Հասարակագիտական առարկաների ամբիոն

Պատմություն

Վերակառուցվել է որպես միացյալ ամբիոն 2013թ.-ին:

Ամբիոնի վարիչ՝ Վահան Հենրիկի Մելիքյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող:


Նախկին Պատմության ամբիոնը մի շարք վերակառուցումներ է ապրել:

1939թ.-ին ձևավորվել է որպես Մարքսիզմ-լենինիզմի հիմունքների ամբիոն:

1957թ.-ին կոչվել է ԽՄԿԿ պատմության, 1989-1990թթ.-ին՝ 20-րդ դարի քաղաքական պատմության, 1991-1994 թթ.՝ Հայ ժողովրդի 19-20-րդ դարերի քաղաքական պատմության, 2006 թվականից՝ Պատմության ամբիոն:

Ամբիոնը ղեկավարել են Տ. Ալեքսանյանը (1939-1941թթ.), Գ. Շաղգամյանը (1942-1944թթ.), Ա. Մելքոնյանը (1944-1947թթ.), Ա. Բաղմանյանը (1947-1984թթ.), Հ. Մելիքյանը (1984-1994թթ.), Ֆ. Կարապետյանը (1994-2004թթ.), Ա. Մելքոնյանը (2004-2006թթ.), Ա. Ղամբարյանը (2006-2013թթ.), Վ. Մելիքյանը(2013-առ այսօր):

1994թ.-ին ինքնուրույն գործող Հայ ժողովրդի 19-20-րդ դարերի քաղաքական պատմության, Տնտեսագիտության տեսության, Քաղաքագիտության ու սոցիալիզմի տեսության, Փիլիսոփայության ամբիոնների միացմամբ ստեղծվել է Հասարակական գիտությունների ամբիոնը:

Ամբիոնն արմատապես վերափոխվել է 1989թ.-ի սեպտեմբերից, երբ պրոֆեսոր Հ. Մելիքյանն առաջինը Հայաստանի ոչ մասնագիտական բուհերում ներդրեց նաև «Հայ ժողովրդի պատմության հիմնախնդիրներ» առարկայի դասավանդումը:

Փիլիսոփայության ամբիոնը հիմնադրվել է 1957թ.-ին: Ամբիոնը ղեկավարել են Մ. Քոչարյանը (1957-1959թթ.), Տ. Ալեքսանյանը (1959-1976թթ.), Վ. Դարբինյանը (1976-1987թթ.), Ռ. Ջիջյանը (1987-1994թթ.), Ս. Դավթյանը (2006-2007թթ` հասարակական գիտությունների ամբիոն, 2007-01.12.2009թթ.՝ Փիլիսոփայության ամբիոն), Ռ. Տիգրանյանը (2009-2013թթ.), Հասարակական գիտությունների ամբիոնը՝ Ֆ. Կարապետյանը (1994-2004թթ.):

Ուսուցում

«Բժշկության պատմություն» (դեղագիտական ֆակուլտետում՝ «Ֆարմացիայի պատմություն») առարկան սկսել է դասավանդվել 1946թ.-ից՝ Սոցիալական բժշկության և առողջապահության կազմակերպման ամբիոնում: 1988թ.-ից առարկան ներառվել է Դատական բժշկության, 2008թ.-ից՝ Պատմության ամբիոնի ուսումնական պլաններում, իսկ 2013թ.-ից՝ Հասարակագիտական առարկաների ամբիոնում:

2000թ.-ից ամբիոնում դասավանդվում է «Բիոէթիկա» առարկան:

Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանում է գտնվում նաև ՅՈՒՆԵՍԿՈ-ի Բիոէթիկայի ամբիոնի հայաստանյան մասնաճյուղը:

Ամբիոնում դասավանդվում են հետևյալ առարկաները հետևյալ ձևաչափով`

Առարկա Ֆակուլտետ Կուրս կիսամյակ Ձևաչափ
«Հայկական քաղաքակրթություն» Ընդհանուր բժշկություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն) 1 1 մոդուլ
Ռազմաբժշկական 1 1 մոդուլ
«Հայկական քաղաքակրթություն» «Հայկական բժշկագիտություն» Ընդհանուր բժշկություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն 2 2 մոդուլ
«Հայոց պատմություն» Ստոմատոլոգիական (հայերեն, ռուսերեն, անգլերեն) 1 2 Գործնական
Դեղագիտական (հայերեն, ռուսերեն, անգլերեն) 1 2 Գործնական
«Բժշկության պատմություն» Ստոմատոլոգիական (հայերեն, ռուսերեն, անգլերեն) 1 2 Գործնական
Դեղագիտական (հայերեն, ռուսերեն, անգլերեն) 1 2 Գործնական
«Փիլիսոփայություն»
«Բիոէթիկա»
Ընդհանուր բժշկություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն) 2 1 մոդուլ
Ռազմաբժշկական 2 1 մոդուլ
«Փիլիսոփայություն» Ստոմատոլոգիական (հայերեն, ռուսերեն, անգլերեն) 2 2 Գործնական
Դեղագիտական (հայերեն, ռուսերեն, անգլերեն) 2 2 Գործնական
«Բիոէթիկա» Ստոմատոլոգիական (հայերեն, ռուսերեն, անգլերեն) 2 2 Գործնական
Դեղագիտական (հայերեն, ռուսերեն, անգլերեն) 2 2 Գործնական

Գիտահետազոտական աշխատանքներ

Հասարակագիտական առարկաների ամբիոնի աշխատակիցների գիտական հետազոտությունների ու հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է համապատասխան գիտակարգերի կարևարագույն խնդիրներն ու հայեցակարգերը՝ ապահովելով ոլորտային ուսումնասիրությունների լայն սպեկտր։

  • «Հայոց պատմություն» դասընթացի շրջանակներում ամբիոնի աշխատակիցների գիտական հետազոտությունների ոլորտն ընդգրկում է քաղաքական հայագիտության և Հայոց պատմության 20-րդ դարասկզբի, մասնավորապես 1912-1921թթ. ժամանակաշրջանը՝ 1917թ. Ռուսաստանյան հեղափոխությունների, կուսակցությունների, հայկական հարցի, Անդրկովկասի ու Հայաստանի քաղաքական ու քաղաքացիական պատմության, անկախ հանրապետությունների առաջացման և այլ հիմնահարցեր:
  • «Բժշկության պատմության» առարկան դասավանդող աշխատակիցների հետաքրքրությունների շրջանակը ներառում է հին հայկական բժշկարանների և դեղագիտարանների արդիականության հարցը, Անտիկ և Վերածննդի ժամանակաշրջանների բժշկության հետ առնչվող մեծագույն հայտնագործությունները և այդ ամենի կապը բժշկության հետ, Արևելքի երկրների բժշկական գիտելիքները, վեդայական և չինական ավանդական բժշկության մեթոդները։
  • «Փիլիսոփայություն» դասընթացի մասնագետները հեղինակել են բազմաթիվ հետազոտություններ կլինիկական մտածողության մեթոդաբանական հիմնահարցերի, բժշկական ճանաչողության, բժշկության մեջ դետերմինիզմի սկզբունքի, մարդու առողջության որպես փիլիսոփայական հիմնահարցի մասին, ինչպես նաև կյանքի փիլիսոփայության, մոդեռնիզմի ու պոստմոդեռնիզմի, սոցիալական ու քաղաքական փիլիսոփայության վերաբերյալ։
  • «Բիոէթիկա» դասընթացի դասախոսների գիտական հետազոտությւնների շրջանակն ընդգրկում է՝ Բիոէթիկայի դասավանդման մեթոդաբանությունը և հեռանկարները, մարդկային հաղորդակցություն, խոսքաբուժություն, երաժշտաբուժություն, «Նարեկը»՝ բժշկարան, գրականությունը, կինոն, թատրոնը բիոէթիկայի դասավանդման ընթացքում, էվթանազիա, ամոքիչ բժշկությունը Հայաստանում:

Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է՝

  • ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի,
  • Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի,
  • Մ. Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի,
  • ԵՊՀ պատմության, փիլիսոփայության և հոգեբանության, սոցիոլոգիայի ֆակուլտետների հետ:

«Հայոց պատմություն», Հայագիտություն, Միջազգային հարաբերություններ առարկաների շրջանակներում պ.գ.դ, պրոֆեսոր Վ.Հ. Մելիքյանը համագործակցում է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Ստավրոպոլի, Պյատիգորսկի պետական համալսարանների համապատասխան ֆակուլտետների, Փարիզի, Բեյրութի, Կիպրոսի հայագիտական կենտրոնների հետ:

Բիոէթիկա առարկայի շրջանակներում Ս. Հ. Դավթյանը համագործակցում է Մոսկվայի, Ս. Պետերբուրգի, Վոլգոգրադի, Մինսկի, Քիշինյովի, Հայֆայի, Սոֆիայի, Փարիզի, Դելիի, Ինսբրուգի, Մելբուրնի, Վաշինգտոնի և այլ բժշկական բուհերի բիոէթիկայի ամբիոնների հետ:

Բժշկության պատմություն առարկայի շրջանակներում ամբիոնը համագործակցում է Վիլնյուսի համալսարանի բժշկության պատմության դասախոս Աիստիս Զալնոռայի հետ:

Ամբիոնի աշխատակազմ

«Հայկական քաղաքակրթություն», «Հայոց պատմություն»

Մելիքյան Վահան Հենրիկի                              ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր

Ղամբարյան Արմենուհի Վանիկի                      պ.գ.թ., դոցենտ, ավագ դասախոս

Տետեյան Արշալույս Ավետիսի                           պ.գ.թ., դոցենտ, ավագ դասախոս

Ճերմակյան Ասքանազ Միշայի                         դասախոս

Հովհաննիսյան Նունիկ Ժորայի                        ասիստենտ

Հրավիրյալ դասախոսներ

Հովհաննիսյան Գեղամ Հազկերտի                  պ.գ.թ. դոցենտ

Երիցյան Շուշան Արտուշի                                դասախոս

«Բժշկության պատմություն»

Ասլանյան Արմինե Սամվելի                              դասախոս

Տետեյան Անժելա Ավետիսի                              դասախոս

«Փիլիսոփայություն»

Տիգրանյան Ռազմիկ Խաչիկի                           փ.գ.թ., ավագ դասախոս

Կճանյան Մկրտիչ Գրիգորի                              փ.գ.թ., դոցենտ, ավագ դասախոս

Նեմիշալյան Ռոզա Վաչիկի                              դասախոս

Մեսրոպյան Միլենա Վրեժի                              դասախոս

Սահակյան Հայարփի Գագիկի                         դասախոս

Չոբանյան Լուիզա Սեդրակի                            ասիստենտ

«Բիոէթիկա»

Դավթյան Սուսաննա Համբարձումի                 փ.գ.դ., պրոֆեսոր

Փիրումյան Տաթևիկ Արայիկի                           փ.գ.թ., ավագ դասախոս


Հասցե՝ ՀՀ, Երևան, 0025, ԵՊԲՀ, Հասարակագիտական առարկաների ամբիոն

Հեռ.՝  (+37460) 62 13 46, (+37460) 62 13 47, (+37460) 62 13 16

Էլ. փոստ՝  socialscences1@gmail.com