Հյուսվածաբանության ամբիոն

Պատմություն

Ամբիոնը հիմնադրվել է 1922թ., և առաջին վարիչը եղել է Գ.Ս. Հայրապետյանը (1922-1924թթ.), որը տեղափոխվել է Լենինգրադ: Սակայն ամբիոնի իրական հիմնադիր կարելի է համարել Հ.Գ. Չախմախչյանին (1924-1952թթ.), որը երկու անգամ գործուղվել է Գերմանիա և կահավորել է ամբիոնը անհրաժեշտ սարքավորումներով: Հ.Գ. Եփրեմյանից (1952-1970թթ.) և Կ.Հ. Կարապետյանից (1971-1976թթ.) հետո, 28 տարի ամբիոնը ղեկավարել է բ.գ.դ. պրոֆ. Ա.Վ. Ազնաուրյանը (1976-2008թթ.), ով մեծ ներդրում է ունեցել ամբիոնի կայացման մեջ: Այդ ընթացքում ամբիոնը արդյունավետ աճ է ունեցել ինչպես գիտական, այնպես էլ ուսումնական գործընթացների ոլորտում: Ամբիոնը վերցրել է նոր գիտական ուղղվածություն, նվիրված երկարատև ճնշման համախտանիշին: Պրոֆ. Ա.Վ. Ազնաուրյանի ղեկավարությամբ պաշտպանվել են 33 թեկնածուական և 7 դոկտորական ատենախոսություններ: 2008-2011թթ. ամբիոնը միավորվել է Նորմալ անատոմիայի և կլինիկական անատոմիայի ամբիոնների հետ, վերանվանվել է մորֆոլոգիայի ամբիոն, որը  ղեկավարել է բ.գ.դ., պրոֆ. Գ.Պ. Քյալյանը: 2011թ ամբիոնը տարանջատվել է և 2012թ.-ից առ այսօր այն ղեկավարում է կ.գ.դ., պրոֆ. Կ.Թ. Սահակյանը:

Ուսուցում

Հյուսվածաբանություն առարկան դասավանդվում է ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների 1-ին կուրսի 2-րդ կիսամյակի և 2-րդ կուրսի 1-ին կիսամյակի ընթացքում: Ստոմատոլոգիական ֆակուլտետում առարկան դասավանդվում է 1-ին կուրսի 1-ին և 2-րդ կիսամյակներում: 2025-2026 ուստարվանից առարկան դասավանդվում է մոդուլային համակարգով: Մոդուլային ծրագրի շրջանակներում կիրառվում են ժամանակակից մեթոդաբանական գործիքներ, ինչպիսին է  շուռ տված դասասենյակ կամ Flipped classroom:

Ուսումնական պգործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով ամբիոնում առկա են 9 դասասենյակներ, որոնք համալրված են ժամանակակից մանրադիտակներով, հյուսվածաբանական պատրաստուկներով, պաստառներով:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնն ունի հյուսվածաբանական լաբորատորիա, որտեղ իրականացվում են գիտական աշխատանքներ:

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութերը մատուցվում են դասախոսությունների, գործնական պարապմունքների, ինչպես նաև ինքնուրույն աշխատանքների ձևով: Ամբիոնն ունի իր կողմից ստեղծած հայերեն լեզվով տեսադասախոսություն և շարունակում է աշխատել նոր տեսադասախոսությունների ստեղծման ուղղությամբ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին: Ուսումնական գործընթացի արդյունավետության և առարկայի նկատմամբ հետաքրքրության զարգացման նպատակով ամբիոնում անցկացվում են նաև ուսանողական կոնֆերանսներ, որտեղ մասնակցում են ամբիոնում գործող գիտական խմբակի ուսանողները:

Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքները կատարվում են «Փորձարարական երկարատև ճնշման համախտանիշի պայմաններում տարբեր օրգան-համակարգերում կառուցվածքագործառույթային փոփոխություններն ու դրանց հնարավոր կանխարգելումը» թեմայով:

Վերը նշված թեմայով պաշտպանվել է 7 թեկնածուական և 4 դոկտորական ատենախոսություններ:

Վերջին տարիներին Գ.Լ. Մկրտչյանը և Ա.Զ. Ազնաուրյանը վերապատրաստում են անցել Սալոնիկիի Արիստոտելի համալսարանում:

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ազգանուն, Անուն, Հայրանուն Գիտական աստիճան, կոչում Պաշտոն
Սահակյան Կարմեն Թելմանի կ.գ.դ., պրոֆեսոր ամբիոնի վարիչ
Ավագյան Տաթևիկ Գետևոնի Բ.գ.դ., պրոֆեսոր պրոֆեսոր
Թաթոյան Մարինա Ռազմիկի Կ.գ.դ., դոցենտ պրոֆեսոր
Կասպարովա Իրինա Սերգեյի Բ.գ.թ., դոցենտ դոցենտ
Մկրտչյան Գայանե Լևոնի Կ.գ.թ., դոցենտ դոցենտ
Հարթենյան Նազիկ Սամվելի Բ.գ.թ., դոցենտ դոցենտ
Մելտոնյան Գոհարիկ Լևոնի Կ.գ.թ., դոցենտ Ավագ դասախոս
Ազնաուրյան Անահիտ Զախարի Կ.գ.թ., դոցենտ Ավագ դասախոս
Միքայելյան Մարիամ Նորիկի դասախոս
Սմբատյան Նելլա Վիգենի ասիստենտ
Հովեյան Ելենա Սուրենի ասիստենտ
Խաչատրյան Էլյա Արմենի ասիստենտ