• Հայ
  • Рус
  • Eng

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2018/2019 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ մասնագիտություններով`

  1. Բուժական գործ,
  2. Ստոմատոլոգիա,
  3. Ֆարմացիա,
  4. Բուժական գործ զինված ուժերում:

 

Անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի ուսման տևողությունը ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետներում 6 տարի է, ստոմատոլոգիական ֆակուլտետում՝ 5 տարի: Բակալավրի որակավորման կրթական ծրագրի ուսման տևողությունը դեղագիտական ֆակուլտետում 4 տարի է:

Համալսարան կարող են դիմել միջնակարգ (լրիվ), միջին մասնագիտական կրթությամբ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:

Դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ միասնական (ընդունելության) քննություններ հանձնելու «Ֆիզիկա» (գրավոր), «Քիմիա» (գրավոր), «Կենսաբանություն» (գրավոր) մրցութային երեք առարկաներից՝ երկուսը:

Ընդունելության քննությունների մրցույթների արդյունքները հաստատվում են հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ` ըստ ՀՀ կառավարության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2012թ.-ի ընդունելության կարգի:

Դիմորդներն ընդունելության համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում-հայտ (լրացվում է բուհում):
  2. Նախորդ տարիների շրջանավարտները ավարտական փաստաթուղթը ներկայացնում են դիմում-հայտի հետ միասին` մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: 2016-2017 ուստարվա շրջանավարտները ներկայացնում են լուսանկարով տեղեկանք դպրոցից՝ տնօրենի կողմից կնքված, իսկ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթը՝ ատեստատ (բնօրինակները), ներկայացնում են մինչև հուլիսի 10-ը:
  3. 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի):
  4. Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք՝ ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին:
  5. Անձը հաստատող փաստաթուղթ, (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ:
  6. Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր:
  7. Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ) դիպլոմները:
    Դիմումներն ընդունվում են 2018թ.-ի մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մինչև 2018թ.-ի հուլիսի 31-ը զորացրվող դիմորդներինը և օտարերկրյա քաղաքացիներինը` հունիսի 24-ից հուլիսի 2-ը ներառյալ:

Ընդունելության քննություններն անցկացվում են 2018թ.-ի հունիսի 2-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ընդունող հանձնաժողով կամ զանգահարել (060) 651472:

2018 թ.-ի ԵՊԲՀ ընդունելության արդյունքները

 

Հիշողության ֆիզիոլագիա

09.10.2018
Ի՞նչ է հիշողությունը և ո՞վ է պատասխանատու օրգանիզմում հիշողության համար:  ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ ...