Ֆիզիկական դաստիարակության ամբիոն

Պատմություն

Ամբիոնի վարիչ՝ դոցենտ, ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Շմավոնի Թամիրյան

Պատմություն

Հիմնադրվել է 1938թ-ին: 

Երևանի պետական բժշկական ինստիտուտում 1938-ին հիմնադրվել է Ֆիզդաստիարակության և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնը, որը ղեկավարել է Գուրգեն Արմենակի Մինասյանը: Սակայն 1941-ին` Մեծ Հայրենական պատերազմի սկզբին այն լուծարվել է: Ամբիոնի գործունեությունը վերականգնվել է 1946-ին։ Մինչև 1955-ը այն ղեկավարել է Հարություն Մկրտչի Գարգալոյանը, այնուհետև` կրկին Գուրգեն Արմենակի Մինասյանը` մինչև 1965 թ.:

1965-ին Ֆիզդաստիարակության և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնը բաժանվել է երկու ինքնուրույն՝ ֆիզդաստիարակության ու սպորտի և բժշկական վերահսկողության ու բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնների:

Ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնը 1989-ին վերանվանվել է Ֆիզդաստիարակության և առողջության ամբիոն, որը ղեկավարել է Էդուարդ Հովհաննեսի Ավագյանը (1965-1992), այնուհետև Ալբերտ Կարապետի Մովսեսյանը (1992-2009): 2009-ին ամբիոնը լուծարվեց, ստեղծվեց սպորտային բժշկության և սպորտի ամբիոնը, որը 2010-ին վերափոխվեց Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի: Նորաստեղծ ամբիոնի ղեկավարը Սամվել Գերասիմի Բարոյանն էր (2010-2011), 2011-2020 ամբիոնը կրկին ղեկավարել է Ալբերտ Կարապետի Մովսեսյանը:

2020 թ. փետրվարից ամբիոնի վարիչ է ընտրվել Հարություն Շմավոնի Թամիրյանը:

Ամբիոնի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել դոցենտներ` Էդուարդ Հովհաննեսի Ավագյանը և Ալբերտ Կարապետի Մովսեսյանը, ովքեր այն համալրել են մանկավարժական որակյալ կադրերով, բարելավել են մարզական կառույցների վիճակը` ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելով ուսումնամեթոդական գործընթացը:

 Ամբիոնի վարիչի պաշտոնում աշխատել են՝
1. Մինասյան Գուրգեն Արմենակի (1938-1941, 1955-1965)
2. Գարգալոյան Հարություն Մկրտչի (1946-1955)
3. Ավագյան Էդուարդ Հովհաննեսի (1965-1992)
4. Մովսեսյան Ալբերտ Կարապետի ( 1992-2009, 2011-2020)
5. 2009-2010 թթ. ամբիոնը ամբիոնի վարիչ չի ունեցել, Ա.Խ.Հակոբյանին ռեկտորի հրամանով հանձնարարվել է կատարել ամբիոնի վարչական աշխատանքների պարտականությունները
6. Բարոյան Սամվել Գերասիմի (2010-2011)
7․ Թամիրյան Հարություն Շմավոնի (2020 թ. փետրվարից – առ այսօր)

Ուսուցում

«Ֆիզիկական դաստիարակություն» առարկան դասավանդվում է 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն): Ամբիոնում ուսումնական գործընթացը կազմակերպվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով` հաստատված ծրագրի համապատասխան:

«Ֆիզիկական դաստիարակություն» առարկան դասավանդվում է բոլոր ֆակուլտետների 1-ին կուրսում` շաբաթական 2 ժամ (68 ժամ)` ներառյալ օտարերկյա ուսանողներին:

2011թ. ուսումնական տարվանից վերականգնվել է ռազմաբժշկական ֆակուլտետը, որտեղ «Ֆիզդաստիարակություն» առարկան դասավանդվում է շաբաթական 4 ժամ (տարեկան 136 ժամ) 1-3 կուրսերում:

«Ֆիզիկական դաստիարակություն» առարկան դասավանդվում է նաև ԸԲՖ ֆակուլտետի ՊՈՒ ծրագրով սովորող 2-րդ կուրսի ուսանողների համար, շաբաթական 2 ժամ (68 ժամ):

Բարձր կուրսերի ուսանողներին հնարավորություն է տրվում հաճախել մարզական խմբակներ բոլոր այն մարզաձևերից, որոնք գործում են ամբիոնում:

Ամբիոնը հագեցված է ուսումնական և դիդակտիկ նյութերով, մարզական գույքով և մարզասարքերով: Գործնական պարապմունքները կազմակերպվում և անցկացվում են ԵՊԲՀ-ում առկա մարզական կառույցներում՝ խաղային մարզաձևերի դահլիճ (մեծ մարզադահլիճ), աթլետիզմի մարզադահլիճ (փոքր մարզադահլիճ), ըմբշամարտի և բռնցքամարտի մարզասրահ (վերանորոգվում է), հատուկ բժշկական խմբերում ընդգրկված ուսանողների մարզադահլիճ, իրենց կից հանդերձարաններով, լողարաններով: Տուրիզմի տեսական բաժինը անցկացվում է տուրիզմի խմբակի համար հատկացված սենյակում, պրակտիկ պարապմունքները՝ մարզադահլիճում, իսկ գործնական մասը՝ բնության գրկում: Տուրիզմի սենյակում ժամանակավոր անցկացվում են շախմատի խմբակի պարապմունքները:
Ամբիոնը կազմակերպում է սպորտային և առողջարարական միջոցառումներ. ուսանողական հավաքական թիմերը մասնակցում են հանրապետական, քաղաքային, միջբուհական առաջնություններին, անցկացվում են նաև տարբեր մարզաձևերից առաջնություններ համալսարանի խմբերի, կուրսերի և ֆակուլտետների միջև, նաև` արշավներ և վերելքներ ՀՀ տարբեր գագաթներ:

Ամբիոնը կազմակերպում է ընկերական հանդիպումներ բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս և ֆուտզալ մարզաձևերից այլ բուհերի ուսանողների հետ:

Ամբիոնը աջակցում է ԵՊԲՀ լավագույն ուսանող-մարզիկներին մասնակցելու «Համաշխարհային ուսանողական խաղեր» աշխարհի գավաթի առաջնություններին:

Ամբիոնը կազմակերպում և անցկացնում է ԵՊԲՀ ներբուհական «Դասախոսական Գավաթ» մրցաշար ֆուտզալ, շախմատ, հայկական երկար նարդի մարզաձևերից, որին մասնակցում են համալսարանի աշխատակիցները ու պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև մասնակցում է ՀՀ «Դասախոսական Գավաթ» միջբուհական մարզական խաղերին տարբեր մարզաձևերից:

Գիտահետազոտական աշխատանքներ

2021-2025 թթ.

Հեղինակի Ա.Ա.Հ. Անվավումը Հրատարակում, ամսագիր (անվանումը, համարը, տարին) Համահեղինակների ազգանունները
Թամիրյան Հարություն Շմավոնի

 

Երիտասարդ բռնցքամարտիկների արդյունավետ հարվածների ուսումնասիրումը Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան, Գիտական տեղեկագիր, №2, պրակ Բ, էջ 329-334,     2021
Մինասյան Հայկ Դավիթի Երևանի երիտասարդ մարզիկների մորֆոֆունկցիոնալ կարգավիճակի գնահատումը Արցախի պետական համալսարան, Գիտական տեղեկագիր, պրակ 1, էջ 146-151,      Ստեփանակերտ, 2021
Թամիրյան Հարություն Շմավոնի

 

Ֆիզիկական պատրաստվածությունը բռնցքամարտում: Ուսումնամեթոդական ձեռնարկ: Հեղինակային հրատարակություն, Մեկնարկ, 1-86 էջ, Երևան, 2023
Թամիրյան Հարություն Շմավոնի

 

Ուսանողների վերաբերմունքը ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: Գիտությունը սպորտում. արդի  հիմնախնդիրներ Գիտամեթոդական պարբերական № 3 (7), էջ 49-58, Երևան, 2022
Պետրոսյան Ալվարդ Նվերի Բասկետբոլի ուսուցման մեթոդիկան փոքր գյուղական դպրոցների 5-6-րդ դասարաններում Տաթև գիտակրթական համալիր: «Մարնկավարժական միտք» հանդես 3-4 (80-81), էջ 248-253, Երևան, 2022 Բեգոյան Ռիմա
Ապրեսյան Վարսենիկ Աղաբեկի Գեղարվեստական մարմնամարզուհիների կոորդինացիոն ընդունակությունների հետազոտումը և կատարելագործման մեթոդները Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ: Գիտամեթոդական պարբերական № 2 (6), էջ 39-47, Երևան, 2022
Պետրոսյան Հասմիկ Լենդրուշի Վնասվածքների հետազոտումը տարբեր մարզաձևերում և դրանց առաջացման պատճառները Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: Գիտությունը սպորտում. Արդի հիմնախնդիրներ Գիտամեթոդական պարբերական  № 1 (8), Երևան, 2023 Էջ 135-144 Ն.Վ.Սելումյան
Սարգսյան Նելլի Վաչագանի Մարկետինգային կոմունիկացիաները բասկետբոլ մարզաձևում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: Գիտությունը սպորտում. Արդի հիմնախնդիրներ Գիտամեթոդական պարբերական  № 1 (11), Երևան, 2024 Էջ 135-143  

–

Վարդանյան Անդրանիկ Ալբերտի Հոգեկարգավորման մեթոդների ներդրման տեխնոլոգիան արևելյան մարտարվեստում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: Գիտությունը սպորտում. Արդի հիմնախնդիրներ Գիտամեթոդական պարբերական  № 1 (11), Երևան, 2024 Էջ 102-111 Թ.Շ.Սոֆյան, Ա.Ժ.Տեր-Գրիգորյան
Հակոբյան Զավեն Սամվելի Հայ ուսանողների ուժային դիմացկունության ցուցանիշների վերլուծություն Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: Գիտությունը սպորտում. Արդի հիմնախնդիրներ Գիտամեթոդական պարբերական  № 1 (11), Երևան, 2024 Էջ 51-61 Գ.Գ.Ղարիբյան, Հ.Ս.Գասպարյան
Հակոբյան Զավեն Սամվելի Մրցակցական գործունեության ուսումնասիրումը ծանրամարտում (1891-2021 թթ. ) Տեղեկատու «Մեկնարկ» հրատարակություն, Երևան, 2024 402 էջ Գ.Ն.Ազիզյան Գ.Մ.Սեդրակյան
Պետրոսյան Ալվարդ Նվերի Макет расчета тренировочных нагрузок в плавании на основе классификации физических упражнений М.Р.Смирнова Северо-Кавказский федеральный университет. Физическая культура и спорт: интеграция науки и практики Материалы XXI научно-практической конференции с международным участием (22 ноября, 2024), стр. 143-148, Ставрополь, 2024 Саносян Х.А. Галстян А.П.
Պետրոսյան Ալվարդ Նվերի Макет расчета тренировочной нагрузки с применением «кривой нормального распределения» Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: Գիտությունը սպորտում. Արդի հիմնախնդիրներ: Գիտամեթոդական պարբերական № 3 (13), էջ 111-122, Երևան, 2024 Саносян Х.А. Галстян А.П.
Պետրոսյան Ալվարդ Նվերի Учет энергетических параметров спортсмена в системе педагогического контроля циклических и ситуационных видов спорта Федеральное государственное бюджетное учреждение «Санкт-Петербургский научно-исследовательский институт физической культуры» Современные подходы к совершенствованию системы физической культуры и спорта Сборник материалов Всероссийской научно-практической конференции с международным участием, стр. 89-96, Санкт-Петербург 2024 Саносян Х.А. Галстян А.П.
Մինասյան Հայկ Դավիթի «Կույր» ֆուտբոլի արդի վիճակը Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: Գիտությունը սպորտում. Արդի հիմնախնդիրներ: Գիտամեթոդական պարբերական № 1 (14), էջ 37-48, Երևան, 2025 Ս.Ս.Հակոբյան, Ա.Մ.Մեսրոպյան

Ամբիոնը մասնակցում է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի կազմակերպված գիտաժողովների, գիտագործնական կոնֆերանսների, նախապատրաստում է հոդվածներ, թեզեր:

Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետարան ինստիտուտ» հիմնադրամի, «Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիա» ՀԿ և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ:

Ամբիոնի կլինիկական ակտիվություն

Առկա չէ:

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ազգանուն Անուն Հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
1. Թամիրյան Հարություն Շմավոնի ամբիոնի վարիչ – դոցենտ
2. Թորոսյան Վաչագան Հրանտի դոցենտ – –
3. Վարդանյան Անդրանիկ Ալբերտի դոցենտ – –
4. Աթաբեկյան Կարինե Սամվելի ավագ դասախոս – –
5. Պետրոսյան Ալվարդ Նվերի ավագ դասախոս – –
6. Պետրոսյան Հասմիկ Լենդրուշի ավագ դասախոս – –
7. Ապրեսյան Վարսենիկ Աղաբեկի դասախոս – –
8. Շիրինյան Նարեկ Ռաֆիկի դասախոս – –
9. Գրիգորյան Գևորգ Մերուժանի դասախոս – –
10. Մինասյան Հայկ Դավթի դասախոս – –
11. Սարգսյան Նելլի Վաչագանի դասախոս – –
12. Հակոբյան Աշոտ Խաչիկի հրավիրված դոցենտ – –
13. Մարտիրոսյան Արթուր Մարտունի հրավիրված դասախոս – –