«Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտության կրթական ծրագիր
«Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ բազային կրթությունն իրականացվում է 6-ամյա անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով: Սահմանված 12 կիսամյակներից յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարեկան ծանրաբեռնվածությունը 60 ECTS կրեդիտ է, 1 կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Ուսումնառության ընթացքում կուրսանտներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ ռազմագիտական, մասնագիտական և հարակից կլինիկական առարկաներ: Ինտեգրացված ծրագրի ավարտին շրջանավարտը ստանում է «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ բժշկի որակավորում:
Տեսական դասընթացների ուսուցման գործընթացն իրականացվում է համալսարանական մասնաշենքերում (կենսաքիմիական, վարչական, լաբորատոր, անատոմիական), կլինիկական դասընթացների ուսուցումը՝ համալսարանի սիմուլյացիոն կենտրոնում, համալսարանական հիվանդանոցային համալիրներում, պոլիկլինիկաներում, դրանց կից կլինիկական ախտորոշիչ, ախտաբանական լաբորատորիաներում, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում և հանրապետության ու ՀՀ պաշտպանության նախարարության այլ բուժկանխարգելիչ հաստատություններում տեղակայված համալսարանական կլինիկական բազաներում: Ուսուցման գործընթացն իրականացնում է ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Կլինիկական ամբիոններում դասավանդող դասախոսները պրակտիկ բժիշկներ են:
Դասավանդվող դասընթացների ցանկն ըստ կուրսերի
I կուրս
|
Բժշկական ֆիզիկա Կենսաֆիզիկա մոլեկուլային կենսաբանության հետ Ընդհանուր քիմիա Բժշկական կենսաքիմիա/Բժշկական քիմիա Կենսաբանություն Մարդու անատոմիա Մարդու անատոմիա ճառագայթաբանության հետ Կլինիկական անատոմիա Բջջաբանություն և ընդհանուր հյուսվածաբանություն Սաղմնաբանություն մոլեկուլային կենսաբանության հետ Հյուսվածաբանություն Առաջին օգնություն |
Գործնական հմտություններ Բժշկության պատմություն Հայկական քաղաքակրթություն Հայկական քաղաքակրթություն և հայ բժշկության պատմություն Լատիներեն Հայոց լեզու Ակադեմիական հայերեն Օտար լեզու Ակադեմիական անգլերեն Ընդհանուր զինվորական պատրաստություն Ֆիզդաստիարակություն Ընտրովի դասընթացներ |
II կուրս | Մարդու անատոմիա Հյուսվածաբանություն Նորմալ ֆիզիոլոգիա Կենսաքիմիա Մանրէաբանություն Տեղագրական անատոմիա, օպերատիվ վիրաբուժություն Բժշկական հոգեբանություն Փիլիսոփայություն Բիոէթիկա |
Ընդհանուր զինվորական պատրաստություն ԲԾԿՄ Քաղպաշտպանություն Հայոց լեզու Ֆիզդաստիարակություն Ընտրովի դասընթացներ (հետազոտության հիմուքներ/սեքսոլոգիայի հիմունքներ, հաղորդակցության հմտությունները բժշկությունում, հիվանդի անվտանգություն) Ուսումնական պրակտիկա |
III կուրս | Ախտաբանական անատոմիա Ախտաֆիզիոլոգիա Մանրէաբանություն Տեղագրական անատոմիա, օպերատիվ վիրաբուժություն Ֆարմակոլոգիա Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա Ընդհանուր վիրաբուժություն |
Հանրային առողջություն Առողջապահական իրավունք Ընդհանուր զինվորական պատրաստություն Հայոց լեզու Ֆիզդաստիարակություն Ուսումնական պրակտիկա |
IV կուրս
|
Ներքին հիվանդություններ (կարդիոլոգիա, ռևմատոլոգիա, գաստրոէնտերոլոգիա) Վիրաբուժական հիվանդություններ Մանկաբարձություն և գինեկոլոգիա Աչքի հիվանդություններ Ճառագայթային ախտորոշում Քթի, կոկորդի, ականջի հիվանդություններ Կլինիկական իմունոլոգիա և ալերգոլոգիա |
Նյարդաբանություն Նյարդավիրաբուժություն Ուրոլոգիա և անդրոլոգիա Դիմածնոտային վիրաբուժություն Ռազմական թունաբանություն Հանրային առողջություն Հիգիենա և էկոլոգիա Մանկաբուժություն Զորային ստաժավորում Ուսումնական պրակտիկա |
V կուրս
|
Ներքին հիվանդություններ (պուլմոնոլոգիա, նեֆրոլոգիա, գաստրոէնտերոլոգիա) Վիրաբուժական հիվանդություններ Մանկաբուժություն Մանկաբարձություն և գինեկոլոգիա Մաշկավեներաբանություն Էնդոկրինոլոգիա Հոգեբուժություն Ուռուցքաբանություն |
Վարակիչ հիվանդություններ Համաճարակաբանություն Ֆթիզիատրիա Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Կլինիկական ֆարմակոլոգիա Ընդհանուր ֆիզիոթերապիա, ռեաբիլիտոլոգիա, սպորտային բժշկություն Ռազմական հիգիենա Ճամբարային հավաք Ուսումնական պրակտիկա |
VI կուրս
|
Ներքին հիվանդություններ (կարդիոլոգիա, նեֆրոլոգիա, գաստրոէնտերոլոգիա) Վիրաբուժական հիվանդություններ Ընտանեկան բժշկություն Ռազմական պոլիկլինիկական գործ Ռեանիմացիա, ինտենսիվ թերապիա Վարակիչ հիվանդություններ Դատական բժշկություն Արյունաբանություն, տրանսֆուզիոլոգիա Մանկական վիրաբուժություն |
Կլինիկական պաթոմորֆոլոգիա Պրոկտոլոգիա Ռեաբիլիտոլոգիա, սպորտային բժշկություն Ռազմադաշտային թերապիա Ռազմադաշտային վիրաբուժություն Ռազմադաշտային դիմածնոտային վիրաբուժություն Ռազմական համաճարակաբանություն ԱԲԱԿ ԲԾԿՄ Գործնական հմտությունների մոդուլ |
«Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտության կրթական ծրագիրը և դրա առարկայական ծրագրերը կազմված են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ-ի) և ՀՀ «Բժշկություն» ոլորտային որակավորումների շրջանակի (ՈՈՇ-ի) պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով միջառարկայական հորիզոնական և ուղղահայաց ինտեգրացիայի սկզբունքը, ինչպես նաև կրթական ծրագրի ընդհանուր վերջնարդյունքները:
Բժշկի մասնագիտական գործունեության օբյեկտն առողջ կամ հիվանդ զինծառայողն է:
«Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ կրթական ծրագիրը նախատեսում է, որ այն յուրացնելուց հետո շրջանավարտը պետք է պատրաստ լինի իրականացնելու մասնագիտական հետևյալ գործառույթները՝
- բուժկանխարգելիչ,
- ախտորոշիչ,
- բուժական,
- վերականգնողական,
- գիտահետազոտական,
- կրթադաստիարակչական,
- կազմակերպչական, կառավարման:
Բուժկանխարգելիչ, ախտորոշիչ և բուժական գործառույթներն ինքնուրույն իրականացնելու համար շրջանավարտը պետք է անցնի առնվազն մեկ տարվա հետդիպլոմային ուսուցում:
«Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ կրթական ծրագրի ընդհանուր վերջնարդյունքներն են՝
- մասնագիտության վերաբերյալ տեսական և գործնական խոր գիտելիքների ցուցաբերում,
- հիվանդի առողջական վիճակի մասին տեղեկատվության հավաքում և վերլուծություն,
- ախտորոշում, շտապ բուժօգնություն զինծառայողներին մինչհոսպիտալային և հոսպիտալային օղակներում, անհետաձգելի վիճակներում բուժօգնության նշանակում,
- կլինիկական և համաճարակաբանական հետազոտությունների նշանակման ալգորիթմի տիրապետում, բուժման և կանխարգելիչ միջոցառումների նշանակում,
- զինծառայողների առողջական վիճակի մասին ինֆորմացիայի հավաքում և վերլուծում, հիվանդությունների կանխարգելման և առողջապահական միջոցառումների հիմնավորում,
- ՀՀ զինված ուժերում բուժկանխարգելման օգնության և սանիտարահամաճարակային ծառայության հաստատությունների և մարմինների կառավարման կազմակերպում,
- դաստիարակչական և ռազմահայրենասիրական գործունեության իրականացում,
- ուսումնական, գիտական, նորմատիվ և տեղեկագրական գրականությամբ, այլ աղբյուրներով ինքնուրույն աշխատելու հմտություն,
- բժշկական խնդիրներով գիտահետազոտական աշխատանքների անցկացում:
«Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտության կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացներն ուսումնառած, բոլոր քննություններն ու ստուգարքները հաջողությամբ հանձնած կուրսանտն անցում է ամփոփիչ ատեստավորում, որը հնարավորություն է տալիս բացահայտելու ապագա ռազմական բժշկի ինչպես տեսական և գործնական պատրաստվածությունը կրթական ծրագրով սահմանված մասնագիտական խնդիրների բնագավառում, այնպես էլ շարունակելու կրթությունը ինտերնատուրայում, որից հետո` կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում (տեսական բժշկություն):
«Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ ինտեգրացված կրթական ծրագիրն իրականացվում է ռազմաբժշկական ֆակուլտետի կողմից՝ պետի ղեկավարությամբ: