Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ուռուցքաբանության ամբիոն

Կապ մեզ հետ

(+37410) 28 69 62
armoncology@yahoօ.com

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1995թ.):

Ուռուցքաբանության ամբիոնը հիմնադրվել է 1995թ.-ին, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կազմում` պրոֆեսոր Հայրապետ Մեսրոպի Գալստյանի ղեկավարությամբ: Այն ժամանակ ամբիոնն ուներ 3 աշխատակից` Հայրապետ Գալստյան, Ռաֆիկ Սարգսյան և Գագիկ Բազիկյան:
2011թ.-ից ամբիոնը գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում։
Ամբիոնի աշխատակիցների կողմից իրականացվում են բարորակ և չարորակ նորագոյացությունների ախտորոշման, զուգակից ու համալիր բուժման եղանակների կատարելագործման աշխատանքներ, ինչպես նաև խորհրդատվություններ ՀՀ բոլոր մարզերում և Արցախում:
Ամբիոնի բազան ՀՀ ԱՆ ուռուցքաբանության ազգային կենտրոնն է: Կենտրոնն ունի նեղ մասնագիտական կլինիկաախտորոշիչ 15 բաժանմունք: Ամբիոնի աշխատակիցներն այդ բաժանմունքների ղեկավարներն են:

Ուսուցում

Ամբիոնն իրականացնում է կլինիկական օրդինատորների հետդիպլոմային երկամյա կրթություն «Ուռուցքաբանություն» մասնագիտությամբ, ինչպես նաև ուռուցքաբանների, վիրաբույժների, ընտանեկան բժիշկների, բուժքույրերի 1-7 շաբաթական թեմատիկ վերապատրաստում:

Ամբիոնում ուսուցումն իրականացվում է 2 տարի տևողությամբ հատուկ մշակված ծրագրով: Ծրագիրը ներառում է տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ուսուցում`
• դասախոսություններ ուռուցքաբանության բոլոր ոլորտների վերաբերյալ,
• գործնական և սեմինար դասընթացներ,
• մասնակցություն հիվանդների գործնական վարմանը կլինիկական օրդինատուրայի ղեկավարի հսկողությամբ,
• մասնակցություն վիրահատություններին:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները և հետազոտություններն իրականացվում են ուռուցքաբանության զանազան ուղղություններով: Աշխատանքները տարվում են տարբեր տեղակայումների չարորակ նորագոյացություններով հիվանդների ախտորոշման, բուժման և կանխարգելման արդյունքների բարելավման ուղղությամբ:
Պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի ղեկավարությամբ ամբիոնում պաշտպանվել են դոկտորական 12 և թեկնածուական 42 ատենախոսություններ:
Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների կողմից հանրապետական և միջազգային մասնագիտական ամսագրերում ու գիտական ժողովածուներում տպագրվել են գիտական 100-ից ավելի հոդվածներ ու թեզեր:
Ամբիոնի աշխատակիցները Եվրոպայի և Ասիայի ուռուցքաբանական զանազան գիտական ընկերությունների և կազմակերպությունների, ինչպես նաև մասնագիտական ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամներ են, իսկ ամբիոնի որոշ աշխատակիցներ նաև ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի, Բժշկատեխնոլոգիական ակադեմիայի, Արևմտյան Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ:

Համագործակցություն

Ամբիոնը սերտորեն համագործակցում է միջազգային ուռուցքաբանական գիտագործնական մի շարք կառույցների հետ`
• ՌԴ` Մոսկվա, Օբնինսկ, Սանկտ-Պետերբուրգ, Պովոլժյե,
• Ղազախստան,
• Ուզբեկստան,
• Վրաստան,
• Ֆրանսիա` Փարիզ, Լիոն:
Ամբիոնի աշխատակիցները մշտապես զեկուցումներով հանդես են գալիս տարբեր երկրներում կազմակերպվող գիտաժողովներում: