Պատմություն
Հիմնադրվել է 1977թ․-ին։
Օրթոպեդիկ ստոմատոլոգիա ամբիոնը հիմնադրվել է 1977 թվականին, մինչ այդ առարկան դասավանդվել է նախ՝ ստոմատոլոգիայի (1963-68թթ․), ապա թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիաների (1968-78թթ․) միացյալ ամբիոններում։
Ամբիոնը ղեկավարել են անվանի բժիշկ-ստոմատոլոգներ՝ դոցենտ Է․Մ․Գևորգյանը (1977-1986թթ․), դոցենտ Է․Ա․Կիլիկյանը (1986-1988թթ․),դոցենտ Է․Մ․Գևորգյանը (1988-1989թթ․), պրոֆեսոր Վ․Ա․Մելքումովը (1989-1990թթ․), պրոֆեսոր Վ․Պ․Կիրակոսյանը (1990-2006թթ․), դոցենտ Վ․Լ․Բակալյանը (2006-2010թթ․), դոցենտ Մ․Ս․Պետրոսյանը (2010-2019թթ․)։
2019-ից ամբիոնի վարիչի պարտականություններն իրականացնում է դոցենտ Աննա Ռուբենի Վարդանյանը։
Ամբիոնի նշանավոր երախտավորներից է՝ Հրաչ Աբրահամյանը։ Ամբիոնի աշխատակիցների և Վաշինգտոնի առողջապահական հայկական միության ջանքերով 1998թ-ին կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ստեղծվել է դիմածնոտային բարդ պրոթեզավորման՝ տարածաշրջանում միակ կլինիկան։ Կլինիկան մինչ այժմ հանդիսանում է նաև կլինիկական բազա։
Ամբիոնի երախտավորներից են՝ Հենրի Հովհաննիսյանը, Անդրանիկ Հակոբյանը, ովքեր հայ-ֆրանսիական ատամնատեխնիկական քոլեջի (որը 1997-2006թթ․ գործել է օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի կազմում) համահիմնադիրներն են։
1997-2024թ-ից ամբիոնի տարածքում բացվեց նաև ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ իրականացվում էին բազմապիսի օրթոպեդիկ կոնստրուկցիաների պատրաստում։
2006թ-ին ամբիոնի տարածքում բացվեց համալսարանական թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկան (ՀՍՊ3), որը միաժամանակ հանդիսանում էր որպես ամբիոնի կլինիկական բազա, ինչպես նաև ամբիոնը համալրվեց 3 ֆանտոմային սենյակներով, որոնք հնարավորություն էին ստեղծում ուսանողնեի համար՝ վարժասարքերի մջոցով ձեռք բերել բազմապիսի գործնական հմտություններ։
2025թ-ից «Օրթոպեդիկ ստոմատոլոգիա» ամբիոնը տեղակայվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» համալսարանական հիվանդանոցի տարածքում
2020թ-ին ամբիոնի աշխատակիցների նախաձեռնությամբ ստեղծվեց «Օրթոպեդ ստոմատոլոգների ասոցիացիան»։
Ուսուցում
Օրթոպեդիկ ստոմատոլոգիան՝ ստոմատոլոգիայի մի ճյուղ է, որն ուսումնասիրում է ատամնածնոտային համակարգի, դիմածնոտային շրջանի փափուկ և կարծր հյուսվածքների, ինչպես նաև քունք-ստործնոտային հոդի՝ փոփոխությունները, անկանոնությունների յուրահատկությունները, ֆունկցիայի վերականգնումը ու ախտաբանական վիճակների կանխարգելիչ մեթոդները՝ տարբեր տեսակի բուժիչ ապարատների և պրոթեզների պատրաստման միջոցով։
Ամբիոնում ուսանում են ստոմատոլոգիական ֆակուլտետի՝ տեղացի և արտասահմանցի ուսանողները՝ սկսած երկրորդ կուրսից (ներառյալ «Ստոմատոլոգիական նյութագիտություն» առարկան)։ Ուսուցումն իրականցվում է եռալեզու և դասավանդվում է ամբիոնի աշխատակիցերի կողմից կազմված ուսումնական ձեռնարներով։ «Ստոմատոլոգիա» մասնագիտության նորացված կրթական ծրագիրը և ուսումնական պլանը մշակվել, և առարկայական նկարագրերը համապատասխանեցվել են ՀՀ Որակավորման Ազգային Շրջանակին (ՈԱՇ)։
2020թ-ին իրականացվել է «Օրթոպեդիկ ստոմատոլոգիա» առարկայի հայալեզու ուսումնամեթոդական ձեռնարկի մշակում, կազմում և տպագրում, որը ներառում և մեկտեղում է անհրաժեշտ մասնագիտական նյութը՝ հանդիսանալով կոլեկտիվ աշխատանքի արդյունք։
Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութերն ուսանողներին մատուցվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով։ Գործնական պարապմունքները անց են կացվում՝ դասասենյակներում (կիրառվում են տարբեր դիդակտիկ նյութեր, ստոմ․ նյութեր և սարքավորումներ), «Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում» (կատարվում են ատամների հղկում, դրոշմների ստացում, մոմով ատամների մոդելավորում և լրիվ շարժական պրոթեզների պատրաստման հետ կապված տարբեր կլինիկական և լաբորատոր աշխատանքներ)։
Հետդիպլոմային ուսուցումն կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում 3-ական տարի է։ Կլինիկական օրդինատուրայի ընթացքում՝ օրդինատորները կատարում են պացիենտների բժշկական հետազոտություն, կազմում՝ գործիքային լաբորատոր և ֆունկցիոնալ հետազոտությունների պլան, և կատարում են կանխարգելիչ, ախտորոշիչ և բուժիչ միջոցառումներ՝ մասնագիացված օրթոպեդիկ օգնության ծավալով, ինչպես նաև մասնակցում են ամբիոնի գիտական աշխատանքներում՝ տարբեր զեկույցների և քննարկումների միջոցով։ Ամսագրային ակումբում պարբերաբար կազմակերպվում են կլինիկակակն դեպքերի քննարկումներ, որոնք նպաստում են վիճարկելի հարցերի պարզաբանմանը։
Կլինիկական օրդինատուրայի բազաներ են համդիսանում ԵՊԲՀ-ի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնը, ԿԿԶՀ-ի կազմում գտնվող դիմածնոտային պրոթեզավորման բաժանմունքը:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են նաև ֆակուլտետի գիտահեազոտական աշխատանքներին՝ «Մասնակի և լրիվ անատամության բուժման ժամանակակից մոտեցումները, եղանակները՝ շարժական և անշարժ կոնստրուկցիաների կիրառմամբ, հնարավոր սխալներն ու բարդությունները, դրանց կանխարգելումը։ Դիմածնոտային համակարգի հոդամկանային դիսֆունկցիան (ախտածնություն, ախտաբանություն, կլինիկա, ախտորոշում, բուժում և կանխարգելում)» թեմայի շրջանակներում։
Իրականացվող հետազոտությունների նպատակն է՝ պրոթեզների տարբեր կառուցվածքներով՝ ատամնածնոտային համակարգի արատների ու դեֆորմացիաների կանխարգելման և բուժման առավել արդյունավետ մեթոդների մշակումը, համակարգումն ու դրանց ազդեցության ուսումնասիրումը՝ ատամնածնոտային համակարգի հետագա գործնեության վրա, ինչպես նաև, բուժման ընթացքում և դրանից հետո հնարավոր սխալների ու բարդությունների հայտնաբերումը, վերացումն ու կանխարգելումը։
- «Վերին անատամ ծնոտի պրոթեզավորման ռացիոնալ մեթոդ»,
- «Օրթոպեդիկ բուժման բիոմեխանիկական հիմնավորումը ատամների անոմալ դիրքի ժամանակ» – Ա․Ռ․Վարդանյան ,
- «Դիմածնոտային անոմալիաների օրթոպեդիկ բուժում մեծահասակների մոտ»,
- «Երիտասարդների մոտ ծամողական ատամների օրթոպեդիկ բուժման կլինիկաֆունկցիոնալ հիմնավորում»,
- «Խորը կտրիչային վերածածկով մեծահասակ հիվանդների համալիր բուժման առանձնահատկությունները» -Մ․Վ․Հարությունյան,
- «Պերիօդոնտի սենսոր ապարատի ձևաբանական և ֆունկցիոնալ բնութագիրը ատամների էնդոդոնտիկ բուժման և ատամնաշարերի անշարժ պրոթեզավորման ժամանակ» – Ս․Ռ․ Հովհաննիսյան
- «Ժամանակավոր անշարժ կամրջաձև պրոթեզների ներբերանային պատրաստման նոր եղանակիկիրառման հիմնավորումն ու արդյունավետության համեմատական գնահատումը» – Կ․Ա․Մաշինյան
- «Պրոթեզավորման առանձնահատկությունները մեծահասակների մոտ՝ պրոգնաթիկ կծվածքի ժամանակ» – Ա․Գ․Հակոբյան,
- «Ատամնա-պարօդոնտային համակարգի վիճակը՝ տարբեր մետաղական անշարժ կոնստրուկցիաներով պրոթեզավորելիս»,
- «Պարօդոնտի հյուսվածքների կլինիկո-լաբորատոր վիճակի համեմատական գնահատումը մետաղական և ցիրկոնիումի օքսիդի հենքերով կոնստրուկցիաների կիրառման դեպքերում» – Ա․Գ․Հեբոյան,
- «Ատամ-պարօդոնտային համալիրի վարակի օջախի ազդեցությունը հղիության ելքի վրա» – Մ․Դ․Հակոբյան
Համագործակցությունը արտասահմանյան բուհերի հետ
Ամբիոնի հրավիրյալ դասախոսներ են՝ Ստոմատոլգների միջազգային քոլեջի հիմնադիր-տնօրեն, Ավստրալազիայի օրթոպեդների ակադեմիայի անդամ, Ավստրալազիայի դիմածնոտային վիրաբուժության բաժնի անդամ, Specialist Stream-ի օրթոպեդիկ բաժնի անդամ՝ պրոֆեսոր Սարկիս Նալբանդյան, և ՌԴ Եվդոկիմովի անվան ստոմատոլոգիական համալսարանի դիմածնոտային ծառայության ղեկավար՝ Արտավազդ Խարազյանը (ով երկար տարիներ կենտրոնական զինվորական հոսպիտալում ղեկավարել է դիմածնոտային բարդ պրոթեզավորման բաժանմունքը)։
Ամբիոնը սերտ համագործակցություն ունի արտասահմանյան բուհերի հետ, մասնավորապես՝ Պորտուգալիայի Պորտոյի Համալսարանի (University of Porto), Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա Համալսարանի (USC UNIVERSIDADE DE SANTIAGO DE COMPOSTELA), Aristotle University of Thessaloniki, department of prosthodontics ։
Կլինիկական ակտիվություն
Ամբիոնի կլինիկական աշխատանքները կատարվում են ամբիոնին կից կլինիկաներում։
2023թ-ից ամբիոնում կազմակերպվում են՝ «Անշարժ պրոթեզավորման նրբությունները օրթոպեդիկ ստոմատոլոգիայում» և «Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի արդի հարցերը» թեմաներով դասընթացներ՝ օրթոպեդ-ստոմատոլոգների վերապատրաստման համար։
Վերապատրաստման դասընթացներ են անցկացվում նաև ատամնատեխնիկների համար։
Ամբիոնի աշխատակազմ
| Ազգանուն Անուն Հայրանուն | Ամբիոնում զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
| Վարդանյան Աննա Ռուբենի | ամբիոնի վարիչ | բ․գ․թ․ | դոցենտ |
| Հարությունյան Մինայ Վլադիմիրի | դոցենտ | բ․գ․թ․ | դոցենտ |
| Վանյան Նվարդ Համլետի | դոցենտ | բ․գ․թ․ | դոցենտ |
| Հեբոյան Արտակ Գագիկի | դոցենտ | բ․գ․թ․ | դոցենտ |
| Հովհաննիսյան Սերգո Ռոբերտի | դոցենտ | բ․գ․թ․ | դոցենտ |
| Մաշինյան Կարեն Արմենի | դոցենտ | բ․գ․թ․ | դոցենտ |
| Հակոբյան Աննա Գագիկի | դոցենտ | բ․գ․թ․ | դոցենտ |
| Վարդանյան Ագնեսա Լևոնի | դասախոս | ||
| Զուլումյան Աննա Նշանի | դասախոս | ||
| Սաղաթելյան Լիլիթ Ռոլանդի | դասախոս | ||
| Երանյան Մերի Հարությունի | դասախոս | ||
| Հակոբյան Մարիա Դավիթի | դասախոս | ||
| Օրդոյան Միքայել Արտավազդի | դասախոս | ||
| Հակոբյան Զարուհի Արտակի | դասախոս | ||
| Հակոբյան Աստղիկ Գագիկի | դասախոս | ||
| Սարգսյան Տաթևիկ Սերգեյի | դասախոս | ||
| Հայրապետյան Վահե Վահագնի | դասախոս | ||
| Հայրումյան Ասյա Լևոնի | դասախոս | ||
| Երիմյան Գայանե Ալբերտի | դասախոս | ||
| Ստեփանյան Լիլիթ Սասունի | ասիստենտ | ||
| Գրիգորյան Լիլիկ Վելիխանի | ասիստենտ | ||
| Խաչատրյան Սոֆյա Մամիկոնի | ուս․ վարպետ | ||
| Համզյան Վիլյամ Միքայելի | ուս․ վարպետ | ||
| Կոստանյան Արման Մարտինի | ուս․ վարպետ | ||
| Սարգսյան Վարդան Նորիկի | ուս․ վարպետ | ||
| Ստեփանյան Ժանետա Լյովայի | լաբորանտ | ||
| Աֆիյան Գևորգ Ալեքսեյի | պրեպարատոր |