Ֆթիզիատրիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1967 թ.-ին:
Ամբիոնի վարիչ՝  ՀՀ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինա Դմիտրիի Սաֆարյան:


Բժշկական ինստիտուտում տուբերկուլոզի դասավանդման սկիզբը դրվեց պրոֆեսոր Ռ.Մ. Գյանջեցյանի (1947 թ.), ապա 1950-ից` ֆակուլտետային թերապիայի ամբիոնում դոցենտ Թ.Մ. Բաբայանի և պրոֆ. Ե.Պ. Ստամբոլցյանի կողմից: 1967-ից կազմակերպվեց Երևանի պետական բժշկական ինստիտուտի տուբերկուլոզի ամբիոնը պրոֆ. Գառնիկ Գևորգի Կարապետյանի գլխավորությամբ: 1972-93 թթ.-ին ամբիոնը ղեկավարել է հայտնի ֆթիզիովիրաբույժ բ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Թադևոսի. Կարապետյանը: 1994-ից Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆթիզիատրիայի ամբիոնը ղեկավարում է բ.գ.դ., պրոֆ. Մ.Դ. Սաֆարյանը:

Ամբիոնի վարիչ պրոֆ. Մ.Դ. Սաֆարյանը ԺԴ.00.03 “Ներքին հիվանդություններ” մասնագիտությամբ պաշտպանության խորհրդի, ՌԴ” Туберкулез и болезни легких” գիտապրակտիկ ամսագրի խմբագրային խորհրդի անդամ է:

Ուսուցում

«Ֆթիզիատրիա» առարկան դասավանդվում է ընդհանուր բժշկության (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով) և ռազմաբժշկական (հայերեն, ռուսերեն լեզուներով) ֆակուլտետների 5-րդ կուրսի ուսանողներին` 2 շաբաթ տևողությամբ ցիկլային պարապմունքների տեսքով «Բուժական գործ» անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի Վարակիչ հիվանդություններ-2՝ Մոդուլ-37-ի շրջանակներում: Ուսումնառության արդյունքների գնահատման համակարգը կազմված է քննական (ամփոփիչ) բաղադրիչից – 60%   և  գործնական բաղադրիչից – 40%    (առավելագույն 4 միավոր, որից 3 միավորը՝ վիրտուալ OSCE (Objective Structural Clinical Exams – Օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննություն) ձևաչափով:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով) առարկան անցնում են 5-րդ կուրսում 1 շաբաթ տևողությամբ ցիկլային պարապմունքների տեսքով, գիտելիքների գնահատումը կատարվում է ստուգարքի ձևով: Ամբիոնում ուսուցում են ստանում նաև քոլեջի 4-րդ կուրսի ուսանողները 1 շաբաթ տևողությամբ ցիկլային պարապմունքների տեսքով, ատեստավորումը կատարվում է ստուգարքի ձևով (գնահատականով):

Ուսումնառության ընթացքում ուսանողները դասախոսությունների, գործնական պարապմունքների, տարատեսակ իրավիճակային խնդիրների, կլինիկական դեպքերի (CASE-երի)՝ հիվանդասենյակներում և համակարգչային ռեժիմով, քննարկման և վերլուծման շնորհիվ ստանում են ֆթիզիատրիայի ուսումնական ծրագրի շրջանակներում տեսական գիտելիքներ, ձեռք են բերում հիվանդների հետազոտման, օբյեկտիվ տվյալների ստացման, հիվանդության պատմագրերի վերլուծության և հիվանդության ախտորոշման գործում անհրաժեշտ գործնական հմտություններ:

Ամբիոնի կողմից հրատարակվել են 20-ից ավելի ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով:

2023թ. ԵՊԲՀ-ում տպագրվել է «Ֆթիզիատրիա» դասագիրքը՝ պրոֆ. Մ.Դ. Սաֆարյանի խմբագրությամբ (հեղինակներ. պրոֆ. Մ.Դ. Սաֆարյան, դոց. Ա.Պ. Գևորգյան, դասախոսներ՝ Լ.Գ. Գևորգյանի և Տ.Կ. Օլեյան) հայերեն լեզվով:

Ամբիոնում հետդիպլոմային ուսուցումը կլինիկական օրդինատուրայում ֆթիզիատրիա մասնագիտությամբ 2026 թ.-ից դադարեցվել է՝ համաձայն ՀՀ ԱՆ հիմնական և նեղ մասնագիտությունների նոր ցանկի:

Ամբիոնում կազմակերպվում են ՀՀ ԱՆ կողմից լիցենզավորված ֆթիզիատրիայի կատարելագործման դասընթացներ բժիշկների և բուժ.քույրերի համար՝ համապատասխան հավաստագրերի և ՇՄԶ կրեդիտների շնորհմամբ:

Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ: Վերջին տարիներին ամբիոնը աշխատել է հետևյալ գիտական թեմաների շուրջ.

  • «Տուբերկուլոզը հոգեկան հիվանդների շրջանում» 2018-2020 թթ.:
  • «Արտաթոքային տուբերկուլոզի ախտորոշման և բուժման առանձնահատկությունները ՄԻԱՎ վարակի ֆոնին» 2021-2025 թթ.:
  • «Դեղակայուն տուբերկուլոզի բուժման եղանակները և արդյունավետության գնահատումը» 2026-2028 թթ.:

Դոցենտ Օ. Լ. Սոցկայայի-ի գլխավորությամբ՝ ամբիոնում անցկացվում են գիտական աշխատանքներ՝ նվիրված ֆթիզիագինեկոլոգիային առչնվող հարցերին:

Մի շարք գիտական աշխատանքներ հրապարակված են գիտական ամսագրերում, որոնք ունեն միջազգային վարկանիշ (Scopus, Web of Science, platform-RSCI):

Ամբիոնի վարիչ պրոֆ. Մ.Դ. Սաֆարյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 6 թեկնածուական ատենախոսություն: 14.07.2025թ-ից պրոֆ. Մ.Դ. Սաֆարյանի ղեկավարությամբ՝ ամբիոնի դասախոս Տ.Կ. Օլեյանը կատարում է աշխատանք «Արտաթոքային տուբերկուլոզի և ՄԻԱՎ վարակի զուգորդման դեպքում՝ կլինիկական ընթացքի, ախտորոշման և բուժման առանձնահատկությունները» թեկնածուական ատենախոսության թեմայով:

Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են միջազգային համաժողովներին հիմնականում առցանց ձևաչափով, ստանում համապատասխան հավաստագրեր և կրեդիտներ:

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ազգանուն Անուն Հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
Սաֆարյան Մարինա Դմիտրիի ամբիոնի վարիչ բ.գ.դ. պրոֆեսոր
Գևորգյան Աղավնի Պապիկի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
Սոցկայա Օլգա Լեոնտիի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
Գևորգյան Լիլիթ Գևորգի դասախոս
Օլեյան Տաթևիկ Կամոյի դասախոս
Զուրաբյան Լիլիթ Արտուշի դասախոս
Բալբաբյան Մարիա Արմենի ասիստենտ
Սարգսյան Նարեկ Արթուրի ասիստենտ /հրավիրված/    

Ամբիոնը տեղակայված է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ «Թոքաբանության ազգային կլինիկա» -ի տարածքում /ք.Աբովյան/:

Հասցե՝ ՀՀ, ք. Աբովյան, 8510, Արզնի խճուղի. 10, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» , «Թոքաբանության ազգային կլինիկա»,  ֆթիզիատրիայի ամբիոն

Հեռ./Ֆաքս՝ +37455646713

Էլ. փոստ՝ tbdepart@mail.ru