Պատմություն
Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնը հիմնադրվել է 1935թ.-ին ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Ա.Բ.Ալեքսանյանի կողմից, ով 1935-1971թթ. ղեկավարել է այն, այնուհետև ամբիոնի ղեկավարումը ստանձնել են պրոֆեսոր Կ.Մ.Դեղձունյանը՝ 1971-1990թթ., դոցենտ Վ.Հ.Հովասափյանը` 1990-1995թթ., պրոֆեսոր Ա.Ձ.Համբարձումյանը` 1995-2011թթ., պրոֆեսոր Հ.Ս.Հովհաննիսյանը 2011-2014թթ., 2014-ից մինչև 2023 թվականի դեկտեմբեր՝ պրոֆեսոր Ա.Ձ.Համբարձումյանը, իսկ 2024 թվականից առ այսօր` պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը:
Ամբիոնն իր գործունեության ընթացքում ուսումնական աշխատանքներին զուգընթաց զգալի աշխատանք է իրականացրել հանրապետությունում համաճարակաբանության գիտության զարգացման, գիտահետազոտական և մանկավարժական կադրերի պատրաստման գործում: Այդ տարիներին ամբիոնի հիմնական ուժերն ուղղված էին կադրերի պատրաստմանը, որոնք հետագայում ներգրավվել են հանրապետության առողջապահական համակարգի տարբեր ոլորտներում:
Դեռևս 1939 թվականին ակադեմիկոս Ա․Բ Ալեքսանյանի կողմից հիմնադրվեց Խորհրդային Հայաստանի առողջապահության նախարարության «Համաճարակաբանների, մանրէաբանների և ինֆեկցիոնիստների հանրապետական գիտական ընկերությունը», որը նշանակալի ներդրում ունեցավ Հայաստանում համաճարակաբանության զարգացման բնագավառում: Երկար տարիներ պրոֆեսոր Ա.Բ.Ալեքսանյանն և պրոֆեսոր Կ.Մ.Դեղձունյանն են ղեկավարել հանրապետության համաճարակաբանների և մանրէաբանների գիտական ընկերությունը, որը 2000թ.-ին անվանվել է «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիա» (նախագահ` պրոֆեսոր Ա.Ձ.Համբարձումյան): 2026 թվականին ասոցիացիան վերանվանվեց «Համաճարակաբանների և մանրէաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն անվանմամբ` պրոֆեսոր Մ․Մ. Տեր-Ստեփանյանի նախագահությամբ։
Ուսուցում
Ծրագրով նախատեսված բուհական ուսուցումը ուսանողների համար ներառում է.
- ընդհանուր բժշկության ֆակուլտետի IV կուրս՝ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության դասընթաց (տեղացի և օտարերկրյա ուսանողների համար);
- ընդհանուր բժշկության ֆակուլտետի V կուրս՝ վարակիչ հիվանդությունների (ընդհանուր և մասնավոր) համաճարակաբանության դասընթաց (տեղացի և օտարերկրյա ուսանողների համար);
- ստոմատոլոգիական ֆակուլտետի IV կուրս՝ համաճարակաբանության դասընթաց (տեղացի և օտարերկրյա ուսանողների համար);
- ռազմաբժշկական ֆակուլտետի IV կուրս՝ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության դասընթացներ (տեղացի և օտարերկրյա ուսանողների համար);
- ռազմաբժշկական ֆակուլտետի V կուրս՝ վարակիչ հիվանդությունների (ընդհանուր, մասնավոր) համաճարակաբանության դասընթացներ (տեղացի և օտարերկրյա ուսանողների համար);
- քոլեջի ուսանողների համար` 12 մոդուլ:
Համաճարակաբանության առարկայի մեկ շաբաթյա դասընթացի տևողությունը 30 ժամ է: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների և ինքնուրույն աշխատանքի ձևով:
Ուսումնական պրոցեսի արդյունավետության մակարդակը բարձրացնելու նպատակով օգտագործվում են դիդակտիկ նյութեր, տեսաֆիլմեր, դասընթացի ներկայացում սահիկաշարով, դեպքերի գործնական քննարկումներ:
Ուսանողների ինքնուրույն աշխատանքը կազմակերպվում է ռեֆերատների, զեկույցների ներկայացմամբ և քննարկմամբ, ինչպես նաև գործնական պարապմունքների ընթացքում կիրառվող իրավիճակային խնդիրների քննարկման միջոցով:
Ուսումնական գործընթացի արդյունավետության և առարկայի նկատմամբ հետաքրքրության զարգացման նպատակով ամբիոնում անցկացվում են նաև ուսանողական կոնֆերանսներ, ինտելեկտուալ խմբային խաղեր (բրեյն-ռինգ):
Առարկան ամփոփվում է գործնական առաջադրանքների կատարմամբ և քննությամբ:
Վերջին տարիների ընթացքում համաճարակաբանության ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով դասագրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ, որոնք ներառում են դասավանդվող բոլոր թեմաները՝ գործնական աշխատանքներին և քննություններին պատրաստվելու համար, ինչպես նաև ուսումնական ձեռնարկներ` քոլեջի ուսանողների համար:
Հետբուհական ուսուցումն ամբիոնում ներկայացված է.
- Համաճարակաբանություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայով՝ 1 տարի տևողությամբ
- Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրատուրայի I և II կուրսերի ուսանողների համար՝ ոչ վարակիչ հիվանդությունների, ընդհանուր և մասնավոր համաճարակաբանության դասընթացներ
- Հանրային առողջության ֆակուլտետում մագիստրատուրայով՝ «Համաճարակաբանություն» որակավորմամբ (1 տարի)
- Ասպիրանտուրայով` 5 տարի.
- Բժշիկների և միջին բուժանձնակազմի ՇՄԶ կրեդիտավորված կատարելագործման դասընթացներով`1, 2, 4 և 6 շաբաթ տևողությամբ հետևյալ թեմաներով.
- «Բժշկական արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման հիմունքները`սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի, մեթոդական ուղեցույցների ուսուցմամբ»` բժիշկների համար;
- «Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների առանձնահատկություները, կանխարգելումը»` բժիշկների համար;
- «Հակամանրէային կայունության ժամանակակից հարցերը, վերահսկողության և կանխարգելման ուղղությունները»`բժիշկների համար;
- «Վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի, ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ի համաճարակաբանական առանձնահատկությունները և կանխարգելումը»` բժիշկների համար;
- «Միջատաբանության արդի հարցերը: Կենդանի փոխանցողների բնապահպանական-համաճարակաբանական նշանակությունը, կանխարգելումը»` բժիշկների համար;
- «Covid-19-ի համաճարակաբանական առանձնահատկությունները, կանխարգելման ուղղություները»` բժիշկների համար;
- «Իմունականխարգելման արդի հարցերը, մարտահրավերները, կազմակերպման հիմունքները»` բժիշկների համար;
- «Մակաբուծային հիվանդությունները կլինիկական պրակտիկայում»` բժիշկների համար;
- «Միջազգային առողջապահական կանոններ, կենսաապահովության և կենսաանվտանգության հիմունքներ»` բժիշկների համար;
- «Ժամանակակից համաճարակաբանության հիմանխնդիրները և մարտահրավերները»` բժիշկների համար;
- «Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության արդի մոտեցումները»` բժիշկների համար;
- «Բժշկական արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման իրականացումը` գործնական հմտությունների ուսուցմամբ»` բուժքույրերի համար;
- «ԲՑԺ պատվաստումը գործնականում»` բուժքույրերի համար;
- «Պատվաստումային գործընթացի պլանավորում, իրականացում, գործնական հմտությունների ուսուցում: Իմունիզացիայի ազգային ծրագրի բաղադրիչները»` բուժքույրերի համար;
- «Համաճարակաբանության տեսական և գործնական արդի հիմնահարցերը»` բուժքույրերի համար;
- «Վարակի հսկողության իրականացում` գործնական ուսուցմամբ»` բուժքույրերի համար:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի գիտական աշխատանքների հիմնական ուղղությունն է՝
«Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություների համաճարակաբանական առանձնահատկությունները ՀՀ-ում»:
Համաճարակաբանության ամբիոնում կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով`
- Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների պատճառագիտությունը, հակամանրէային կայունությունը և համաճարակաբանական առանձնահատկությունները Հայաստանի բժշկական կազմակերպություններում:
- Վաղ և ուշ սկզբով նեոնատալ բակտերիալ վարակների պատճառագիտությունը և համաճարակաբանական առանձնահատկությունները, գերակշռող ռիսկի գործոնները ծննդատներում:
- Ծննդատներում հղիների շրջանում Բ խմբի ստրեպտոկոկերի տարածվածությունը և դրանց զգայունությունը հակաբիոտիկների նկատմամբ:
- Հայաստանում պատվաստումներով կանխարգելվող վարակների տարածվածությունը, համաճարակաբանական դիտարկումը և իմունականխարգելումը հետհամավարակային շրջանում:
- COVID-19 համավարակի ազդեցությունը կարմրուկի էլիմինացված կարգավիճակի վրա Հայաստանում:
- Բժիշկների գիտելիքները, վերաբերմունքը և պրակտիկան ՍՇՎ ընդլայանված դեպքի սահմանումների կիրառման և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսային (RSV) վարակի հայտնաբերման, լաբորատոր հետազոտությունների վերաբերյալ:
- Բուժաշխատողների և ուսուցիչների վերաբերմունքը պատվաստումների վերաբերյալ, երկմտանքի պատճառների բացահայտում:
- էշերիխիոզի համաճարակաբանական դիտարկման համակարգի արդյունավետությունը և դիտարկման տվյալների վերլուծությունը ՀՀ-ում, 2016-2023թթ.:
- Հայաստանում ՄԻԱՎ վարակի, օպորտունիստական վարակների տարածվածությունը և համաճարակաբանական առանձնահատկությունները:
- Զոոնոզ վարակների տարածվածությունը` ըստ տարածաշրջանի և ժամանակահատվածի, գերակշռող փոխանցման գործոնները և համաճարակաբանական առանձնահատկությունները Հայաստանում «Մեկ առողջություն» հայեցակարգում:
- Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունը, ռիսկի գործոնների բացահայտում` ըստ բնակչության առանձնահատկությունների:
- Հայաստանում պոլիոմիելիտի համաճարակաբանական դիտարկման համակարգի զգայունությունը և իմունականխարգելումը, վերատարածման ռիսկի գնահատումը:
- Հայաստանում բրուցելոզի և տուլարեմիայի տարածվածության և համաճարակաբանական առանձնահատկությունների ուսումնասիրությունը:
Հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են տպագրված գիտական աշխատանքներում (այդ թվում ազդեցության գործոնով (IF) պարբերականներում) և գիտաժողովների բանավոր զեկույցներում:
Համագործակցություն
Ամբիոնը շարունակում է ակտիվ գիտական համագործակցությունը մի շարք տեղական և միջազգային կրթական կառույցների, կազմակերպությունների և գիտահետազոտական ինստիտուտների հետ`
- Լոնդոնի Արևմտյան համալսարանի միկրոկենսաբանության ամբիոն:
- Մեծ Բրիտանիայի առողջապահական անվտանգության գործակալություն (UKHSA):
- ՌԴ ԱՆ Ն.Ֆ.Գամալեայի անվ. ՀՄԴԳՀԿ ԴՊԲՀ մանրէաբանության, համաճարակաբանության գիտահետազոտական ինստիտուտ:
- Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական ընկերություն| (ESCMID):
- Թբիլիսիի պետական բժշկական համալսարան:
Պրոֆեսորադասախոսական կազմ
| Ազգանուն Անուն Հայրանուն | Ամբիոնում զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան, կոչում | |
| 1 | Տեր-Ստեփանյան Մերի Մանուկի | Ամբիոնի վարիչ, Պրոֆեսոր | բ.գ.դ., պրոֆեսոր |
| 2 | Համբարձումյան Արմենակ Ձոնիկի | Պրոֆեսոր | բ.գ.դ., պրոֆեսոր |
| 3 | Հովհաննիսյան Հասմիկ Սերգեյի | Պրոֆեսոր | բ.գ.դ., պրոֆեսոր |
| 4 | Մեյմարյան Մանիկ Անդրանիկի | Դոցենտ | բ.գ.թ., դոցենտ |
| 5 | Հարությունովա Կարինե Էդուարդի | Դոցենտ | բ.գ.թ., դոցենտ |
| 6 | Պողոսյան Կարինե Սաֆարի | Դոցենտ | բ.գ.թ., դոցենտ |
| 7 | Մելքոնյան Նաիրա Ստյոպայի | Ավագ դասախոս | բ.գ.թ. |
| 8 | Գյուրջյան Քրիստինե Թևոսի | Ավագ դասախոս | բ.գ.թ. |
| 9 | Կարապետյան Հայկ Դերենիկի | Դասախոս | – |
| 10 | Օհան Կուլիյա Գևորգի | Դասախոս | – |
| 11 | Սահակյան Սյուզաննա Սամվելի | Ասիստենտ | – |
Հասցե՝ 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Համաճարակաբանության ամբիոն
Էլ. փոստ` epidemiology2016@mail.ru