահովման սկզբունքները` դեղերի և դեղագործական հումքի և հարբժշկական ապրանքների արտադրության, պահեստավորման, բաշխման, պահպանման և օգտագործման փուլերում:
- Իրականացնել դեղերի և հարբժշկական նշանակության ապրանքների պահանջարկի վերաբերյալ շուկայի վերլուծություն և մանրածախ ու մեծածախ իրացման պլանավորում:
- Իրականացնել դեղերի, դեղահումքի, պարաֆարմացևտիկ արտադրանքի դեղագործական վերլուծություն:
- Իրականացնել դեղերի, պարաֆարմացևտիկ արտադրանքի անվտանգ կիրառման և պահպանման վերաբերյալ տեղեկատվական աշխատանք բուժառուների, գործընկերների, բժիշկների և հանրության շրջանում:
- Կատարել ֆարմացիայի և հարակից բնագավառներում հետազոտական աշխատանքներ:
- Վերլուծել և կիրառել ուսումնական, գիտական, նորմատիվ իրավական գրականություն (տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ)՝ մասնագիտական գործունեության և ինքնազարգացման նպատակով:
- Ցուցաբերել արդյունավետ հաղորդակցման, թիմային աշխատանքի, ստանդարտ, ոչ ստանդարտ իրավիճակներում որոշումներ կայացնելու և թիմակիցների համար պատասխանատվություն ստանձնելու հմտություններ, էթիկայի նորմերին համապատասխան գործունեություն և պատշաճ վարվելակերպ:
Ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացները հաջողությամբ ավարտած, ուսումնական ծրագրերը լիովին կատարած ուսանողն անցնում է ամփոփիչ ատեստավորում, որը հնարավորություն է տալիս բացահայտելու ապագա մասնագետի տեսական և գործնական պատրաստվածությունը սույն կրթական ծրագրով սահմանված մասնագիտական խնդիրներին: Ամփոփիչ ատեստավորումը հաջողությամբ անցած շրջանավարտներին տրվում է բարձրագույն կրթության դիպլոմ՝ ֆարմացիայի բակալավր որակավորում ֆարմացիա մասնագիտությամբ: Ֆարմացիայի բակալավրն իրավունք ունի կրթությունը շարունակել մագիստրատուրայում: «Ֆարմացիայի բակալավր» որակավորում ստացած անձը կարող է իրականացնել մասնագիտական գործունեություն ֆարմացիայի ոլորտում:
Ֆարմացիայի մագիստրոսի կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է: Մագիստրատուրա կարող են ընդունվել ֆարմացիայի բակալավրի դիպլոմ ունեցողները: Ուսումնական տարին բաժանված է երկու կիսամյակի, որոնցից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է, մեկ կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Մագիստրատուրայում դասավանդվող առարկաներն ունեն առավել խորացված մասնագիտական ուղղվածություն, և դրանք հաղթահարելու համար պահանջվում է լուրջ մասնագիտական պատրաստվածություն:
Մագիստրատուրայում դասավանդվող դասընթացների ցանկը
|
– Կլինիկական ֆարմակոլոգիա – Կլինիկական ֆարմացիա – Դեղագործական տեխնոլոգիա – Դեղագործական քիմիա – Դեղագործական մարքեթինգ և մենեջմենթ |
– Բժշկական և դեղագործական ապրանքագիտություն – Դեղաբույսերի պաշարագիտություն – Ֆիտոթերապիա – Ֆարմակոկինետիկա – Ուսումնաարտադրական պրակտիկա |
Կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո ֆարմացիայի մագիստրոսը, ի լրումն ֆարմացիայի բակավրի ծրագրով նախատեսված կրթական վերջնարդյունքների, պետք է կարողանա նաև՝
- Ցուցաբերել խորացված մասնագիտական գիտելիք և վերլուծական մտածողություն՝ ֆարմացիայի, առողջապահության և հարակից ոլորտներում։
- Դեղերի և հարբժշկական ապրանքների ստեղծման, արտադրության, որակի ապահովման և հսկման, գրանցման ու շրջանառության գործընթացներում ցուցաբերել ինքնուրույն որոշումներ կայացնելու և ձեռքբերված գիտելիքը գործնականում կիրառելու ունակություն։
- Ապահովել դեղերի, դեղահումքի և հարբժշկական ապրանքների որակը, արդյունավետությունն ու անվտանգությունը՝ արդիական մեթոդների, նորարարական տեխնոլոգիաների (այդ թվում տեղեկատվական) և սարքավորումների կիրառմամբ։
- Կիրառել ապացուցահեն գիտելիք՝ դեղերի և հարբժշկական ապրանքների անվտանգ և արդյունավետ օգտագործումը ապահովելու նպատակով` պահպանելով մասնագիտական գործունեության ազգային և միջազգային արդի պահանջները։
- Համագործակցելով մասնագիտական թիմերի հետ՝ ապահովել հանրության, բուժառուների դեղորայքային կարիքները` պահպանելով մասնագիտական էթիկայի կանոնները։
- Իրականացնել ֆարմացիայի և հարակից բնագավառներում գիտահետազոտական աշխատանքներ՝ զարգացնելով նոր գիտելիք ստեղծելու և այն մասնագիտական խնդիրների լուծման համար արդյունավետորեն կիրառելու և մասնագիտական ինքնազարգացում ապահովելու կարողություն
Ֆարմացիայի մագիստրոսի կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացները հաջողությամբ ավարտած, ուսումնական պլանները լիովին կատարած ուսանողն անցնում է ամփոփիչ ատեստավորում, վերջինս հաջողությամբ ավարտած շրջանավարտներին տրվում է բարձրագույն կրթության դիպլոմ՝ «Ֆարմացիա» մասնագիտությամբ «Ֆարմացիայի մագիստրոս» որակավորում: Ֆարմացիայի մագիստրոսն իրավունք ունի իրականացնելու դեղագիտական ինքնուրույն գործունեություն, ինչպես նաև կարող է շարունակել կրթությունն ասպիրանտուրայում, շարունակական մասնագիտական և լրացուցիչ (նեղ) մասնագիտական կրթության համակարգերում:
«Ֆարմացիա» մասնագիտությամբ կրթական ծրագրերն իրականացվում են դեղագիտական ֆակուլտետի կողմից՝ դեկանի ղեկավարությամբ: