Անհետաձգելի և որովայնային վիրաբուժության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1925թ.):

Ամբիոնի վարիչի պարտականությունները կատարող` Հարություն Լեոնիդի Մինասյան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ամբիոնը ձևավորվել է 1925թ.-ին Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմում, երբ դեռ նոր էր ձևավորվում բժշկագիտության բարձրագույն դպրոցը: Այն կազմավորելու գործում մեծ դեր է ունեցել Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի սան, Հայաստանի բժիշկների ընկերության նախագահ, պրոֆեսոր Համբարձում Սերաֆիմի Քեչեկը:

1940-1956թթ.-ին ամբիոնը ղեկավարել է Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի մեկ ուրիշ սան, ակադեմիկոս Ռուբեն Հովսեփի Յոլյանը, ով 1938թ.-ից Հայաստանի վիրաբույժների ընկերության նախագահն էր: Նրա ղեկավարությամբ այդ տարիներին հրատարակվել են «Ռազմադաշտային վիրաբուժություն», «Մասնավոր վիրաբուժություն» դասագրքերը, հիմնադրվել է Հեմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը:

1956-1971թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Ռուբեն Լազարի Պարոնյանը, ով մշակել է լյարդի պունկցիայի ու արդյունքների գնահատման մեթոդիկան, միաժամանակ «Մասնավոր վիրաբուժություն» դասագրքի առաջին մասի հեղինակն է:

1971-1988թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Սուրեն Զաքարի Հովհաննիսյանը: Ամբիոնը եղել է վիրաբուժության հզոր դարբնոց, այնտեղից են սերել ճանաչված վիրաբույժներ ու գիտնականներ Հ.Հ. Մինասյանը, Ն.Ա. Գալստյանը, Ս.Ք. Ավդալբեկյանը, Ա.Ս. Միդոյանը, Ս.Զ. Հովհաննիսյանը և ուրիշներ:

1988-2008թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Հովհաննես Վազգենի Սարուխանյանը:

2011թ.-ին վիրաբուժության թիվ 1 ամբիոնի հիման վրա ձևավորվեցին վիրաբուժության թիվ 3 և վիրաբուժության թիվ 4 ամբիոնները:

2011-2022թթ․-ին վիրաբուժության թիվ 3 ամբիոնը շարունակել է ղեկավարել պրոֆեսոր Հովհաննես Վազգենի Սարուխանյանը: Նա 1987թ.-ից ղեկավարել է Հայաստանի վիրաբույժների ընկերությունը, եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետը:

2000թ.-ին Հովհաննես Վազգենի Սարուխանյանի ջանքերով հիմնադրվել է Հայկական վիրաբուժություն-XXI պրոֆեսիոնալների միությունը: Նրա նախաձեռնությամբ 2003թ., 2008թ. և 2013թ.-ին կազմակերպվել են համահայկական միջազգային վիրաբուժական համաժողովները:

2022թ․-ի ապրիլից ամբիոնի վարիչի պարտականությունների կատարումը ստանձնել է դոցենտ Հարություն Լեոնիդի Մինասյանը։

Ամբիոնում իրենց գիտամանկավարժական և բժշկական գործունեությունն են անցել այնպիսի հեղինակավոր մասնագետներ, ինչպիսիք են պրոֆեսորներ Հ.Մ. Քուշկյանը, Գ.Գ. Մխոյանը, Լ.Հ. Մինասյանը, Մ.Մ. Միրիջանյանը, Ա.Մ. Մինասյանը, գիտությունների թեկնածու Հ.Կ. Սարկավագյանը և ուրիշներ:

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետի 4-րդ, 5-րդ և 6-րդ կուրսի և ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսի տեղացի և արտասահմանցի ուսանողների, ինչպես նաև հետբուհական` կլինիկական օրդինատորների, վերապատրաստում անցնող վիրաբույժների և ասպիրանտների համար: Ուսուցման ընթացքում դասերն անցկացվում են վիրասրահներում, վիրաբուժական և ախտորոշիչ բաժանմունքներում: Գործնական պարապմունքների ժամանակ ուսանողները մասնակցում են հիվանդների զննմանը, վիրակապություններին, վիրահատություններին, ինչպես նաև մասնակցում են գիշերային հերթապահություններին:

Ամբիոնի կլինիկական բազաներն են՝

  • «Էրեբունի» բժշկական կենտրոն,
  • Միքայելյան համալսարանական հիվանդանոց,
  • «Նաիրի» բժշկական կենտրոն,
  • «Իզմիրլյան» բժշկական կենտրոն,
  • «Աջափնյակ» բժշկական կենտրոն,
  • «Նորք-Մարաշ»  բժշկական կենտրոն:

Գիտահետազոտական աշխատանքներ

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի թեման է` «Մեծահասակների (60 և ավելի) խմբում որովայնի խոռոչի վիրաբուժական հիվանդությունների և վնասվածքների բուժման առանձնահատկությունները»:

Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ նաև հետևյալ թեմաներով.

  • Պոլիտրավմաների պաթոգենեզի, կանխարգելման և բուժման հիմնահարցերը
    • Ռելապարատոմիաների ցուցումները և իրականացվող ծավալների վերլուծությունը
  • Covid -19 վիրուսային ինֆեկցիայի ազդեցությունը վիրաբուժական

   պաթոլոգիաների ընթացքի վրա։

Ամբիոնի կազմը

Ազգանուն Անուն Հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
Մինասյան Հարություն Լեոնիդի ամբիոնի վարիչ պարտականությունները կատարող, բ.գ.թ., դոցենտ բ.գ.թ. –
Հովհաննիսյան Արտակ Կառլենի բ.գ.դ., պրոֆեսոր բ.գ.դ. պրոֆեսոր
Ադամյան Անդրանիկ Իսրայելի բ.գ.դ., պրոֆեսոր բ.գ.դ. –
Հարությունյան Յուրի Անուշավանի բ.գ.դ., պրոֆեսոր բ.գ.դ. պրոֆեսոր
Ասատրյան Արսեն Ռաֆիկի բ.գ.թ., դոցենտ բ.գ.թ. –
Օհանյան Անդրանիկ Ամրայի բ.գ.թ., դոցենտ բ.գ.թ. –
Վարդանյան Արտակ Սամվելի բ.գ.թ., դոցենտ բ.գ.թ. –
Զաքարյան Սամվել Չուբարի բ.գ.թ., դոցենտ բ.գ.թ. –
Կարապետյան Կարեն Գագիկի բ.գ.թ., ավագ դասախոս բ.գ.թ. –
Մինասյան Արմեն Համբարձումի բ.գ.թ., դասախոս բ.գ.թ. –
Ալեքսանյան Արթուր Բորիսի բ.գ.թ., դասախոս բ.գ.թ. –
Ոսկանյան Վարդան Սերգեյի բ.գ.թ., դասախոս բ.գ.թ. –
Արազյան Դավիթ Ռոբերտի բ.գ.թ., դասախոս բ.գ.թ. –
Սողոմոնյան Գագիկ Սերյոժայի դասախոս – –
Սարգսյան Ռոբերտ Էդուարդի ասիստենտ – –
Ադամյան Տիգրան Անդրանիկի ասիստենտ – –
Կուրղինյան Մուշեղ Ռոբերտի ասիստենտ – –
Թորոսյան Գոհար Երջանիկի համակարգչային օպերատոր – –