Պատմություն
Ամբիոնը հիմնադրվել է 1926 թվականին, որի առաջին ղեկավարը եղել է Սպանդարատ Կամսարականը: Տարիների ընթացքում ամբիոնը ձևավորվել և զարգացել է՝ որպես ինֆեկցիոն հիվանդությունների ուսումնասիրության կրթական, գիտական և կլինիկական գործունեության կարևոր կենտրոն Հայաստանում։
Տարբեր փուլերում ամբիոնը ընդլայնել է իր կլինիկական բազաները և ակտիվորեն ներգրավվել ինչպես գիտահետազոտական, այնպես էլ գործնական բժշկական աշխատանքներում՝ ներառյալ կորոնավիրուսային պանդեմիայի, տարբեր համաճարակների կառավարման, ինչպես նաև ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ուղեցույցների մշակման գործընթացները։
2011-2018 թթ․ ամբիոնը ղեկավարել է դոցենտ Արա Ասոյանը, որի օրոք զգալիորեն ընդլայնվել են կլինիկական և կրթական հնարավորությունները, իրականացվել են միջազգային ծրագրեր և ներդրվել են շարունակական մասնագիտական կրթության նոր մոտեցումներ։
2018 թվականից առ այսօր ամբիոնը ղեկավարում է դոցենտ Վիգեն Ասոյանը, ով իր մեծ ներդրումն է ունեցել կորոնավիրուսային վարակով հիվանդների վարման ժամանակակից մոտեցումների մշակման և իրականացման գործընթացում։
Ուսուցում
Ինֆեկցիոն հիվանդություններ առարկան դասավանդվում է ընդհանուր բժշկության, ազմաբժշկական (5-րդ և 6-րդ կուրս) և ստոմատոլոգիական (4-րդ կուրս) ֆակուլտետներում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: 5-րդ կուրսում առարկան դասավանդվում է մոդուլային ձևաչափով՝ տեսական և գործնական բաղադրիչով (համապատասխանաբար 60% և 40%)` ներառելով դեպքերի քննարկում, փոքր խմբերով ուսուցում, գործնական հմտությունների զարգացում և այլն։
Գիտական գործունեություն
Ներկայումս ամբիոնի գիտական գործունեությունը կենտրոնացած է ժամանակակից գիտահետազոտական ուղղությունների, մասնավորապես պանդեմիկ նորուժ ունեցող ինֆեկցիաների ուսումնասիրության, ախտորոշման և բուժման նոր մոտեցումների զարգացման վրա, ընդգրկելով նաև այնպիսի համընդհանուր տարածում ունեցող հիվանդությունները, ինչպիսիք են սուր աղիքային վարակները և վիրուսային հեպատիտները։
Համագործակցություն
Ամբիոնը, կարևորելով ժամանակակից բժշկական կրթության զարգացումը և շարունակական մասնագիտական կատարելագործումը, սերտորեն համագործակցում է Բոստոնի համալսարանի հետ՝ նպատակ ունենալով բարելավել կրթական բաղադրիչը, ներդնել նորարար ուսուցման մեթոդներ, զարգացնել ապացուցողական բժշկության վրա հիմնված մտածողությունը և ընդլայնել միջազգային փորձի փոխանակման հնարավորությունները՝ ապահովելով կրթության բարձր որակ և միջազգային չափանիշներին համահունչ զարգացում։ Ամբիոնի շատ աշխատակիցներ հանդիսանում են “Ինֆեկցիոն հիվանդությունների և միկրոբիոլոգների եվրոպական ասոցիացիայի” անդամ, ինչը հնարավորություն է տալիս մշտապես գտնվել միջազգային գիտական առաջընթացի առաջնագծում, հետևել արդի գիտատեխնիկական զարգացումներին։
Պրոֆեսորադասախոսական կազմը
| Անուն Ազգանուն Հայրանուն | Գիտական կոչում | Ամբիոնում զբաղեցրած պաշտոնը |
| Վիգեն Ասոյան Արայիկի | դոցենտ | ամբիոնի վարիչ |
| Նաիրա Գյուլազյան Մարտունի | պրոֆեսոր | պրոֆեսոր |
| Ալվարդ Հովհաննիսյան Հուսիկի | դոցենտ | դոցենտ |
| Մելանյա Շմավոնյան Վահագնի | դոցենտ | դոցենտ |
| Ցողիկ Նավոյան Հարությունի | դոցենտ | դոցենտ |
| Արեգնազան Մխիթարյան Լևոնի | դոցենտ | ավագ դասախոս |
| Լուսինե Աթոյան Ֆելիքսի | դասախոս | |
| Աննա Մխոյան Աշոտի | դասախոս | |
| Հռիփսիմե Ապրեսյան Վալերիկի | դասախոս | |
| Մելանյա Կոզմոյան Ռոմենի | դասախոս | |
| Սուրեն Բրուտյան Սամվելի | ասիստենտ | |
| Լուսինե Հարությունյան Անուշավանի | ասիստենտ | |
| Արևհատ Կարապետյան Գալուստի | ասիստենտ |
Ստորաբաժանման հեռախոսահամար․ +37491413927
Էլեկրոնային հասցե․ infdepysmu@gmail.com