Աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության ամբիոն

Կապ մեզ հետ

010 301-000 (ներքին համար` 361)
info@ysmu.am

Պատմություն

1994 թվականի մայիսի 19-ն ԵՊԲՀ-ում Հայաստանի Հանրապետության  կառավարության թիվ 232 որոշման համաձայն ԵՊԲՀ-ում  ստեղծվել է  Ռազմաբժշկական ֆակուլտետը, վերջինիս կազմում գործել է Բժշկական ծառայության կազմակերպման և էքստրեմալ  բժշկության ամբիոնը, որտեղ դասավանդվում է արտակարգ իրավիճակների բժշկություն  առարկան, հետագայում այն վերակազմավորվել է արտակարգ իրավիճակների բժշկության ցիկլի, իսկ ավելի ուշ կազմավորվել է Արտակարգ իրավիճակների  ամբիոնը:  ԵՊԲՀ ռեկտորի 10.05.2021 թվականի թիվ 394 Ա հրամանի ԵՊԲՀ-ի «Արտակարգ  իրավիճակների բժշկության» ամբիոնը վերանվանվել է «ԱՂԵՏՆԵՐԻ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ԱՄԲԻՈՆ»: Աղետների բժշկությունը  և քաղաքացիական  պաշտպանությունը գիտական, գործնական, ուսումնական և կազմակերպչակա գործունեության կարևորագույն բնագավառ է, որի գործառույթների մեջ մտնում են բնակչության, կամ նրանց առանձին խմբերի կյանքի և առողջության պահպանումը, տուժածների բուժօգնության և վերականգնողական միջոցառումների իրականացումը, նրանց հասարակությանը ինտեգրելու խնդիրները տարբեր ծագումներ ունեցող աղետների ժամանակ:

Կարևորագույն  խնդիր է համարվում կորուստների  չափը մինիմումին  հասցնելը:

Այդ առումով  անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես աղետների բոլոր փուլերը, այնպես էլ նրանց բնույթը, տարվա եղանակը, օրվա ժամը և այլ հանգամանքներ: Աղետների բժշկությունը ընդգրկում է կանխատեսման, կանխարգելման, արագ հակազդման և բժշկական օգնության կազմակերպումը, ինչպես նաև խնդիրների գիտական կոնցեպցիաների ուսումնասիրությունը և զարգացման ուղիները:

Վերջին տասնամյակների ընթացքում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվում է աղետների և նրանց հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների աճ, մասնավորապես խոսքը վերաբերվում է տեխնածին և անտրոպոգեն, ինչպես նաև սոցիալական և յուրահատուկ աղետներին, մասնավորապես մարտական  գործողություններին:

Ուսուցում

Աղետների  բժշկության  և Քաղաքացիական  պաշտպանության առարկան  դասավանդվում է ԵՊԲՀ  բոլոր ֆակուլտետների հիմնական ուսուցման  խմբերում ցիկլային պարապմունքների ձևով 5 օր տևողությամբ, որի 1/3 մասը բաղկացած է դասախոսություններից, իսկ 2/3 մասը կազմում է գործնական հմտությունների ուսուցում ԵՊԲՀ-ի  սիմուլիացիոն  կենտրոնում: Իրականացվում է նաև ուսանողների ինքնուրույն  աշխատանք: Ցիկլային պարապմունքները ավարտվում են թեստային  ստուգարքներով: Նույն սկզբունքով դասավանդումն իրականացվում է նաև քոլեջում:

Ուսումնական պրոցեսի արդիականացման նպատակով ամբիոնի կողմից ստեղծվել են «Աղետների   բժշկության և քաղաքացիական պաշտպանության» ուսումնական մոդուլներ  համալսարանի բոլոր ֆակուլտետների համար: 2020-21թ աշնանային կիսամյակից սկսած «Քաղաքացիական պաշտպանության» առարկան  դասավանդվում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և դեղագիտական  ֆակուլտետներում դպրոցական դասացուցակի սկզբունքով :30 և 120 ժամվա ծրագրերով «Աղետների բժշկություն» առարկայի դասավանդումը իրականացվում է նաև ավագ և միջին բուժանձնակազմերի համար:

Եղած ծրագրերը թարմացվել և լրացվել  են  հաշվի առնելով  ստեղծված իրավիճակները ինչպես Covid 19  համաճարակի, այնպես էլ  մարտական գործողությունների պայմաններում առաջացած հետևանքների վերլուծության ար­դյու­ն­քում:

Ամբիոնում ուսումնամեթոդական  և գիտական  աշխատանքները  իրականացվում են  համաձայն.

ՀՀ ԱԺ կողմից 14.09.1999թ. հաստատված կրթության  մասին  ՀՀ օրենքի

ՀՀ Պաշտպանության  նախարարի  24.06.1997 թվականի   թիվ 290 հրամանով

Հաստատված ՌՈՒՀ-ի կանոնադրության, ՀՀ ՊՆ, ՀՀ ԶՈՒ, ԳՇ և ՌԲՎ  պետերի հրամանների,  ՀՀ կառավարության  19.05.1994թ. թիվ 232 որոշման  ոժի մեջ դրված ԵՊԲՀ- ի ՌԲՖ-ի  կանոնադրության:

ԵՊԲՀ- ռեկտորի  և ՌԲՖ-ի  պետերի  համապատասխան հրամանների և  ցուցումների:

Պրոֆեսորադասախոսական կազմ

 

Ազգանուն  անուն Հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոնը Գիտական աստիճան Գիտական Կոչում
Սարգսյան  Պյոտր Գևորգի Ամբիոնի վարիչի  ԺՊ – –
Գալստյան  Լիլիթ Սամվելի ավագ դասախոս  Բ.Գ.Թ. –
Մուրադյան   Նարինե Ագրիբասի ավագ դասախոս  Բ.Գ.Թ. –
Պետրոսյան Ռաֆիկ Մերուժանի դասախոս  – –
Հակբյան Հասմիկ Արամի  Դասախոս – –
Տերտերյան   Արմինե Արտյոմի Դասախոս – –
Մարտիրոսյան Անժելա Անդրանիկի Դասախոս  – –
Ղանդիլյան Անահիտ Հովհաննեսի Դասախոս – –
Հովսեփյան Վարդան Անդրուշի Դասախոս – –
Մարտիրոսյան Սամվել Ռաֆիկի Դասախոս – –