Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոն

Պատմություն

Ամբիոնի վարիչ՝ Ալեքսանդր Ռաֆայելի Սարկիսով, բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի քաղաքապետարանի Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ ՓԲԻ գլխավոր խորհրդական:

Շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնը հիմնադրվել է 1994թ.-ին, ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում` Շտապ օգնության ԳԲԿ բազայի վրա (ներկայումս` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն) պրոֆեսոր Արա Միքայելի Մինասյանի նախաձեռնությամբ, որը ղեկավարել է ամբիոնը մինչև 2018թ.:

Ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկվել են շտապ օգնության մինչհիվանդանոցային և հիվանդանոցային փուլի փորձառու մասնագետներ, ովքեր վերապատրաստվել են ԱՄՆ-ում:

2011թ.-ից ամբիոնը գործում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնը սերտորեն համագործակցել է՝ Բոստոնի, Վիրջինիայի և Մասաչուսետսի բժշկական կենտրոնների հետ, համատեղ ծրագրեր անցկացնելով:

Գործունեության տարիների ընթացքում դասընթացների շրջանակներում վերապատրաստվել են հազարավոր տարբեր մասնագետներ` բժիշկներ, կլինիկական օրդինատորներ, բուժքույրեր, կրտսեր բուժաշխատողներ, հրշեջ-փրկարարներ, ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ, վարորդներ և այլն:

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է շտապ բուժօգնության, ընդունարանների, անհետաձգելի բաժանմունքների, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքների բուժանձնակազմի համար, ինչպես նաև կլինիկական օրդինատորների, ինտերների և ոչ բժշկական անձնակազմերի (հրշեջ-փրկարարներ, ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ և այլն) համար:

Ուսուցումն անցկացվում է դասախոսությունների (հիբրիդային՝ առկա և հեռավար), գործնական պարապմունքների, հերթապահությունների տեսքով «Երևանի քաղաքապետարանի Շտապ օգնություն» ՓԲԸ կայաններում և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ բժշկական կենտրոնի համալսարանական բազայի բաժանմունքներում:

Ուսուցման ընթացքում ունկնդիրները տեսական և գործնական պարապմունքների միջոցով կատարելագործում են իրենց գիտելիքները և հմտությունները վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ոլորտում:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի կողմից իրականացվող աշխատանքներն ընդգրկում են անհետաձգելի բուժօգնության և աղետների բժշկության տարբեր ոլորտներ: Հայրենական ու միջազգային գիտաժողովներում ներկայացված և գիտագործնական տարբեր հանդեսներում հրատարակված աշխատանքների թիվը հասնում է 200-ի:

Համագործակցություն

Հայ օգնության ֆոնդ

Virginia Commonwealth University

Harvard medical school

Ամբիոնի աշխատակազմ

Ղազարյան Արա Արիստակեսի ամբիոնի վարիչ
Վիրաբյան Անուշավան Ստեփանի դասախոս
Մուրադյան Գուրգեն Արայի ասիստենտ