Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համագործակցություն

ԵՊԲՀ-ն մեծապես կարևորում է կրթական ցանցի ընդլայնման հեռանկարը և այս համատեքստում այն սերտորեն համագործակցում է ազգային, ինչպես նաև միջազգային մի շարք ուսումնական և առողջապահական հաստատությունների հետ: ՀՀ-ում ԵՊԲՀ-ն համագործակցում է բուհերի, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, գիտահետազոտական կենտրոնների, ախտորոշիչ կենտրոնների հետ: Համագործակցության նպատակն է՝

  1. համատեղ կրթական, ուսումնամեթոդական նախագծերի իրականացումը,
  2. ուսումնական պրակտիկաների անցկացումը,
  3. ցիկլային պարապմունքների անցկացումը,
  4. դասախոսների վերապատրաստման կազմակերպումը:

ԵՊԲՀ-ն համագործակցում է արտերկրյա գործընկերների հետ բարձրագույն բժշկական կրթության, գիտության և առողջապահության բնագավառներում, բժշկական համալսարանների, առողջապահական միջազգային կազմակերպությունների հետ, կնքում է համագործակցության համաձայնագրեր տարածաշրջանի, ԱՊՀ-ի, Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարանների և բուժհաստատությունների հետ:

ԵՊԲՀ-ն արտերկրյա բուհերի և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցում է հետևյալ ուղղություններով՝

ա) դասախոսների փոխանակում,

բ) ուսանողների փոխանակում,

գ) դրամաշնորհային ծրագրերի իրականացում,

դ) բժիշկների մասնագիտական կատարելագործում,

ե) համատեղ բուժական նախագծերի կատարում,

զ) համատեղ հետազոտական աշխատանքների իրականացում,

է) համատեղ կոնֆերանսների, վեհաժողովների, սեմինարների և վարպետաց դասերի անցկացում,

ը) հրատարակությունների փոխանակում:

Համալսարանը նպատակ ունի ոչ միայն ամրապնդել առկա համագործակցության ծրագրերը, այլև շարունակաբար ընդլայնել գործընկերության շրջանակները: