Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոն

Պատմություն

Ինչպես ՌԲՖ-ում, այնպես էլ ՌԴՎ ամբիոնում ուսումնամեթոդական և գիտական աշխատանքները կազմակերպվում են համաձայն՝

  1. ՀՀ ԱԺ-ի կողմից հաստատված կրթության մասին օրենքի;
  2. ՀՀ ՊՆ նախարարի հրամանով հաստատված ԵՊԲՀի ՌԲՖ-ի կանոնագրքի;
  3. ԵՊԲՀ ռեկտորի և ՌԲՖ պետի համապատասխան հրամանների և ցուցումների:

ՌԴՎ ամբիոնի առջև խնդիր է դրված՝ պատրաստել բարձր գիտելիքներով և գործնական հմտություններով ՀՀ ԶՈՒ բուժծառայության բժիշկ սպաներ, որոնք ի վիճակի  կլինեն մարտադաշտում կազմակերպել փուլային բուժօգնություն:

Ռազմադաշտային վիրաբուժությունը ուսումնասիրում է մարտական վնասվածքները, նրանց մորֆոլոգիական առանձնահատկությունները, բուժտարհանման տարբեր փուլերում ու տարբեր լարված իրավիճակներում:

ՌԴՎ ամբիոնը դասավանդումը իրականացնում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն,  անգլերեն և դասավանդվում է  ռազմադաշտային վիրաբուժություն, ռազմադաշտային դիմածնոտային վիրաբուժություն, անհետաձգելի վնասվածքաբանություն առարկաները:

Դասավանդման մեթոդները

Ցիկլային պարապմունքի ընթացքում առաջին մեկ ժամը տրամադրվում է դասախոսությանը, 4 ժամը հատկացվում է գործնական պարապմունքներին  (քննարկվում են տարբեր լարված իրավիճակներում առաջարկվող տարբեր լուծումներ, ուսանողներին ցուցադրվում է գործնական հմտությունները, ամբիոնում ներ է դրվել գործնական հմտությունների գնահատման բաղադրիչ և յուրաքանչյուր ուսանող իրականացնում է գործնական հմտությունը ու գնահատվում): Ուսանողները կլինիկայում մասնակցում են նաև հրազենային վերքերով վիրավորների համայցներին և վիրակապություններին, առավել ակտիվ ուսանողները մասնակից են դառնում վիրակապությունների և վիրահատությունների գործընթացին:

ՌԲՖ կուրսանտների համար ՌԴՎ ամբիոնը մշակել է տարբեր իրավիճակներին տիրապետելու և այդ դժվարին պայմաններում բժշկական գործունեություն ծավալելու ու որոշումներ ընդունելու հատուկ դասավանդման արդյունավոտ մեթոդ:

ՈԴՎ ամբիոնում ՌԲՖ, ԸԲՖ և ստոմատալոգիական ֆակուլտետների ուսանողների ցիկլային պարապմունքը ավարտվում է համակարգչային թեստային քննությամբ, իսկ Արտասահմանյան ուսանողների ՌԴԴԾՎ և անհետաձգելի վնասվածքաբանություն առարկաները թեստային ստուգարքով:

Կլինիկական գործունեություն

  • Յուրաքանչյուր երկուշաբթի կատարվում է վիրաբուժական բաժանմունքների վիրավորների և հիվանդների համայց։
  • Մշտապես իրականացվել է խորհրդատվություններ և համատեղ քննարկումներ։
  • Ամբիոնի դասախոսները ներգրավված են վիրաբուժական բաժանմունքների կլինիկական աշխատանքներում։
  • Ամբիոնի անձնակազմը ակտիվ մասնակցություն է ունենում պատերազմների հետևանքով առաջացած վիրավորների բուժման աշխատանքներում։

 

Գիտահետազոտական աշխատանքներ

Բուժական աշխատանքներին զուգընթաց ամբիոնը զբաղվում է նաև գիտական գործունեությամբ: ՌԴՎ դասախոսական անձնակազմի կողմից և նրանց անմիջական ղեկավարությամբ մշակվում է 2 դոկտորական և 3 թեկնածուական թեզեր: Ներկայումս մշակվում է նոր տեխնոլոգիաների ներդրմամբ հրազենային վերքերի  բուժման մեթոդ:

Պրոֆեսորադասախոսական կազմ

 

Ազգանուն, անուն, հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
Շաբոյան Կամո Ռաֆիկի Ամբիոնի պետ բ.գ.թ. –
Գալստյան Արտակ Սամվելի ավ. դասախոս բ.գ.թ. –
Հովհաննիսյան Մարգարիտ Էդիկի ավ. դասախոս բ.գ.թ. –
Դատումյան Գևորգ Սարգսի դասախոս բ.գ.թ.  
Բեգլարյան Արմեն Բորիսի դասախոս – –
Մուրադյան Արման Աշոտի դասախոս – –
Պետրոսյան Վահե Հովհաննեսի դասախոս – –
Ղորխմազյան Համլետ Ալյոշայի դասախոս – –
Զուրաբյան Արմեն Հարությունի հրավիրված դասախոս – –