Բժշկական հոգեբանության ամբիոն

Պատմություն

ՊԲՀ «Հոգեբուժության» ամբիոնը 1990-ին վերանվանվում է «Հոգեբուժության և բժշկական հոգեբանության» ամբիոն և սկսած  1993-ից «Բժշկական հոգեբանություն» առարկան ներառվել է ուսումնական ծրագրերի մեջ`18 ժամ ծանրաբեռնվածությամբ պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանի ու Խաչատուր Գասպարյանի նախաձեռնությամբ:

2007-2025 թթ.-ին, առանձնանալով հոգեբուժությունից, ստեղծվում է բժշկական հոգեբանության ամբիոնը:

2025թ.-ին Հոգեբուժության ամբիոնը և Բժշկական հոգեբանության ամբիոնը միավորվում են ձևավորվում՝ Հոգեբուժության ամբիոնի Բժշկական հոգեբանության կուրս:

2025թ. հուլիսից Բժշկական հոգեբանության կուրսը ղեկավարում է հ. գ. թ., դոցենտ Գ. Հ. Ղազարյանը:

Բժշկական հոգեբանության կուրսի աշխատակիցները հաճախ հեռուստատեսությամբ ներկայացնում են հոգեկան առողջության խնդիրները, հանդես գալիս տարբեր հրապարակումներով թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում:

Կուրսի աշխատակիցները պաշտպանել են ատենախոսություններ հետևյալ թեմաներով`

Գայանե Ղազարյան «Զինակոչիկների ընտրության գործընթացում հոգեբանական ցուցանիշների նշանակությունը»

Խաչատուր Գասպարյան «Դժվարին կենսական իրավիճակների ապրման տարիքային հոգեբանական առանձնահատկությունները»

Սոնա Հարությունյան «Մեջքի քրոնիկական ցավային համախտանիշի հոգեբանական դետերմինացիան»

Քրիստինե Ավետիսյան «Անձի ինքնավերաբերմունքի ձևավորման սոցիալ-հոգեբանական օրինաչափություններն ու առանձնահատկությունները»

Անահիտ Տեր-Ստեփանյան  «Կոգնիտիվ Ֆունկցիաների դերը պարանոիդ շիզոֆրենիա ախտորոշում ունեցող հիվանդների ինքնագիտակցության մեջ»

Մադլենա Առաքելյան «Օժտվածությունը որպես հոգեկան առողջության ռիսկի գործոն»:

Ուսուցում

Բժշկական հոգեբանության կուրսում ուսուցմանը մասնակցում են ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և ռազմական ֆակուլտետների 2-րդ և 3-րդ կուրսի, ինչպես նաև քոլեջի ուսանողներ:

«Բժշկական հոգեբանություն» առարկայի ուսուցումն անցկացվում է 2-րդ կուրսում`  68 ժամ ծանրաբեռնվածությամբ գործնական պարապմունքների ձևով: Դասավանդվում է ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և ռազմական ֆակուլտետների ուսանողներին,

«Զարգացման հոգեբանության» առարկայի ուսուցումն անցկացվում է 3-րդ կուրսում դասախոսությունների ձևով, դասավանդվում է ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին:

«Հաղորդակցում», «Պացիենտի կրթում» և «Հոգեբանություն» առարկաների ուսուցումն՝ 36 ժամ ծանրաբեռնվածությամբ գործնական պարապմունքների ձևով անցկացվում է Քոլեջի ուսանողների համար:

Առարկայի տարբեր բաժիններ ներառված են նաև ասպիրանտուրայի, ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի որոշ  մասնագիտությունների ուսումնական ծրագրերում:

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի աշխատանքների շրջանակներում՝ բժիշկների, ստոմատոլոգների, դեղագետների, միջին բուժաշխատողների և դեղագործների համար Բժշկական հոգեբանության կուրսի մասնագետների կողմից պատրաստվել և դասավանդվում են հետևյալ կրեդիտավորված դասընթացները՝ «Առաջնային բուժօգնության մեջ հոգեկան առողջության խնդիրները ՀԱԿ MHGAP ծրագրի շրջանակներում», «Դատահոգեբանական փորձաքննության հիմունքներ», «Դատահոգեբանական փորձաքննության նոր ուղղություններ (ԴՀՓ-ի առանձնահատկությունները ՀՀ-ում)», «Բժշկական  հոգեբանության արդի հիմնախնդիրներ», «Բժշկական հոգեբանության գործնական կիրառական մոտեցումները», կուրսի «Բժշկական հոգեբանության գործնական կիրառություն», «Իմացական վարքային թերապիա», «Հետտրավմային աճ», «Հոգեբանությունը ստոմատոլոգիայում», «Պալիատիվ խնամք։ Հոգեբանական առանձնահատկությունները», «Պալիատիվ խնամքի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները», «Տրավմատիկ սթրես, հետտրավմային սթրեսային խանգարում, հաղթահարման ուղիները», «Ցավի և հոգեբանական գործոնների փոխկապվածությունը», «Ցավի հոգեբանական ասպեկտները» և «Ինքնավերաբերմունքի դերը միջանձնային հարաբերություններում» թեմաներով:

Կուրսը հետևողական աշխատանք է տանում նաև «Բժշկական հոգեբանության ակումբ» գիտական ուսանողական խմբակի հետ:

Գիտահետազոտական աշխատանքներ

Մինչև 2020թ. կուրսի գիտահետազոտական աշխատանքը իրականացվել է «Հայոց ցեղասպանության հոգեբանական տրավմայի միջսերնդային փոխանցում» թեմայով: Արդյո՞ք հոգեբանական տրավման փոխանցվում է սերնդեսերունդ: Ի՞նչ է պատահում այն վերապրածների կամ նրանց հետագա սերունդների հետ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով տուժել են տարաբնույթ տրավմատիկ իրավիճակներից:

Իր գործունեության տարիներին Բժշկական հոգեբանության կուրսի աշխատակիցները հրատարակել են ուսումնամեթոդական ձեռնարկներ և ավելի քան 200 գիտական հոդված: 2015թ. ամբիոնի աշխատակիցների կողմից ամփոփվել և հրատարակվել է «Բժշկական հոգեբանություն» մեծածավալ ուսումնական ձեռնարկը (հայերեն լեզվով)՝ ԵՊԲՀ ուսումնական ծրագրերին համապատասխան: 2023 թ. ամբիոնի ռուսանելու դասախոսների կողմից (Казарян Г. А., Азатян Н. Г., Варданян Н. Т.) ամփոփվել և հրատարակվել է «Психология в медицине» մեծածավալ ուսումնական ձեռնարկը (ռուսերեն լեզվով)՝ ԵՊԲՀ ուսումնական ծրագրերին համապատասխան:

Համագործակցություն

Բժշկական հոգեբանության կուրսը համագործակցում է՝

  • ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, Ենգալիչև Վալի Ֆ., ՌԴ բարձրագույն մասնագիտական կրթության պատվավոր գործիչ, Կալուգայի Կ. Է. Ցիալկովսկու անվ. պետական համալսարանի ընդհանուր և իրավաբանական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, Դատական փորձաքննության և կրիմինալիստիկայի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, հ. գ. դ., պրոֆեսոր, (Կալուգա, Ռուսաստան),
  • ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, Յուրի Չերնով, Շվեյցարիայի Ձեռագրաբանական Ինստիտուտի գիտական ղեկավար, ժամանակակից ձեռագրաբանության հիմնադիր, տեխնիկական գիտությունների թեկնածու,
  • Հարավային Կալիֆորնիայի և Ֆրեզնոյի համալսարանի դատական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Ալեն Ազիզյան,
  • WHO Mental Health Gap (mhGAP-IG) ծրագիր, Նորվեգիա, Ուկրաինա, Վրաստան, Կիրգիզիա, Հայաստան,
  • «Սանտե Արմենիա» ֆրանսիական կազմակերպության և Հայաստանում Ֆրանսիայի հանրապետության դեսպանության հետ համատեղ համագործակցություն՝ ուղղված հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության արդի հիմնախնդիրների գնահատմանը և արդյունավետ լուծմանը,
  • Նորբերտ Սկոկաուկաս, պրոֆեսոր, Երեխաների և դեռահասների հոգեբուժության տարածաշրջանային կենտրոն, Բժշկության և առողջապահական ծառայությունների ֆակուլտետ, Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարան, Տրոնհեյմ, Նորվեգիա
  • Նունե Կարախանյան, հոգեբան, հոգետերապևտ, «NooS Formation» հոգեբանական կենտրոնի ղեկավար, Բելգիայի Հայ բժիշկների ասոցիացիայի նախագահ,
  • Կալուգայի Կ. Է. Ցիալկոսկու անվ. պետական համալսարան, ՌԴ,
  • Մախմուդովա Խուլկար, ՆԳՆ Ակադեմիայի կատարողական հոգեբանության ամբիոնի դոցենտ, Ուզբեկստանի հոգեբանների ասոցիացիայի խորհրդի նախագահ,
  • ՀՀ ՔԿ, Փաստաբանական Պալատ,
  • ՊՆ Բարոյահոգեբանական վարչության։

Ամբիոնի կլինիկական ակտիվություն

Բժշկական հոգեբանության կուրսի աշխատակիցները ակտիվ մասնակցում են հասարակական աշխատանքներին և անդամակցում մասնագիտական կազմակերպություններին:

Արցախյան վերջին պատերազմի և հետպատերազմյան օրերին «սպիտակ բանակի» գործուն աջակցությունը արտահայտվեց նաև հոգեկան առողջության ոլորտի մասնագետների ահռելի աշխատանքով, որը շարունակվում է առ այսօր: Վիրավորներին տրամադրվել է հոգեբանական աջակցություն, ինչպես համալսարանական հիվանդանոցներում, այնպես էլ հանրապետության մյուս բժշկական կազմակերպություններում: Հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել նաև Արցախից բռնի տեղահանված բնակչությանը, ինչպես նաև ՀՀ Այրվածքաբանության կենտրոնում՝ 2023թ-ի Ստեփանակերտում բենզալցակայանի փայթունի հետևանքով տուժած անձանց:

2016թ.-ից կուրսում ձևավորվել է Դատահոգեբանական փորձաքննության հանձնաժողով, որը մինչ այժմ իրականացնում է տարբեր տեսակի դատական հոգեբանական փորձաքննություններ:

Բժշկական հոգեբանության կուրսը մարտական գործողությունների ընթացքում Զինված ուժերում հոգեբանական աշխատանքի ապահովման գործընթացքում ցուցաբերած աջակցության համար 2021 թվականին արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրի, աշխատակիցները նույնպես արժանացել են մեդալների, պատվոգրերի և շնորհակալագրերի:

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ազգանուն Անուն Հայրանուն Զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
Ղազարյան Գայանե Հակոբի կուրսի վարիչ դատահոգեբանական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ
Գասպարյան Խաչատուր Վլադիմիրի ամբիոնի դոցենտ, դատական հոգեբան փորձագետ Հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ
Ավետիսյան Քրիստինե Սամվելի ամբիոնի ավագ դասախոս Հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ
Հարությունյան Սոնա Հենրիկի ամբիոնի ավագ դասախոս Հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ
Տեր-Ստեփանյան Անահիտ Հրանտի ամբիոնի դասախոս, դատական հոգեբան փորձագետ Հոգեբանական գիտությունների թեկնածու
Առաքելյան Մադլենա Աղասարի ամբիոնի դասախոս Հոգեբանական գիտությունների թեկնածու
Ազատյան Նաիրա Գուրգենի ամբիոնի դասախոս
Եղիազարյան Անի Արթուրի ամբիոնի դասախոս,  դատական հոգեբան փորձագետ
Մաթևոսյան Եվգենյա Սարգսի ամբիոնի դասախոս
Բաբայան Լիլիթ Աշոտի ամբիոնի դասախոս
Վարդանյան Աիդա Գոռի ամբիոնի ասիստենտ