Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեդիա

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հրատարակում է ինչպես գիտական հանդեսներ, այնպես էլ պաշտոնական ամսագրեր:

ԵՊԲՀ գիտական հանդեսներն են «Նոր հայկական բժշկական հանդես» ամսագիրը և «Բժշկութ­յուն, գիտություն և կրթություն» գիտատեղեկատվական հանդեսը, որոնցում հրատարակվում են ինչպես համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակությամբ, այն­պես էլ ՀՀ և արտերկրի տարբեր համալսարանների ու գիտական կենտրոնների հետազոտող­նե­րի գիտաբժշկական և գիտակրթական հետազոտությունների արդյունքներն արտացոլող գիտական հոդվածներ:

ԵՊԲՀ-ում տպագրվող գիտական ամսագրերն ընդգրկված են ՀՀ ԲՈԿ-ի ատենախոսությունների հիմնական արդյունքների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում: Իսկ «Նոր հայկական բժշկական հանդես» ամսագիրն ընդգրկված է նաև Thomson Reuters, Scopus, VINITI գիտական արդյունքների և հրատարակումների վերլուծական բաժնում:

«Ապագա բժիշկ» ամսագիրը լույս է տեսնում 1958-ից: Ամսագրի գլխավոր նպատակը համալսարանական իրադարձությունների լուսաբանումն է: Քանի որ համալսարանում ուսանում են մեծաթիվ օտարերկրացի ուսանողներ, թերթում զետեղվում են նաև անգլերենով և ռուսերենով նյութեր, որի շնորհիվ «Ապագա բժիշկը» տարածվում է նաև հանրապետության սահմաններից դուրս։ Խմբագրությունը տպագրում է նաև դասախոսների, աշխատակիցների, ուսանողների վերաբերյալ նյութեր, հոդվածներ և նրանց գրական ստեղծագործությունները։

yemek tarifleri betpark vdcasino jojobet jojobet betist betist betsat betsat