Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա

Կապ մեզ հետ

(+37411) 62 10 89, (+37411) 62 10 68; ներքին՝ 509
jndoyanzinaida@rambler.ru, rapyananiavetik@gmail.com

Պատմություն

Ամբիոնը ստեղծվել է 2016թ.-ի հունիսին՝ վերակառուցելով թերապիայի թիվ 2 ամբիոնն իր աշխատակազմով և նյութական բազայով(տեխնիկական, տնտեսական, կլինիկական): Կարելի է համարել, որ ամբիոնի պատմությունը սկիզբ է առնում թերապիա թիվ 1 ամբիոնից և հասնում Երևանի պետական բժշկական համալսարանի հիմնադրման ակունքները:

Թերապիա թիվ 1 ամբիոնում աշխատել են մի շարք անվանի մասնագետներ՝ Մնացականով Տիգրան Սերգեյի, բ.գ.դ., պրոֆեսոր(1899-1968թթ.), Վարդապետյան Պերճ Արիստակեսի, բ.գ.դ., պրոֆեսոր(1914-1978թթ.), Այվազյան Արտյոմ Ալեքսանդրի, բ.գ.դ., պրոֆեսոր(1924-1993թթ.), Մամիկոնյան Ռաֆայել Սամվելի, Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր(1927-1995թթ.):
1968-1995թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Ռ. Ս. Մամիկոնյանը, 1995-1997թթ.-ին՝ պրոֆեսոր Գ. Ա. Եգանյանը, 1997-2008թթ-ին՝ պրոֆեսոր Է. Ե. Նազարեթյանը, 2008-2011թթ.-ին թերապիա թիվ 1 ամբիոնը՝ պրոֆեսոր Հ. Ս. Սիսակյանը, թիվ 2 ամբիոնը՝ բ.գ.դ. Ա. Ա. Այվազյանը, 2011-2016թթ.-ին թերապիա թիվ 2 ամբիոնը ղեկավարել է բժշկական գիտությունների դոկտոր Զ. Տ. Ջնդոյանը:

Համալսարանում ծավալած ուսումնագիտական գործունեությունից և հանրապետության առողջապահության ոլորտում ունեցած ավանդից զատ, նրանք բազմաթիվ կադրեր՝ բժշկական գիտությունների թեկնածուներ և դոկտորներ են պատրաստել:

Ուսուցում

Ամբիոնում կազմակերպվում են պարապմունքներ`

  • 3-րդ կուրսի ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմոտոլոգիական ֆակուլտետների,
  • 4-րդ կուրսի ստոմատոլոգիական ֆակուլտետի տեղացի ու արտասահմանցի ուսանողների
  • ԵՊԲՀ քոլեջի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների համար:
  • Ամբիոնը կազմակերպում է  նաև հետբուհական ուսուցում «Ներքին բժշկություն», «Գաստրոէնտերոլոգիա», «Թոքաբանություն»  մասնագիտություններով:

Ամբիոնի աշխատակիցների կողմից ուսանողների համար պատրաստվել և տպագրվել են մի շարք դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաև կազմվել են էլեկտրոնային նորագույն նյութեր և սլայդներ: Դասապրոցեսի ընթացքում ուսանողների համար կազմակերպվում են տվյալ բազայում ստացիոնար բուժում ստացող հիվանդների զննում, կլինիկական դեպքերի քննարկումներ: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների համար  կազմակերպվում են  գործնական պարապմունքներ գործնական հմտությունների սիմուլյացիոն կենտրոնում:

Ամբիոնի կլինիկական ակտիվություն

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Թերապիայի կլինիկան հիմնադրվել է 2018թ.-ին: 2018թ.-ից առ այսօր թերապիայի կլինիկայի ղեկավարն է բ.գ.դ., պրոֆեսոր Զինաիդա Տիտալի Ջնդոյանը:

Այն հանդիսանում է ԵՊԲՀ «Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա», «Ներքին հիվանդությունների(պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա)»,  «Ներքին հիվանդությունների(ռևմատոլոգիա)»  ամբիոնների ուսումնական բազա ուսանողների, կլինիկական օրդինատորների և վերապատրաստվող բժիշկների համար:

Կլինիկայի բժիշկները զբաղվում են գիտական գործունեությամբ, պարբերաբար անցնում են  վերապատրաստումներ, մասնակցում են սեմինարների և կոնֆերանսների Հայաստանում և արտերկրում, կիրառում են հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներ:

Ամբիոնի կլինիկական օրդինատորները ակտիվորեն մասնակցում են կլինիկայում իրականացվող հետազոտական և բուժական գործունեությանը: Թերապիայի կլինիկայում գործում է լայնածավալ թերապևտիկ խորհրդատվություն,  ստանում են բուժում հիվանդներ հետևյալ պաթոլոգիաներով`

  • շնչառական համակարգի հիվանդություններ,
  • սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
  • աղեստամոքսային համակարգի հիվանդություններ,
  • հեպատոբիլիար համակարգի հիվանդություններ,
  • միզարտադրության համակարգի հիվանդություններ,
  • հենաշարժիչ համակարգի հիվանդություններ:

Գիտահետազոտական աշխատանքներ

Գիտական ծրագրերն իրականացվում են ամբիոնի կլինիկական բազաների, համալսարանի Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի և մի շարք ամբիոնների հետ համատեղ: Ծրագրերը նվիրված են հետևյալ թեմաներին՝

  • Պարբերական հիվանդություն և նրա բարդությունների վաղ ախտորոշման, բուժման և կանխարգելման նոր մեթոդների մշակումը¦,
  • COVID-19 և նրա բարդությունների վաղ ախտորոշման և բուժման  մեթոդների մշակումը:

Ամբիոնի կազմը

Հ/Հ Ազգանուն, անուն, հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
1. Ջնդոյան Զինաիդա Տիտալի ամբիոնի վարիչ բ.գ.դ. պրոֆեսոր
2. Եգանյան Գագիկ Ազատի պրոֆեսոր բ.գ.դ. պրոֆեսոր
3. Նազարեթյան Էդուարդ Եղիշի պրոֆեսոր բ.գ.դ. պրոֆեսոր
4. Անանյան Էմմա Անդիկի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
5. Օրդյան Նինա Աշոտի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
6. Ջուհանյան Աննա Ռոբերտի դոցենտ բ.գ.թ.
7. Պետրոսյան Անահիտ Հենրիի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
8. Օրդյան Աննա Էդուարդի դասախոս
9. Բադալյան Գայանե Գուրգենի դասախոս
10. Ղազինյան Իրինա Սամվելի դասախոս
11. Հովհաննիսյան Հարություն Սամվելի դասախոս
12. Ղազարյան Վիկտորյա Համլետի դասախոս
13. Ալեքսանյան Լիլիթ Արիկի դասախոս
14. Հարությունյան Արուսյակ Աշոտի դասախոս
15. Ռափյան Անի Ավետիքի դասախոս
16. Թորոսյան Հեղինե Մնացականի ասիստենտ
17. Խաչատրյան Իրինա Վանիկի ասիստենտ
18. Հովհաննիսյան Տաթևիկ Գոռի ասիստենտ
19. Վարդանյան Սյուզաննա Մանվելի ասիստենտ
20. Մկոյան Անուշ Աշոտի ասիստենտ