Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վիրաբուժության թիվ 4 ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին:

2011-ին վիրաբուժության թիվ 1 ամբիոնի բազայի վրա ձևավորվել են վիրաբուժության թիվ 3 և թիվ 4 ամբիոնները:

1934թ.-ին հիմնադրվել է ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնը, որի առաջին ղեկավարն էր պրոֆեսոր Հ.Ս. Քեչեկը: 1940-ին նրան փոխարինել է Հայաստանի վիրաբույժների ընկերության նախագահ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանը: Այդ տարիներին հիմնադրվել է արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը (այժմ` Ռ.Յոլյանի անվամբ), հրատարակվել են «Ռազմադաշտային վիրաբուժություն» և «Մասնավոր վիրաբուժություն» դասագրքերը:

1955-1956թթ.-ին ամբիոնը ղեկավարել է դոցենտ Վ.Ս. Սողոմոնյանը, 1956-1971թթ.-ին` պրոֆեսոր Ռ.Լ. Պարոնյանը: Ռ. Պարոնյանի հեղինակությամբ հրատարակվել է «Մասնավոր վիրաբուժություն» դասագրքի առաջին մասը:

1971-1988թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Ս.Զ. Հովհաննիսյանը, ով հեղինակ է թարախային վիրաբուժության և պոչուկի էպիթելային ուղիներին վերաբերող աշխատությունների:

Ամբիոնն ունեցել է վիրաբուժության անվանի կադրեր` ճանաչված վիրաբույժներ Ս.Մ. Գալստյանը, Ս.Ք. Ավդալբեկյանը, Ա.Ա. Միդոյանը, Հ.Հ. Մինասյանը, Հ.Ա. Ջաղինյանը:

1988-ին ամբիոնը վերանավանվել է Վիրաբուժության թիվ 1 ամբիոն: 1988-2008թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Հ.Վ. Սարուխանյանը, ով 1987-ից ղեկավարում է Հայաստանի վիրաբույժների ընկերությունը և ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն է: Նրա ջանքերով 2000-ին հիմնադրվել է «Հայկական վիրաբուժություն XXI -պրոֆեսիոնալների միությունը»: Հ.Սարուխանյանի նախաձեռնությամբ 2003թ. և 2008թ. կազմակերպվել ու անցկացվել են միջազգային համահայկական վիրաբուժական համաժողովները:

2008-ից ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Մ.Մ. Միրիջանյանը, ով միաժամանակ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի ղեկավարն է։

2001-2010թթ.-ին Մ. Միրիջանյանը եղել է ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանը: 2002-ից ԵՊԲՀ «Վիրաբուժություն» մասնագիտացված խորհրդի անդամ է, իսկ 2008-ից` նույն խորհրդի նախագահը։

2010-ից ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ է:

Պրոֆեսոր Մ. Միրիջանյանը «Տեսական և կլինիկական հարցեր» գիտա-գործնական հանդեսի և «Вестник хирургии Армении» խմբագրական կոլեգիայի անդամ է:

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների մագիստրատուրայի, ինչպես նաև ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի արտասահմանցի ուսանողների համար: Ուսուցումը կատարվում է դասախոսություն-սեմինարների և գործնական պարապմունքների ձևով:
Դասախոսություն-սեմինարների ժամանակ վերլուծվում են աբդոմինալ, թորակալ և սրտային վիրաբուժական տարբեր հիվանդությունների պատճառագիտությունը, ախտածագումը, կլինիկան, ախտորոշումը, տարբերակիչ ախտորոշումը և բուժումը:

Գործնական պարապմունքների ժամանակ քննարկվում են կլինիկական դեպքերը, կատարվում այցելություններ վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներ, վերլուծվում հիվանդությունների ախտորոշման և բուժման եղանակները: Ուսանողները մասնակցում են վիրահատություններին, կատարում գիշերային հերթապահություններ: Լավագույն ուսանողներն ընդգրկվում են ամբիոնում գործող գիտական խմբակում, որտեղ կատարվում են գիտական աշխատանքներ:
Հետդիպլոմային ուսուցումը 3 տարի է:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքները վերաբերում են վիրաբուժական հիվանդությունների ժամանակ էնդոտոքսիկոզին:
Պրոֆեսոր Մ.Մ. Միրիջանյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 2 դոկտորական և 6 թեկնածուական ատենախոսություն:

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմ

Անուն Ազգանուն Հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոնը Գիտական աստիճան Գիտական կոչում
Գրիգորյան Կարեն Համլետի Ամբիոնի վարիչ դոցենտ բ.գ.թ.
Միրիջանյան Մուշեղ Միսակի պրոֆեսոր պրոֆեսոր բ.գ.դ.
Անանիկյան Պետրոս Պավելի պրոֆեսոր պրոֆեսոր բ.գ.դ.
Արամյան Ալեքսանդր Պավելի դոցենտ դոցենտ բ.գ.թ.
Համբարձումյան Գագիկ Աշոտի դասախոս բ.գ.դ.
Բաղդասարյան Հրաչյա Վազգենի դասախոս բ.գ.թ.
Կիրակոսյան Արման Աղասու դասախոս բ.գ.թ.
Սարգսյան Արթուր Սերժիկի դասախոս բ.գ.թ.
Հեբոյան Գագիկ Հուսիկի դասախոս բ.գ.թ.
Մինասյան Լևոն Արմենի դասախոս բ.գ.թ.
Միրիջանյան Արամ Աշոտի Գիտական գծով պատասխանատու, դասախոս
Գրիգորյան Դավիթ Ալբերտի դասախոս
Այվազյան Վահե Հովհաննեսի դասախոս
Բալասանյան Արմայիս Յուրիի ասիստենտ
Եղոյան Համբարձում Հակոբի ասիստենտ
Խանոյան Արմեն Սամվելի ասիստենտ
Համբարձումյան Վահագն Գագիկի ասիստենտ