Ընդհանուր վիրաբուժության ամբիոն

Պատմություն

Ամբիոնի վարիչ՝  Հայրապետ Ալեքսանի Բարսեղյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն՝ վիրաբուժության գծով:


Ամբիոնը հիմնադրվել է 1954թ.-ին, չորրորդ հիվանդանոցի վիրաբուժական նորաբաց բաժանմունքի բազայի վրա` սանիտարահիգիենիկ ֆակուլտետի կազմում: Առաջին վարիչը եղել է պրոֆեսոր Ռուբեն Լազարի Պարոնյանը, ով մայրենի լեզվով գրված «Վիրաբուժական հիվանդություններ» դասագրքի հեղինակն է (1959թ.): Նա եղել է ինֆեկցիոն հիվանդանոցի վիրաբույժ-խորհրդատուն: Ռուբեն Լազարի Պարոնյանը հանրապետությունում առաջինն է զբաղվել լյարդի պունկտատի բջջաբանական ուսումնասիրությամբ, ինչպես նաև առաջինն է կատարել ստամոքսի մասնահատում խոցային հիվանդության ժամանակ: 2001թ.-ից ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Հայրապետ Ալեքսանի Բարսեղյանը: Պրոֆեսորը 250 և ավել գիտական հոդվածների, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ է: Հ.Ա.Բարսեղյանի ղեկավարությամբ 2019թ.-ին Հայաստանում առաջին անգամ իրականացվել է լյարդի բարեհաջող փոխպատվաստում` կենդանի դոնորից ռեցիպիենտին: 2016թ.-ից ամբիոնը ԵՊԲՀ Վիրաբուժություն թիվ 2 ամբիոնից վերակազմավորվել  և անվանակոչվել է ԵՊԲՀ  Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի:

Ուսուցում

1958թ.-ին մանկաբուժության և 1961թ.-ին ստոմատոլոգիական ֆակուլտետների կազմավորումից հետո այդ ֆակուլտետներում կազմակերպվել է «Վիրաբուժություն» առարկայի  դասավանդումը:

Ներկայումս ամբիոնը դասավանդում է «Ընդհանուր վիրաբուժություն» առարկան մոդուլ ձևաչաձով`  ընդհանուր բժշկության (3-րդ կուրս հայալեզու և օտարերկրացի), ռազմաբժշկական (3-րդ կուրս) ֆակուլտետների ուսանողներին:

«Ընդհանուր վիրաբուժություն» առարկան` ստոմատոլոգիական ֆակուլտետի  3-րդ կուրսի ուսանողներին: (հայալեզու և օտարերկրացի)

«Վիրաբուժական հիվանդություններ» առարկան` ստոմատոլոգիական  (4-րդ կուրս) ուսանողներին:

Ուսումնառության ընթացքը ներառում է գործնական պարապմունքներ, դասախոսություններ և հերթապահություններ: Ամբիոնը ուսանողների գործնական ունակությունների ձեռքբերման համար կազմակերպում է աշխատանք վիրակապարանում, վիրահատարանում, ախտորոշման բաժանմունքում, վերակենդանացման բաժանմունքում, ինչպես նաև մանիպուլյացիոն սենյակում:

Վիրահատարանից կազմակերպվել է ուղիղ հեռարձակում,  գրադարանը համալրվել է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ժամանակակից գրականությամբ: Ամբիոնում ստեղծվել են համակարգչային ուսումնական ծրագրեր, որոնք պարունակում են ցուցադրական, տեսական և թեստային նյութեր: Ստեղծված տեսադարանում ցուցադրական նյութեր կան դասավանդվող առարկայի բոլոր թեմաներով:

Ամբիոնում շարունակվում է ուսումնամեթոդական ձեռնարկների, ուսումնական ուղեցույցների մշակման և տպագրման աշխատանքները: Ամբիոնի ապահովվածությունը ուսումնամեթոդական ձեռնարկներով տարեցտարի համալրվում է: Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է օրդինատուրայով և ասպիրանտուրայով (3 տարի տևողությամբ)` ընդհանուր, աբդոմինալ  և լապարասկոպիկ վիրաբուժություն մասնագիտացումներով:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներն ունեն հետևյալ ուղղությունները.

  • աբդոմինալ վիրաբուժության մեջ բարդությունների կանխարգելում և բուժում
  • հեպատոպանկրեատոբիլիար վիրաբուժություն
  • լյարդի փոխպատվաստում
  • ռոբոտիկ վիրաբուժության ներդրումը Հայաստանում

Համագործակցություն

Ամբիոնը համագործակցության սերտ կապեր է հաստատել ՌԴ-ի, Թայվանի, Ավստրիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հնդկաստանի վիրաբուժական կլինիկաների հետ, ինչի շնորհիվ էլ մեծ առաջընթաց է արձանագրել լյարդի փոխպատվաստման, լապարոսկոպիկ վիրաբուժության բնագավառներում:

Ուսումնամեթոդական աշխատանքների փորձի փոխանակումն ամբիոնում կատարվում է խորհրդակցությունների, կլինիկական կոնֆերանսների միջոցով:

Արտասահմանյան բժշկական բուհերի ուսումնամեթոդական աշխատանքների փորձի ուսումնասիրումը կատարվում է վիդեոկոնֆերանսների, միջազգային կոնֆերանսների և համահավաքների միջոցով:

Ամբիոնի կլինիկական ակտիվությունը

ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի պրոֆեսորադասախոսական ողջ կազմը կլինիկական ակտիվ գործունեություն է ծավալում ամբիոնի հետևյալ բազաներում.

  1. «Աստղիկ» ԲԿ
  2. «Շենգավիթ» ԲԿ
  3. «Միքայելյան ՀՀ»
  4. «Սլավմեդ» ԲԿ
  5. «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
  6. «Երևան» ԲԿ

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ազգանուն, անուն, հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան գիտական կոչում
1 Բարսեղյան Հայրապետ Ալեքսանի ամբիոնի վարիչ բ.գ.դ. պրոֆեսոր
2 Գրիգորյան Սասուն Խաչիկի պրոֆեսոր բ.գ.դ. պրոֆեսոր
3 Կուրղինյան Ռոբերտ Մնացականի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
4 Ոսկանյան Արայիկ Անդրանիկի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
5 Հարությունյան Հայկ Վաչագանի դոցենտ բ.գ.թ.
6 Բալայան Հայկ Զորիի դոցենտ բ.գ.թ.
7 Գոմցյան Գեորգի Արսենի ավագ դասախոս բ.գ.թ.
8 Գրիգորյան Լևոն Նիկիտայի դասախոս
9 Բաղդասարյան Արմեն Սամվելի դասախոս
10 Մալխասյան Սամվել Վաղինակի դասախոս
11 Մանուկյան Եղիշե Մովսեսի դասախոս
12 Մանուկյան Արթուր Մելսիկի ավագ դասախոս բ.գ.թ.
13 Նանյան Արթուր Սերգեյի դասախոս
14 Բադալովա Ժորժետա էդուարդի ասիստենտ
15 Ռաֆայելյան Գրիգորի Ռոբերտի ասիստենտ բ.գ.թ.
16 Ստեփանյան Ռուբեն Ստեփանի ասիստենտ
17 Բոլյան Միխաիլ Գևորգի ասիստենտ
18 Աբովյան Հարություն Արարատի ասիստենտ
19 Հակոբյան Սարգիս Հարությունի ասիստենտ
20 Գալստյան Նվարդ Սամվելի համակարգչային օպերատոր