ԼՕՌ հիվանդությունների ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1939թ. –ին:

Ամբիոնի վարիչ` Արթուր Կիմի Շուքուրյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հայկական օտոլարինգոլոգիական մասնագիտացված գիտական դպրոցը ստեղծվել է 1939թ.-ին պրոֆեսոր Հմայակ Ավագի Հարությունյանի կողմից, ով իր ունեցած գիտելիքների հսկայական ներուժը նվիրաբերել է Հայաստանում օտոլարինգոլոգիական լայն ցանցի զարգացման անհրաժեշտ ու կարևոր գործին: Նրա աշակերտների մի ամբողջ խումբ` պրոֆեսորներ Ն.Ա. Նաջարյանը, Կ.Հ. Շուքուրյանը, Ա.Ա. Գյուլխասյանը, Ս.Մ. Ավագյանը, դոցենտներ Ի.Բ. Ազիզյանը, Գ.Ա. Բաբայանը, երկար տարիներ շարունակել են անմնացորդ նվիրվել Հայաստանում օտոլարինգոլոգիայի զարգացման գործին:

1939-ին հիմնադրվել է նաև ԼՕՌ հիվանդությունների ամբիոնը, որը 20 տարի անընդմեջ ղեկավարել է պրոֆեսոր Հմայակ Ավագի Հարությունյանը:

1959-1961թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆ. Նիկոլայ Արսենի Նաջարյանը, իսկ 1961-1990թթ.-ին՝ Կիմ Հայկի Շուքուրյանը:

1990-2008թթ.-ին ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի վարիչն է եղել պրոֆեսոր Ռաֆայել Մինասի Խանամիրյանը: 2008-ից ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Արթուր Կիմի Շուքուրյանը, ով ներկայումս <<Աստղիկ>>ԲԿԼՕՌ ծառայության ղեկավարն է , <<Շենգավիթ>> ԲԿ գլխավոր տնօրենի տեղակալն է գիտական գծով, իսկ 1992թ. մինչև 2021թ. եղել է «Էրեբունի» ԲԿ-ի ԼՕՌ բաժանմունքի վարիչ։

1962-ին դոցենտ Իլյա Բաբկենի Ազիզյանը հիմնադրել է մանկական ԼՕՌ ծառայությունը, որը ղեկավարել է մինչև 2001թ.-ը:

Ուսուցում 

Ամբիոնում առարկայի ուսուցումն անցկացվում է ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողների համար, հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով՝ 10-օրյա ցիկլային պարապմունքների տեսքով:

Ցիկլային պարապմունքների ընթացքում ուսանողները ծանոթանում են ԼՕՌ հիվանդությունների բուժման կազմակերպման հիմնական մոտեցումներին և սկզբունքներին:

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով: Դասախոսություներն ավելի հետաքրքիր ու ակնառու դարձնելու նպատակով օգտագործվում են ժամանակակից տեխնիկական միջոցներ՝ տեսապրոեկտոր, գոդոսկոպ, սլայդասկոպ և այլն:

Գործնական պարապմունքների ժամանակ ուսանողներն ակտիվորեն մասնակցում են հիվանդների բուժական գործին, ծանոթանում ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներին, կիրառվում են ուսուցման ժամանակակից, ինտերակտիվ մեթոդներ:

Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների կողմից կազմվել են առարկայի տարբեր թեմաներին նվիրված ուսումնամեթոդական ձեռնարկներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով:

Հետդիպլոմային ուսուցում

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով և ասպիրանտուրայով՝ 3-ական տարի տևողությամբ: Ամբիոնի տարբեր բազաներում սովորում են 46 կլինիկական օրդինատորներ և 1 ասպիրանտ: Ամբիոնի կլինիկական բազաններն են «Էրեբունի» հիվանդանոցային համալիրը, «Արմենիա» ՀԲԿ-ի ԼՕՌ կլինիկան, «Նաիրի» ԲԿ-ի, I համալսարանական կլինիկա,<<Մուրացան>> Բ.Կ., <<Աստղիկ>>Բ.Կ., <<Շենգավիթ>>Բ․Կ, <<Միքայելյան>> ԲԿ, <<Արաբկիր>> Բ.Կ. որտեղ առարակայի ուսուցման համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները:

Գիտահետազոտական աշխատանքներ 

Ղեկավարը` պրոֆ.Ա.Կ.Շուքուրյան
Գիտական թեման – Արտաքին, միջին և ներքին ականջի ախտահարումների ժամանակ առաջացող լսողության խանգարման կլինիկա-մորֆոլոգիական ասպեկտները։

Թեմայում ընդգրկված աշխատակիցները`

դոկտորներ – ամբիոնի վարիչ, բ.գ.դ. պրոֆ.՝ Շուքուրյան Ա.Կ., բ.գ.դ. պրոֆեսորներ՝ Ազնաուրյան Վ.Ա., Լուսինյան Ն. Ա., Հարությունյան Ա. Գ.

դոցենտներ – բ.գ.թ. Միրաքյան Գ.Ա., Թադևոսյան Գ. Ի., Նահապետյան Ն. Ռ., Սարգսյան Գ.Վ., Անանյան Գ.Գ., Խանդանյան Գ.Լ., Մեսրոպյան Հ.Բ.

ավագ դասախոս – Նազարյան Մ.Խ. Սարգսյան Ս.Ա., Սարգսյան Գ.Հ., Մորսիկյան Ի.Կ.,

դասախոսներ –  Օհանյան Հ. Մ., Ասլանյան  Ա.Ռ., Մկրտչյան Ս.Ա., Փխրիկյան Տ.Մ., Պողոսյան Ա.Կ.,Զարգարյան Ա.,

ասիստենտներ –  Օհանյան Ա.Կ., Խաչիկյան Տ.Ֆ. Մինասյան Ա․Լ․,Պետրոսյանց Գ․Ի․, Հարությունյան Ք․Գ․

 ասպիրանտ – Նազինյան Ա.

հայցորդներ – Խաչիկյան Տ.Ֆ.

2015-2016թթ.-ին գիտաժողովների շրջանակներում տպագրվել է 25 հոդված, որից 18-ը` արտերկրում։

Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է՝

  • ԵՊԲՀ-ի կենսաքիմիայի, ընտանեկան բժշկության, հոգեբուժության ամբիոնների,
  • Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի ԼՕՌ կլինիկայի (ԱՄՆ),
  • Տրուսոյի ԼՕՌ կլինիկայի (Փարիզ, Ֆրանսիա) հետ:

Անդամակցություն

    • Հայկական քիթ–կոկորդ– ականջաբանների ասոցիացիա

    ՇուքուրյանԱ.Կ.`նախագահ,
    Հարությունյան Ա.Գ.` ենախագահ,
    ԱզնաուրյանՎ.Ա.` փոխնախագահ,
    Խանդանյան Գ.Լ.` գլխավոր քարտուղար,
    Նահապետյան Ն.Ռ.` արտաքին կապերի կոմիտեի նախագահ,

    • Եվրոպական Մանկական օտոլարինգոլոգների միություն

    Շուքուրյան Ա.Կ.`անդամ։

    • Ֆրանսիայի օտոլարինգոլոգների միություն

    Շուքուրյան Ա.Կ.` անդամ։

    • Եվրոպական ռինոլոգների ասոցիացիա

    Խանդանյան Գ.Գ.` անդամ։

     

     

    • Քիթ–կոկորդ–ականջաբանների, գլխի և պարանոցի վիրաբուժության միջազգային ակադեմիա

    Շուքուրյան Ա.Կ.` անդամ։

    Հարությունյան Ա.Գ.` անդամ։

    • Մասնագիտական մինիմումների կոմիտե

    Շուքուրյան Ա.Կ ` նախագահ:

    <<Բժշկագիտություն Հայաստանի>>հանդես

    Շուքուրյան Ա.Կ.` գլխավոր խմբագիր։

Ամբիոնի աշխատակազմ

  • Շուքուրյան Արթուր Կիմի -ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
  • Լուսինյան Նորայր Անդրանիկի- բ.գ.դ., պրոֆ.,
  • Հարությունյան Արմեն Գրիգորի, -բ.գ.դ., պրոֆ.,
  • Ազնաուրյան Վարդան Արտաշեսի ,բ.գ.դ., –պրոֆ.
  • Միրաքյան Գարեգին Ավետիքի, բ.գ.թ., դոցենտ- Սուրդոկենտրոնի ղեկավար
  • Թադևոսյան Գայանե Իշխանի- բ.գ.թ., դոցենտ, կլինիկական օրդինատորների համակարգող
  • Սարգսյան Գայանե Վալդեմանի- բ.գ.թ., դոցենտ, -ամբիոնի ուսումնական մասի ղեկավար
  • Նահապետյան Նունե Ռոբերտի – բ.գ.թ., դոցենտ, ուսանողական գիտական խմբակի ղեկավար
  • Անանյան Գնել Գեորգիի- բ.գ.թ., դոցենտ, «Նաիրի« ԲԿ-ի ամբիոնի մասնաճյուղի ղեկավար
  • Խանդանյան Գեղամ Լևոնի- բ.գ.թ., դոցենտ
  • Մեսրոպյան Հայաստան Բաղդասարի- բ.գ.թ.,դոցենտ, քննական թեստերի պատրաստման պատասխանատու
  • Սարգսյան Սոնա Աշոտի- բ.գ.թ., դոցենտ, ավագ դասախոս
  • Սարգսյան Գայանե Հայկի-բ.գ.թ., ավագ դասախոս
  • Նազարյան Մարթա Խորենի- բ.գ.թ.,ավագ դասախոս  Մորսիկյան Իրինա Կարապետի- բ.գ.թ.,ավագ դասախոս
  • Օհանյան Հակոբ Մանուկի – դասախոս
  • Ասլանյան Աննա Ռոբերտի – դասախոս
  • Փխրիկյան Տաթևիկ Մարտինի- դասախոս
  • Պողոսյան Արթուր Կառլենի – դասախոս
  • Մկրտչյան Սիրանուշ Աշոտի – դասախոս
  • Օհանյան Անի Կարոյի – ասիստենտ
  • Զարգարյան Արմեն Լևոնի – դասախոս
  • Խաչիկյան Տաթև Ֆրունզի – ասիստենտ
  • Հարությունյան Քրիստինե․Գ-ասիստենտ
  • Պետրոսյանց Գոհար Իվանի- բ․գ․թ․ասիստենտ
  • Մինասյան Արթուր Լեոնիդի- ասիստենտ