Ասպիրանտուրա և հայցորդություն. Կրթության երրորդ մակարդակ
Բժշկագիտության ոլորտում հետազոտական աշխատանքներ իրականացնելու և զարգացնելու, գիտական դպրոցը պահպանելու և հզորացնելու, պրոֆեսորադասախոսական կազմի արժանի հերթափոխ ապահովելու, ինչպես նաև գիտությունը երիտասարդացնելու և միջազգայնացնելու նպատակով համալսարանի լավագույն շրջանավարտները, համաձայն գործող կարգի, գիտական աստիճանի հայցման նպատակով կարող են դիմել ասպիրանտուրա:
Ասպիրանտուրայի և հայցորդության միջոցով պլանավորվում, պատրաստվում, վերապատրաստվում և որակավորվում են գիտամանկավարժական ու գիտական բարձր որակավորում ունեցող կադրեր, որոնք ունակ են իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ, նորովի խթանելու գիտությունը և հաղորդակցվելու գիտական հանրության հետ:
Ասպիրանտուրա
Ասպիրանտը բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձ է, որը սովորում է ասպիրանտուրայում՝ մասնագիտական գիտելիքները խորացնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն գրելու նպատակով: Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են մագիստրոսի կամ մագիստրոսի կրթական աստիճանին հավասարազոր կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական (կլինիկական) մասնագիտություններով՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցող անձիք:
Յուրաքանչյուր ասպիրանտական տեղի հիմնավորումը պայմանավորված է ամբիոնում կամ գիտահետազոտական կենտրոնում տվյալ մասնագետի կարիքով, երիտասարդ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ:
Ուսուցումն ասպիրանտուրայում իրականացվում է առկա և հեռակա (համապատասխանաբար 3 և 4 տարի տևողությամբ), անվճար ու վճարովի հիմունքներով: Ասպիրանտուրայի ընդունելությունն առկա ուսուցմամբ և պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար տեղերի դեպքում իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ժամկետներում:
Ասպիրանտուրա ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է տարբերակված ստուգարքներ՝ սահմանված ներքին շեմով՝ «Օտար լեզու», «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների հանձնման վերաբերյալ ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը և հանձնում է քննություն մասնագիտական առարկայից: Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով: Առկա ուսուցմամբ ասպիրանտին հատկացվում է պետական կրթաթոշակ՝ ըստ սահմանված չափի:
Ասպիրանտուրա ընդունվելուց հետո գիտակոորդինացիոն խորհրդում հաստատվում է ասպիրանտի գիտական ղեկավարը, ատենախոսության թեման և աշխատանքային պլանը:
Ուսումնառության ընթացքում ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի համաձայն ասպիրանտը պետք է մասնակցի հետազոտողի կրեդիտային համակարգով նախատեսված ընդհանուր պատրաստվածության և մասնագիտական առարկաների դասընթացներին, հանձնի համապատասխան որակավորման քննություններ, մասնակցի փորձաքննություններին, ատեստավորումներին ու գիտական միջոցառումներին, հրատարակի գիտական հոդվածներ, այդ թվում ազդեցության գործոն ունեցող ամսագրում:
Ատենախոսության ավարտին ասպիրանտը պետք է ունենա 180 կրեդիտ` ձևավորված հետևյալ եղանակներով.
| Անվանում | Կրեդիտ | Ընդամենը | ||
| Կրթական | ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ (18 կրեդիտ) |
Մասնագիտական օտար լեզու /ակադեմիական գրագրություն/ | 1,5 | 18,0 |
| Գիտության փիլիսոփայություն և մեթոդաբանություն | 1,5 | |||
| Բժշկական ինֆորմատիկա | 2,0 | |||
| Բժշկական հոգեբանություն | 0,5 | |||
| Գիտական էթիկա | 0,5 | |||
| Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գործիքակազմ | 2,0 | |||
| Բիոստատիստիկա | 2,0 | |||
| Նախագծերի դիզայն, մշակում և կառավարում | 1,0 | |||
| Ապացուցողական բժշկություն | 1,0 | |||
| Մտավոր սեփականության իրավունք և արտոնագրային գործ | 1,0 | |||
| Մենեջմենթ. Մարդկային և նյութական ռեսուրսների կառավարում | 1,0 | |||
| Հաղորդակցման կարողություններ և գործարար գրագրություն | 1,5 | |||
| Լաբորատոր հետազոտական մեթոդներ | 1,0 | |||
| Շրջակա միջավայր և առողջություն | 0,5 | |||
| Առողջապահական իրավունք | 0,5 | |||
| Էթիկական փորձաքննություն | 0,5 | |||
| ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ (10 կրեդիտ) |
Մասնագիտական առարկա 1 | 3,0 | 10,0 | |
| Մասնագիտական առարկա 2 | 3,0 | |||
| Հարակից առարկա 1 | 2,0 | |||
| Հարակից առարկա 2 | 2,0 | |||
| ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (12 ԿՐԵԴԻՏ) |
Օտար լեզու | 3,0 | 12,0 | |
| Ինֆորմատիկա | 3,0 | |||
| Մասնագիտական | 6,0 | |||
| ՊՐԱԿՏԻԿԱ (10 ԿՐԵԴԻՏ) |
Մանկավարժական | 3,0 | 10,0 | |
| Հետազոտական | 4,0 | |||
| Թիմային աշխատանք | 3,0 | |||
| ԹԵՄԱՅԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ | Ատենախոսության թեմայի՝ պլանի հաստատում | 5,0 | 5,0 | |
| Հետազոտական | Գործնական հմտություններ | Փորձարարական և կլինիկական ակտիվություն (առաջնային նյութի հավաքագրում) |
35,0 | 35,0 |
| ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ | Տեղական գիտաժողովի մասնակցություն | 2,0 | 15,0 | |
| Տեղական գիտաժողովի պոստեր մասնակցություն | 5,0 | |||
| Տեղական գիտաժողովի բանավոր մասնակցություն | 8,0 | |||
| Միջազգային գիտաժողովի մասնակցություն | 4,0 | 20,0 | ||
| Միջազգային գիտաժողովի պոստեր մասնակցություն | 6,0 | |||
| Միջազգային գիտաժողովի բանավոր մասնակցություն | 10,0 | |||
| ՀՈԴՎԱԾՆԵՐ | ՀՀ-ում հրատարակվող ամսագրերում | 3,0 | 20,0 | |
| Արտերկրի հրատարակվող ամսագրերում | 5,0 | |||
| Scopus, Web of science ցանկում հրատարակվող | 12,0 | |||
| Ատեստավորում | ԸՆԹԱՑԻԿ | Ատեստավորում 1 | 5,0 | 11,0 |
| Ատեստավորում 2 | 6,0 | |||
| ԱՄՓՈՓԻՉ | Ամբիոնի նիստ | 3,0 | 9,0 | |
| Էթիկայի կոմիտե | 2,0 | |||
| Առաջնային փաստաթղթերի, նյութի և մեթոդների ստուգման հանձնաժողով | 4,0 | |||
| Նախապաշտպանություն | 15,0 | 15,0 | ||
| Ընդամենը | 180,0 | |||
Հայցորդություն
Գիտական աստիճանի հայցման նպատակով հայցորդության համակարգում կարող են ընդգրկվել անձիք, ովքեր բավարարում են վերոնշյալ պահանջներին և աշխատանքային գործունեությանը զուգահեռ կարող են կատարել գիտական հետազոտություններ:
Հայցորդն իր գիտական աշխատանքի նախագիծը, ըստ սահմանված կարգի, ներկայացնում է փորձաքննության և դրական եզրակացություն ստանալուց հետո ներկայացնում համալսարանի գիտակոորդինացիոն խորհրդի հաստատմանը:
Հայցորդության առավելագույն ժամկետը 5 տարի է:
Ասպիրանտուրան և հայցորդությունն ավարտվում են ատենախոսության պաշտպանությամբ, որի արդյունքում շնորհվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
ԵՊԲՀ գիտության վարչության կողմից իրականացվում է 3-րդ կրթական աստիճանին համապատասխան հետազոտողի գիտակրթական ծրագիր, որը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից՝ գիտակրթական և հետազոտական:
Այն նպաստում է հետազոտողի մասնագիտական գիտելիքների ու կարողությունների անհրաժեշտ բազայի և գիտամանկավարժական հմտությունների զարգացմանը:
Գիտության վարչության տարածքում գործում է վեբինարի լսարան, որտեղ հետազոտողների համար պարբերաբար կազմակերպվում են դասախոսություններ, նիստեր, ժողովներ, գործնական հանդիպումներ, նաև առցանց:
Գիտական կադրերի պատրաստման և որակավորման գործընթացը համակարգում է ԵՊԲՀ գիտության վարչությունը: